Հյու Գրանտ. Մի՛ դիտեք ռոմանտիկ կատակերգություն Վալենտինի օրը

Հյու Գրանտ. Մի՛ դիտեք ռոմանտիկ կատակերգություն Վալենտինի օրը

Հոդվածի առանցքում

  • 54 տարեկանում նա դարձյալ հմայիչ է և դրա պատճառը հավանաբար այն է, որ նրա մշտական գործընկեր Մարկ Լորենսը կարողացել է համոզել նրան կրկին ռոմանտիկ դեր կատարել: Նոր «Արտագրություն» ֆիլմում, որի տեսահոլովակը կթողարկվի այս ուրբաթ, Գրանտը խաղում է Մարիսա Թոմեի հակապատկերը, սցենարիստի դերը, որը դժկամությամբ է ստանձնում ուսուցչի աշխատանքը, երբ սպառում է իրեն:
  • Ես սիրում եմ նրա ոճը: Նա ինձ միշտ ստիպում է ծիծաղել և կարծում եմ, որ նա տարօրինակորեն դրական է վերաբերվում մարդկանց: Նա իսկապես սիրում է մարդկանց այնպես, ինչպես ես չեմ կարող: Բայց որպես անհատ նա նաև չափազանց մտահոգ է ամեն ինչի համար: Ես էլ եմ այդպիսին և նկարահանման հրապարակում մենք շատ լավ հարաբերություններ ունենք:
  • Կան ֆիլմեր, որոնք ավելի քիչ հավանական է, որ կցուցադրվեն: 20, 30 տարեկանում իմ կարիերայում մի շրջան կար, որ ես խաղում էի տարօրինակ, մեծ հավակնություններ ունեցող եվրոպական ֆիլմերում, որոնք կարելի է ասել, ցուցադրման հնարավորություն չունեին աշխարհի ոչ մի վայրում:
  • Ի դեպ, դա գուցե և նախընտրելի է: Ես խուսափում եմ նույն միջավայրի, նույն մասնագիտությամբ կամ նույն գործը անող մարդկանցից: Չեմ կարծում, որ ես դերասան ընկերներ ունեմ, ես սիրում եմ լիովին տարօրինակ մարդկանց:
  • Վերջին երեք տարիներին ես կապ չեմ ունեցել շոու բիզնեսի հետ, բայց լսել եմ, որ այլևս ֆիլմեր չեն նկարահանում, որտեղ մարդիկ շփվում են միմյան հետ: Նրանք պետք է լինեն հուսահատ պայքարողներ և դա ցավալի է:
  • TIME-Դուք երբևէ դիտել ե՞ք ֆիլմեր ձեր համակարգչով: Ոչ, ես ոչ: Ի դեպ, ես նույնիսկ չգիտեմ, թե ինչպես պետք է ցանկալի ֆիլմը դիտել տանը, իմ հեռուստացույցով: Ինչ-որ մեկը Apple TV միացրեց իմ հեռուստատացույցին, բայց ես դա չեմ կարող անել:

Ուշադրությանն արժանի

Հյու Գրանտի կարիերան ձևավորվել է ռոմանտիկ դերեր խաղալով: «Չորս հարսանիք և մեկ թաղում»-ից մինչև «Նոթթինգ Հիլլ» և «Իրական սերը»: 54 տարեկանում նա դարձյալ հմայիչ է և դրա պատճառը հավանաբար այն է, որ նրա մշտական գործընկեր Մարկ Լորենսը կարողացել է համոզել նրան կրկին  ռոմանտիկ դեր կատարել: Նոր «Արտագրություն» ֆիլմում, որի տեսահոլովակը կթողարկվի այս ուրբաթ, Գրանտը խաղում է Մարիսա Թոմեի հակապատկերը, սցենարիստի դերը, որը դժկամությամբ է ստանձնում ուսուցչի աշխատանքը, երբ սպառում է իրեն:

Չնայած շաբաթ՝ Վալենտինի օրը, ֆիլմի տեսանյութը թողարկելու պահանջարկին, Գրանտը կարծում է, որ տոնական օրը ֆիլմը դիտելը սխալ է: TIME-ը հարցազրույց է վերցրել բրիտանացուց, պարզելու, թե նա ինչպես է նպաստել  ռոմատիկայի մասին մարդկանց անիրատեսական սպասումներին,  ինչպես է քաղաքականությունը ստիպում նրան առնական զգալ:

TIME-Դուք չորս անգամ աշխատել եք գրող և ռեժիսոր Մարկ Լորենսի հետ: Ի՞նչն է գրավում ձեզ նրա աշխատանքում:

