Ադրբեջանը արգելում է մարդու իրավունքների վրացի պաշտպանի մուտքը

Ադրբեջանը արգելում է մարդու իրավունքների վրացի պաշտպանի մուտքը

Հոդվածի առանցքում

  • Երկուշաբթի օրը Ադրբեջանն արգելեց փորձառու իրավապաշտպանի մուտքը երկիր,սա սերիական դեպքերից ամենավերջինն էր, որը դատապարտել են միջազգային մարդու իրավունքների պաշտպանները և ընդգծել են որպես աճող քաղաքական ճնշման փաստ:
  • Պարոն Գոգիան ցանկանում էր ներկա լինել երկու ադրբեջանցի մարդու իրավունքների պաշտպանների` Ռասուլ Ջաֆառովի և Ինտիգամ Ալիևի դատաքննությանը, ովքեր ձերբակալվել էին օգոստոսին և որոնց մեղադրել են հարկերից խուսափելու, անօրինական ձեռնարկատիրության և այլ բնույթի վճարները թաքցնելու համար:
  • Human Rights Watch-ը հայտարարության մեջ նշում է, որ վերջին տարվա ընթացքում քաղաքական շարժառիթներով Ադրբեջանում ձերբակալվել են ամենաքիչը 35 մարդ:
  • Պարոն Գոգիան` հասնելով Վրաստան, ասաց, որ մինչև այդ նա երբեք Ադրբեջան մտնելու խնդիր չի ունեցել և երբեք Հայաստանի միջով չի այցելել Լեռնային Ղարաբաղ: Ադրբեջանն ու Հայաստանը ավելի քան 20 տարի պատերազմել են Լեռնային Ղարաբաղի համար, և այդ տարածաշրջանում եղած մարդկանց հաճախակի արգելել են մուտք գործել Ադրբեջան:

Ուշադրությանն արժանի

Երկուշաբթի օրը Ադրբեջանն արգելեց  փորձառու իրավապաշտպանի  մուտքը երկիր,սա սերիական  դեպքերից ամենավերջինն էր, որը դատապարտել են  միջազգային մարդու իրավունքների պաշտպանները  և ընդգծել են որպես աճող քաղաքական ճնշման փաստ:

Իրավապաշտպան Գիորգի Գոգիային, ով Human Rights Watch-ի  ավագ գիտաաշխատող է, թույլ չեն տվել մուտք գործել Ադրբեջան. նրան կանգնեցրել են Բաքվի օդակայանում:

Նա օդանավակայանում մնացել է 31 ժամ, որից հետո նրան Թբիլիսի,Վրաստան մեկնող օդանավի մեջ են տեղավորել:

Պարոն Գոգիային, որպես Վրաստանի քաղաքացի, Ադրբեջան մեկնելու համար մուտքի արտոնագիր  անհրաժեշտ չէ , նա, ավելի քան մեկ տասնամյակ,  տարվա ընթացքում մի քանի անգամ այցելել է այդ երկիր: Նա նշել է, որ  պաշտոնյաները չեն բացատրել, թե ինչ պատճառով են մերժել մուտք գործել երկիր:

Պարոն Գոգիան ցանկանում էր ներկա լինել երկու ադրբեջանցի  մարդու իրավունքների պաշտպանների` Ռասուլ Ջաֆառովի և Ինտիգամ Ալիևի  դատաքննությանը, ովքեր ձերբակալվել էին օգոստոսին և որոնց մեղադրել են հարկերից խուսափելու, անօրինական ձեռնարկատիրության և այլ բնույթի վճարները թաքցնելու համար: Ձերբակալությունները զանգվածային բռնությունների մի մասն են:

Ձերբակալվածների շարքում են նաև Լեյլա Յունուսը` մարդկանց իրավունքների վետերան-պաշտպանը, ով ձերբակալվել էր հուլիսին, և Խադիջա Իսմայիլովան` հայտնի հետաքննող լրագրողը, ով բարկացրել է բարձրաստիճան պաշտոնյաներին:

Դեկտեմբերին իշխանությունները հարձակվել են նաև Ազատություն ռադիոկայանի գրասենյակների վրա և ձերբակալել են անձնակազմի մի քանի անդամների: Պարոն Յունուսը և տիկին Իսմայիլովան դեռևս գտնվում են բանտում: Human Rights Watch-ը հայտարարության մեջ նշում է, որ վերջին տարվա ընթացքում քաղաքական շարժառիթներով Ադրբեջանում ձերբակալվել են ամենաքիչը 35 մարդ:

Եվ դա վկայում է այն մասին, որ  պարոն Ջաֆարովը  որոնվում էր, այդ դեպքերի իրազեկությունը  բարձացնելու համար, մինչև Եվրոպական Խաղերը` կարևոր սպորտային իրադարձություն, որ պետք է հունիսին տեղի ունենա Բաքվում:

Բեռլինում Human Rights Watch-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գծով տնօրեն Հուղ Վիլլիամսոնը հայտարարության մեջ ասում է.

«Գիորգի Գոգիային դատական լսումներին  մասնակցել արգելելը ցույց է տալիս, թե որքան հեռու է գնացել Ադրբեջանի իշխանությունը մարդկանց իրավունքները սահմանափակելու, նրանց հետապնդելու գործում: Նրանք երկրի ներսում դաժանորեն լռեցրել են շատ քննադատական ձայներ և հիմա  չեն ցանկանում որևէ մեկին ներս թողնել, որը կվկայի, թե նրանք ինչ են անում»:

Պարոն Գոգիան` հասնելով Վրաստան, ասաց, որ մինչև այդ նա երբեք Ադրբեջան մտնելու խնդիր չի ունեցել և երբեք Հայաստանի միջով չի այցելել Լեռնային Ղարաբաղ:

Ադրբեջանն ու Հայաստանը ավելի քան 20 տարի պատերազմել են Լեռնային Ղարաբաղի համար, և  այդ տարածաշրջանում եղած մարդկանց հաճախակի արգելել են մուտք գործել  Ադրբեջան:

«Ակնհայտ էր, որ վերջում նրանք ինձ ներս չթողնելու  քաղաքական որոշում են կայացրել»,- ասաց պարոն Գոգիան:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment