Մարդու իրավունքները և 2022-ի Օլիմպիական խաղերը

Մարդու իրավունքները և  2022-ի Օլիմպիական խաղերը

Հոդվածի առանցքում

  • Օլիմպիական խաղերի անցկացման համար Օսլոյի մրցապայքարից դուրս գալուց հետո մրցակցում են երկու թեկնածուներ՝ Չինաստանի մայրաքաղաք Պեկինը և Ղազախստանի ամենամեծ քաղաք Ալմաթին: Այս ամիս նրանք պաշտոնապես միջազգային օլիմպիական կոմիտե են ներկայացրել իրենց հայտերը:
  • Առաջին անգամ ընդունող երկրները պետք է պայմանագիր կնքեն, որը պահանջում է մարդու իրավունքների, աշխատանքի և շրջակա միջավայրի պաշտպանություն: Այս «միջազգային պայմանագրերը և արձանագրությունները« կոչված են պաշտպանել չարաշահումներից, ինչպիսիք են Ռուսաստանում համասեռամոլների դեմ օրենքը, որն ընդունվեց անցյալ տարի Սոչիի ձմեռային խաղերից առաջ: Իսկ Պեկինում 2008-ի Ամառային խաղերի ընթացքում եղան աշխատանքի և մարդու իրավունքների ոտնահարման դեպքեր:
  • Ավտորիտար երկրները միջոցառումներին պատրաստվելիս մարդկանց ստիպում են ազատել օլիմպիական խաղերի համար նախատեսված տարածքները՝ չտրամադրելով արդար փոխհատուցում: Ներգաղթյալներին աշխատացնում են աշխատանքայի ժամից ավել և երբեմն խիստ վտանգավոր աշխատանքային պայմաններում:
  • Սոչիում, անցյալ տարի Օլիմպիական միջազգային կոմիտեի ճնշմամբ, ռուսական կառավարությունը միջոցներ ձեռնարկեց օլիմպիական վայրերի և ենթակառուցվածքների կառուցմանը մասնակցած աշխատողների աշխատավարձերի գողության դեմ: 500 ընկերություններ են հետազոտվել, ինչի արդյունքում տեսուչները պարզել են, որ հազարավոր աշխատավորների չվճարած աշխատավարձերը կազմում է ավելի քան 8 մլն դոլար:
  • Դեկտեմբերին անցկացված Օլիմպիական բարեփոխումները նշանակում են, որ եթե ապագա ընդունող երկրները չեն կատարում մարդու իրավունքները պահպանելու իրենց պարտականությունը, ՄՕԿ-ն պարտավորվում է կիրառել հյուրընկալելու պայմանագրի պայմանները , այդ թվում օլիմպիական խաղերից զրկելու ծայրահեղ միջոցը:

Ուշադրությանն արժանի

Օլիմպիական ոգին հանգել է հետևյալին. երկու ավտորիտար երկրներ մրցակցում են՝ ցանկանով  հյուրընկալել 2022 թվականի ձմեռային օլիմպիական խաղերը: Նրանք պատրաստ են հանդուրժել  հսկայական ֆինանսական լարվածությունը ի շահ  իրենց հասարակական իմիջի ձևավորման:  Հոկտեմբերին Օսլոյի մրցապայքարից դուրս գալուց հետո մրցակցում են երկու թեկնածուներ՝  Չինաստանի մայրաքաղաք Պեկինը և Ղազախստանի ամենամեծ քաղաք  Ալմաթին: Այս ամիս նրանք պաշտոնապես միջազգային օլիմպիական կոմիտե  են ներկայացրել իրենց հայտերը:

Դա  բացատրում է, թե ինչու է  միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահը՝ գերմանացի փաստաբան Թոմաս Բախը, անցյալ ամիս Մոնակոյում անցկացված օլիմպիական գագաթնաժողովի հանդիպման ժամանակ կարևորել  բարեփոխումները մարդու իրավունքների ոլորտում:

Առաջին անգամ ընդունող երկրները պետք է պայմանագիր կնքեն, որը պահանջում է  մարդու իրավունքների, աշխատանքի և շրջակա միջավայրի պաշտպանություն: Այս «միջազգային պայմանագրերը և արձանագրությունները« կոչված են պաշտպանել  չարաշահումներից, ինչպիսիք են Ռուսաստանում համասեռամոլների դեմ օրենքը, որն ընդունվեց անցյալ տարի Սոչիի ձմեռային խաղերից առաջ: Իսկ Պեկինում 2008-ի Ամառային խաղերի ընթացքում եղան աշխատանքի և մարդու իրավունքների ոտնահարման դեպքեր:

Այս բարեփոխումները գլոբալ ուշադրության կենտրոնում են և հյուրընկալող պետությունների համար լուրջ քննություն: 2022-ին խաղերն անցկացվելու են Չինաստանում, որը  2008-ին լրագրողներին Պեկինում ընդունեց  ինտերնետի գրաքննությամբ, Ղազախստանն էլ արգելում է քննադատությունը և փակում թերթերը:

Վերջին տասնամյակի ընթացքում, Human Rights Watch-ը փաստագրել է, որ խոշոր սպորտային միջոցառումներն անցնում են մարդու իրավունքների խախտումներով, խաղերի անցկացման իրավունքն էլ տրվում է  մարդու իրավունքների սերիական խախտողներին: Ռեպրեսիվ երկրները խոստանում են հարգել լրատվամիջոցների և այլ իրավունքները, որպեսզի ապահովեն  իրադարձությունների անցկացումը, հետո հրաժարվում են խոստումներից և ապավինում միջազգային սպորտային մարմինների լռությանը:

Այդ երկրները  միջոցառումներին պատրաստվելիս  մարդկանց ստիպում են ազատել օլիմպիական խաղերի համար նախատեսված տարածքները՝ չտրամադրելով արդար փոխհատուցում: Ներգաղթյալներին աշխատացնում են աշխատանքայի ժամից ավել և երբեմն խիստ վտանգավոր աշխատանքային պայմաններում: Շինարարությունն առաջացնում է բնապահպանական և այլ բողոքներ:  Բողոքող ակտիվիստներին կամ լռեցնում են կամ էլ ձերբակալում: Պեկինը արգելափակել էր օլիմպիադան քննադատողներին: Ռուսաստանում բնապահպանը երեք տարվա ազատազրկման դատապարտվեց, Pussy Riot ֆեմինիստական խմբին ծեծեցին ու ձերբակալեցին Սոչիի խաղերի դեմ կազմակերպած ցույցի համար: Հաշվի առնելով չարաշահումները, կա՞ արդյոք փոփոխության որևէ հույս:

Եթե կա քաղաքական կամք դրանք իրականացնելու համար , բարեփոխումների պայմանագիրը կարող է բարելավել պայմանները այն երկրներում, որտեղ տեղի են ունենալու մեծ սպորտային  միջոցառումները:

Ավտորիտար երկրներն ավելի հաճախ են դիմում  միջազգային սպորտային միջոցառումներին, որպեսզի բարձրացնեն իրենց դիրքը միջազգային ասպարեզում: Այնպես որ, իրենց ղեկավար մարմինների կողմից ընդունված կանոնակարգերը  կարող են միակ միջոցը լինել առավել դաժան վայրերում  մարդու իրավունքներն առաջ մղելու համար:

Սոչիում, անցյալ տարի Օլիմպիական միջազգային կոմիտեի ճնշմամբ,  ռուսական կառավարությունը միջոցներ ձեռնարկեց  օլիմպիական վայրերի և ենթակառուցվածքների կառուցմանը մասնակցած աշխատողների աշխատավարձերի գողության դեմ: 500 ընկերություններ են  հետազոտվել, ինչի արդյունքում տեսուչները պարզել են, որ  հազարավոր աշխատավորների չվճարած աշխատավարձերը կազմում է ավելի քան 8 մլն դոլար: Առաջատար շինարարական ընկերության գլխավոր տնօրենն այդ կասկածանքով ձերբակալվել է: Գործողությունը պայմանավորված է 2009-ի  Օլիմպիական Կոնգրեսի ընդունած յուրահատուկ բարեփոխումով, որով  ՄՕԿ-ը պարտավորվում է միջամտել«լուրջ չարաշահումների» դեպքերին, այդ թվում աշխատավոր ներգաղթյալների իրավունքների չարաշահումներին:

Իրանում պահպանողականներն ու բարեփոխիչները  հավասարապես ուրախացել էին երկրի վոլեյբոլիստների հաջողություններից: Մինչդեռ անցյալ տարի իրավաբանական ֆակուլտետի ուսանողուհի  Ղոնչե Ղավամին, բանտարվեց  Իրանի տխրահռչակ Էվին բանտում, քանի որ բողոքել էր կանանց մուտքը մարզադաշտ արգելող օրենքի դեմ, ինչը նրանց հնարավորություն չէր տվել մարզադաշտում հետևլ  միջազգային ֆեդերացիայի վոլեյբոլի Համաշխարհային լիգայի խաղին:

Նոյեմբերին, ֆեդերացիան կոչ արեց Իրանի կառավարությանը ազատ արձակել Ղավանիին և հաստատեց իր նվիրվածությունը   սպորտում հավասար հիմունքներով կանանց մասնակցության իրավունքին : Ֆեդերացիան զգուշացրել էր, որ Իրանն իր քաղաքականության պատճառով կարող է սահմանափակել ապագայում  միջազգային մրցաշարեր հյուրընկալելու հնարավորությունը:  Ղավամին ազատ է արձակվել գրավի դիմաց: Սակայն, մինչև այդ հեղափոխական դատարանը նրան մեղադրել էր «պետության դեմ քարոզչության» համար և դատապարտել մեկ տարվա ազատազրկման:  Ղավամին բողոքում է:

2012-ին Սաուդյան Արաբիան վերջին պահին թույլ տվեց երկու կանանց մասնակցել Լոնդոնի ամառային խաղերին: Բայց սպորտը դարձյալ արգելվում է աղջիկներին պետական դպրոցներում և երկրում չկան կանանց մարզական ֆեդերացիաներ: Անցյալ աշնանը Սաուդյան Արաբիան ասիական խաղերին մասնակցելու ուղարկեց միայն տղամարդկանցից կազմված 199 հոգանոց թիմը՝ պատճառաբանելով, թե  «Տեխնիկապես, մենք պատրաստ չէինք ներկայացնել կանանց»:

Մարդու իրավունքներն ու սպորտային ճգնաժամերը չեն սահմանափակվում օլիմպիական խաղերը: Ռուսաստանը, չնայած աշխատուժի չարաշահման ռեկորդային տվյալների՝ արժանացել է  2018-ին  Աշխարհի գավաթն անցկացնելու պատվին: Այս ամառ, ավտորիտար Ադրբեջանը կհյուրընկալի  առաջին Եվրոպական խաղերը Բաքվում, չնայած աճող ճնշումներին, այդ թվում դեկտեմբերին առաջատար քննչական լրագրողի ձերբակալությանը:

Կատարը կառուցում է մոտ  200 միլիարդ դոլարի ենթակառուցվածքներ 2022-ի ֆուտբոլի աշխարհի գավաթի համար, սակայն հարյուրավոր Հարավային Ասիայի ներգաղթյալներ են մահացել աշխատելով շինարարական ծրագրերում:  ՖԻՖԱ-ն էլ, որը համաշխարհային ֆուտբոլի կառավարող մարմինն է , հասունացել է ինստիտուցիոնալ բարեփոխումների համար:

Մայիսին տեղի կունենա կազմակերպության նախագահի ընտրությունը: Նախագահ, շվեյցարացի Յոզեֆ Բլատերի հետ  կմրցի Հորդանանի արքայազն Ալի բեն Ալ-Հուսեյնը, որը հանդես է եկել  կանանց  մասնակցության վերաբերյալ  բարեփոխումների օգտին: Այդ թեկնածուները պետք է աջակցեն  ՖԻՖԱ կանոնադրության վրա հիմնված մարդու իրավունքների բարեփոխումներին և սահմանեն իրենց դիրքորոշումը մարդու իրավունքների, խտրականության, կոռուպցիայի և աշխատանքային ճգնաժամերի նկատմամբ:

Դեկտեմբերին անցկացված Օլիմպիական բարեփոխումները  նշանակում են, որ եթե ապագա ընդունող երկրները չեն կատարում մարդու իրավունքները պահպանելու իրենց պարտականությունը, ՄՕԿ-ն  պարտավորվում է կիրառել հյուրընկալելու պայմանագրի պայմանները , այդ թվում օլիմպիական խաղերից զրկելու ծայրահեղ միջոցը: Կանոնները խախտող պետություններին որպես պատիժ արգելվում է մասնակցել խաղերին և հյուրընկալել դրանք: Այդպես ՄՕԿ-ը 1964 և 1992 թվականներին դա կիրառեց Հարավային Աֆրիկայի նկատմամբ ռասսայական խտրականության համար , իսկ  1999 և 2002 թվականներին թալիբների ղեկավարած  Աֆղանստանի նկատմամբ:

Պարոն Բախը սկսել է բարեփոխումների գործընթացը, ժամանակն է, որ ՖԻՖԱ-ի նման բարեփոխումներ սկսեն նաև այլ սպորտային ֆեդերացիաներ: Երկրպագուները, կորպորատիվ հովանավորներն ու հանրությունը գնալով ավելի շատ են վրդովվում մարդու իրավունքների խախտումներից: ՄՕԿ-ի բարեփոխումները բուժման միջոց չեն, բայց, այնուամենայնիվ, կարևոր քայլեր են:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment