Ռուսաստանում Հիսուսի հսկայական արձանը կկանգնենցնեն Լենինի համար նախատեսված պատվանդանի վրա

Ռուսաստանում Հիսուսի հսկայական արձանը կկանգնենցնեն Լենինի համար նախատեսված պատվանդանի վրա

Հոդվածի առանցքում

  • Նախագծի համաձայն՝ արձանի բարձրությունը 38մ է, ճիշտ Ռիո դե Ժանեյրոյում տեղադրված Քրիստոսի արձանի բարձրության: Արձանը կկանգնեցվի Վլադիվոստոկի բլրի գագաթին՝ հայացքը դեպի Խաղաղ Օվկիանոս:

Ուշադրությանն արժանի

 

Հիսուս Քրիստոսի հսկայական արձանը շուտով կհայտնվի Ռուսաստանի քաղաքներից մեկում: Այն կտեղադրեն այն վայրում, որտեղ նախկինում պետք է կանգնած լիներ Ռուսաստանի Կոմունիստական Կուսակցության հիմնադիր Վլադիմիր Լենինի հուշարձանը:

Նախագծի համաձայն՝ արձանի բարձրությունը 38մ է, ճիշտ Ռիո դե Ժանեյրոյում տեղադրված Քրիստոսի արձանի բարձրության: Արձանը կկանգնեցվի Վլադիվոստոկի բլրի գագաթին՝ հայացքը դեպի Խաղաղ Օվկիանոս:

Մոտ 50 տարի առաջ Խորհրդային իշխանությունները հրահանգել էին այս վայրում Լենինի 29մ բարձրությամբ բրոնզե արձան կանգնեցնել: Հարևան բլրի վրա էլ նախատեսվում էր կանգնեցնել խորհրդային բռնապետ Իոսիֆ Ստալինի արձանը, սակայն ծրագրերը հետաձգվեցին, հետո էլ վերջնականապես չեղարկվեցին:

Վյատսկի Պոսադ համալիրի ղեկավար Գենադի Ցուրկովի խոսքով՝ Ռուս Ուղղափառ Եկեղեցու հոգևոր խորհրդական, ազդեցիկ վանականներից մեկն է ոգեշնչվել Հիսուսի արձանը կանգնեցնելու գաղափարով:

«Նա շատ է ցանկանում կանգնեցնել Հիսուս Քրիստոսի արձանը՝ ի նշան արևելքից Ռուսաստանի պաշտպանության»:

Նախագծի վերջնական արժեքը չի նշվում, Ցուրկովի խոսքով՝ այն կիրականացվի մասնավոր ներդրողների օգնությամբ:

Նահանգապետ Օլեգ Կոժեմյակոն ասում է, որ արձանի հարևանությամբ փոքրիկ մատուռ կկառուցվի՝ մինչև 30 այցելուի համար:

Սոցցանցերում արձագանքները հիմնականում բացասական են:
«Գումարը ծախսելու այլ տեղ չկա՞»,- գրել է օգտատերերից մեկը: «Ավելի լավ է գումարը հիվանդանոցների, դպրոցների ու ճանապարհների վրա ծախսեք»:

Ռուսական նավահանգստում Հիսուս Քրիստոսի հսկայական արձանի կառուցումը կխորհրդանշի նաև խորհրդային դարաշրջանում պաշտոնապես աթեիստ պետության վերափոխումը՝ քրիստոնյա մեծամասնություն ունեցող երկրի:

Հուշարձանի կառուցումն առայժմ Ռուս Ուղղափառ եկեղեցու թույլտվությունը չի ստացել:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

 

Write a comment