Ես սիրում եմ նրա ոճը: Նա ինձ միշտ ստիպում է ծիծաղել և կարծում եմ, որ նա տարօրինակորեն դրական է վերաբերվում մարդկանց: Նա իսկապես սիրում է մարդկանց այնպես, ինչպես ես չեմ կարող: Բայց որպես անհատ նա նաև չափազանց մտահոգ է ամեն ինչի համար: Ես էլ եմ այդպիսին և նկարահանման հրապարակում մենք շատ լավ հարաբերություններ ունենք: Մենք նստում ենք այնտեղ ու առաջին հերթին անհանգստանում ֆիլմի համար, բայց կատակերգություն նկարահանելու ժամանակ մենք մտածում ենք նաև Ուկրաինայի ու ԻՊ-ի, մահվան և շատ այլ հարցերի մասին:

TIME-Դուք, որպես մարդ, , ում անհանգստացնում է իսլամական պետությունը, շատ կատակերգություններ եք նկարահանել: Ինչ եք կարծում, մտահոգ մարդիկ ավելի լա՞վ կատակերգություններ են ստեղծում:

Նրանք կարող են լինել մետաղադրամի երկու կողմերը: Կատակերգությունը, հավանաբար,անհանգստության արտահայտման ձև է: Երբեմն այն ցավ արտահայտելու ձև է: Ես կարծում եմ, որ կատակերգությունները պետք է ծնվեն սիրո ցավից, իմ կարդացած լավագույն ռոմանտիկ կատակերգությունների սցենարները գրել են հեղինակներ, ովքեր իսկապես կրել են սիրո տառապանքները:

TIME-Ֆիլմում դուք սցենարիստ եք, ով ստիպված է ուսուցիչ դառնալ: Երբևէ ունեցել ե՞ք աշխատանք, որ ատել եք կամ պարզապես ձեզ չի հետաքրքրել:

Բազմաթիվ առիթներով ես, իհարկե, ունեցել եմ վատ վերաբերմունք իմ աշխատանքի հանդեպ: Ոչ, իհարկե, «Չորս հարսանիք և մեկ թաղում» ֆիլմից հետո: Այդ ժամանակ ես բավականին լավ տղա էի և  լավ էի ներկայացնում ինձ տրված կերպարները: Իսկ ինձ լավ դերեր էին վստահում: Բայց նախքան «Չորս Հարսանիքը», երբ ես սկսնակ դերասան էի, ընդունում է սարսափելի ծրագրեր և հաճախ էի դերը ներկայացնում նրանց նկատմամբ ծպտված արհամարհանքով:

TIME-Բայց մինչև հիմա դուք հիմնականում ստեղծել եք ֆիլմեր, որոնք իրականում հարգում եք:

Կան ֆիլմեր, որոնք ավելի քիչ հավանական է, որ կցուցադրվեն: 20, 30 տարեկանում իմ կարիերայում մի շրջան կար, որ ես խաղում էի տարօրինակ, մեծ հավակնություններ ունեցող եվրոպական ֆիլմերում, որոնք կարելի է ասել, ցուցադրման հնարավորություն չունեին աշխարհի ոչ մի վայրում:

Դա բավական գայթակղիչ էր, ամեն երեկո պարզապես զվարճանալ և հարբել առաջատար դերասանուհիների հետ: Այդ ժամանակ ինձ դուր էր գալիս իմ կյանքը: Բայց «Չորս հարսանիքից» հետո հասկացա, որ պետք է բարեխիղճ ու լուրջ լինեմ:

TIME-Արդյոք դա նշանակում է պարտավորություն զգալ ձեր կամ այն գործի հանդեպ, ինչը ցանկանում եք անել:

Երկուսն էլ: Դուք չեք ցանկանում հիմար երևալ: Այնպես որ, դա մեծ հրամայական է կյանքում: Եվ եթե դա լուրջ չընդունեք կամ ջանք չգործադրեք, ապա մեծ է հիմար երևալու հավանականությունը:

TIME-Այս ֆիլմում հակադրությունները ձգում են միմյանց: Հավատում ե՞ք, որ իրական կյանքում այդպես է:

Այո: Ի դեպ, դա գուցե և նախընտրելի է: Ես խուսափում եմ նույն միջավայրի, նույն մասնագիտությամբ կամ նույն գործը անող մարդկանցից: Չեմ կարծում, որ ես դերասան ընկերներ ունեմ, ես սիրում եմ լիովին տարօրինակ մարդկանց:

Ի դեպ, վերջին երեք տարին, երբ ես ամբողջությամբ զբաղվում եմ միայն Բրիտանիայի քաղաքականությամբ, ինձ թարմացած եմ զգում, քանի որ առաջ ոչ մի փորձ չունեի քաղաքական գործիչների, փաստաբանների, գիտականների աշխարհում: Նրանք էլ չունեն գիտելիք կամ փորձ շոու բիզնեսի՝ իմ աշխարհում:

TIME-Ո՞րն է եղել ֆիլմի աշխարհից  քաղաքական աշխարհ տեղափոխվելու ամենամեծ շարժառիթը:

Կարծում եմ, որ իմ դերասանական կարիերայի մի հատվածում, որտեղ ես ավելի հաջողակ էի, ես նաև աներևակայելի մեղմ էի: Մարդիկ քեզ շատ հաճելի են թվում: Դու գնում ես քաղաքականություն և մարդիկ բացարձակապես դաժան են: Դու ունես որոշակի թշնամիներ և նրանք դաժան են: Չնայած դրան, օրվա վերջում ես ինձ տղամարդ եմ զգում: Այդպիսի զգացում առաջ չեմ ունեցել:

TIME-Դուք ձեր կարիերան կառուցել եք ռոմանտիկ դերեր խաղալով: Բայց վերջերս ռոմանտիկ կատակերգությունները, կարծես, դուրս են մղվել ստուդիաների ուշադրությունից, հատկապես  խոշոր բյուջետային ռոմանտիկ կատակերգությունները: Ինչ եք կարծում, ինչու՞ է այդպես:

Վերջին երեք տարիներին ես կապ չեմ ունեցել շոու բիզնեսի հետ, բայց լսել եմ, որ այլևս ֆիլմեր չեն նկարահանում, որտեղ մարդիկ շփվում են միմյան հետ: Նրանք պետք է լինեն հուսահատ պայքարողներ և դա ցավալի է:

Ես կարծում եմ, որ դա արվում է մաքուր հաշվարկով: Այս ամենը գնում է հետ, դեպի DVD-ի մահը, քանի որ այնտեղ էին ստուդիաները, ըստ էության, պատրաստում իրենց գումարի մեծ մասը: Երբ վերացավ այդ պատուհանը, անհետացան նաև նրանց շահույթները: Այնպես որ նրանք պետք է շատ ավելի ապահովագրված լինեն ֆիլմեր ստեղծելիս: Այսպիսով, դուք ունեք ստուդիաներ միայն շարունակական բնույթի ֆիլմերի համար, ինչը ցույց է տալիս, որ գործերը վատ են:

TIME-Շատ գրողներ ու դերասաններ են տեղափոխվում այլ տեղեր:

Պետք է ասել, որ դրական է, երբ բոլոր որակյալ գործերը գնում են հեռուստատեսություն և առցանց ֆիլմեր: Կարծում եմ, դա շատ լավ է, բայց ես անձամբ կողմ եմ կինոժապավենին, ֆիլմերի, որոնք ցուցադրվում են մեծ կինոթատրոններում, որտեղ շատ մարդ կա: Ինձ համար կա տհաճ մի բան, երբ նստում ես համակարգչի առջև ու հետևում ես փոքր էկրանին:

TIME-Դուք երբևէ դիտել ե՞ք ֆիլմեր ձեր համակարգչով:

Ոչ, ես ոչ: Ի դեպ, ես նույնիսկ չգիտեմ, թե ինչպես պետք է ցանկալի ֆիլմը դիտել տանը, իմ հեռուստացույցով: Ինչ-որ մեկը Apple TV միացրեց իմ հեռուստատացույցին, բայց ես դա չեմ կարող անել:

TIME-Այս ֆիլմը կցուցադրվի Վալենտինի օրը: Ես հաճախ եմ նկատել, երբ տղամարդիկ դիտում են ձեր ֆիլմերը, նրանք բողոքում են, որ չեն կարողանում հասնել ձեր կերպարին: Խորհուրդ կտա՞ք, որ զույգերը, դիտեն այս ֆիլմը կամ որևէ ռոմանտիկ կատակերգություն Վալենտինի օրը:

Ես համաձայն եմ, որ դա կարող է անհարմարության զգացում առաջացնել: Այն սահմանում է սիրո կատարյալ պարադիգմը: Կարծում եմ, որ վտանգավոր է:

Ես չեմ կարողանա ֆիլմ վաճառել, չէ՟ [ծիծաղում է]: Մարդիկ պետք է տեսնեն ֆիլմը, բայց պարտադիր չէ դա անել Վալենտինի օրը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment