Ինչպես վարվել «Մեծ կոռուպցիայի» հետ

Ինչպես վարվել «Մեծ կոռուպցիայի» հետ

Հոդվածի առանցքում

  • Լրագրողների միջազգային կոնսորցիումը բացահայտել է, որ բանկային հսկա HSBC-ին օգնել է հարուստ հաճախորդներին թաքցնել միլիարդավոր դոլարներ ակտիվներում՝ այսպիսով խուսափելով միջազգային հարկային ոստիկանությունից և քրեական հետախուզությունից:
  • HSBC–ի հետախուզությունը կոորդիանացնող Հետազոտող-լրագրողների միջազգային կոնսորցիումի համաձայն, այս թաքստոցը կառավարության վրա մոտ 200 միլիարդ դոլար է նստել՝ չստացված հարկերի տեսքով: «Ֆինանսական անթափանցությունը գլոբալ անհավասարության աճի գլխավոր գործոններից է»,- լրագրողների կոնսորցիումին ասել է ֆրանսիացի տնտեսագետ Թոմաս Փիքեթին:
  • Transparency International-ը սկսել է մի արշավ, որը կոչվում է «Ոչ անպատժելիությանը»: Այն և՛ հասարակական, և՛ մասնավոր ոլորտներում թիրախավորելու է բարձրաստիճան պաշտոնյաների, ովքեր պաշտպանված են կոռումպացված վարչակարգերի կողմից:
  • Լոնդոնյան հակակոռուպցիոն խումբը՝ Global Witness-ը, ասաց, որ այն նույնպես ցանկանում է բացահայտել մեղավորներին: Այն կոչ է անում պատժիչ գործողություններ իրականացնել բանկիրների նկատմամբ, ովքեր աչք են փակել իրենց հաճախորդների չարագործություններին: Բազմաթիվ մասնագետներ համաձայն են, որ այժմ ժամանակն է համակարգային մոտեցում ցուցաբերելու, որն առաջին հերթին թույլ չի տա հարուստներին իրենց փողերը թաքցնել: Անցած դեկտեմբերին, Եվրոպական միությունը դիրեկտիվա էր ընդունել, որն երկրներից պահանջելու էր ստեղծել ընկերությունների շահառուների հասարակական դիրեկտորիաներ:

Ուշադրությանն արժանի

Լրագրողների միջազգային կոնսորցիումը բացահայտել է, որ բանկային հսկա HSBC-ին օգնել է հարուստ հաճախորդներին թաքցնել միլիարդավոր դոլարներ ակտիվներում՝ այսպիսով խուսափելով միջազգային հարկային ոստիկանությունից և քրեական հետախուզությունից:

Լրագրողներն արել են իրենց գործը: Ի՞նչ է լինելու հիմա:

Լրատվական զեկույցները, անցած չորեքշաբթի Ժնևյան մասնաճյուղում, կարծես թե, ստիպեցին շվեյցարական դատախազությանը փողերի լվացման նոր հետախուզություն անցկացնել:

Սակայն ֆինանսական թափանցիկության արշավի մասնակիցների խոսքով, դեռ շատ բան է պետք անել հարկային ապաստարաններում գտնվող 17,6 տրիլիոն դոլար մութ փողերը, անհայտ բանկային հաշիվներն ու ամբողջ աշխահով մեկ կեղծ ընկերությունները բացահայտելու համար. դրանց մի մասը անօրինական են՝ ձեռքբերված կոռուպցիայի, հանցագործության կամ հարկերի վճարումից խուսափելու պատճառով:

HSBC–ի հետախուզությունը կոորդիանացնող Հետազոտող-լրագրողների միջազգային կոնսորցիումի համաձայն,  այս թաքստոցը կառավարության վրա մոտ 200 միլիարդ դոլար է նստել՝ չստացված հարկերի տեսքով:

«Ֆինանսական անթափանցությունը գլոբալ անհավասարության աճի գլխավոր գործոններից է»,- լրագրողների կոնսորցիումին ասել է ֆրանսիացի տնտեսագետ Թոմաս Փիքեթին:

Transparency International հակակոռուպցիոն խմբի նախագահ Խոսե Կարլոս Ուգասը ասել է, որ նա հույս ունի՝ մեդիա-հետախուզությունները կխթանեն առավել մեծ քաղաքական ալիք, որպեսզի վերջ տան կաշառակեր պաշտոնյաների և նրանց հանցագործ գործընկերների անպատժելիությանը:

«Մենք նոր երևույթի ենք բախվել, որին «Մեծ կոռուպցիա» ենք անվանում»,-խմբի շտաբ-բնակարանի մոտ ասաց է նա: Կոռուպցիան բավականին վատ էր առաջ, բայց այժմ, ասել է նա, այն հասել է շշմեցուցիչ չափերի՝ ավերիչ հետևանքներով:«Մեծ կոռուպցիան սպանում է, աղքատությունն,  էլ ավելի է վատացնում և ազդում է զարգացման վրա»,-նշեց պարոն Ուգասը՝ պերուացի իրավաբանն որպես ժամանակավոր գլխավոր դատախազ, ով մի քանի շատ հայտնի քրեական հետախուզություններ է վարել:

Transparency International-ը սկսել է մի արշավ, որը կոչվում է «Ոչ անպատժելիությանը»: Այն և՛ հասարակական, և՛ մասնավոր ոլորտներում թիրախավորելու է բարձրաստիճան պաշտոնյաների, ովքեր պաշտպանված են կոռումպացված վարչակարգերի կողմից:

Համաձայն Ուգասի խոսքերի, նախագիծն ներառելու է «սոցիալական պատժամիջոցներ»՝ լույս գցելով կաշառակերների դղյակների, անձնական ինքնաթիռների և այլ ցուցադրական հարստությունների վրա: Նա նշել է, որ այժմ կազմվում է աշխարհի ամենաարտասովոր դեպքերի  թոփ-10-ը, որպեսզի ամաչեցնեն նրանց: «Հասարակությունը չպետք է հանդուրժի կաշառակերությունը»,-նշեց նա:

Անվանել ու ամաչեցնելն, ըստ էության, լրագրողների արածն է: Սակայն նմանատիպ բացահայտումների տարիներից հետո, միջազգային կազմակերպությունների կողմից անցկացվող նախաձեռնությունների հետ միասին, կոռուպցիան ամբողջ աշխարհում կարծես թե վատից անցել է «մեծ»-ի: Լոնդոնյան հակակոռուպցիոն խումբը՝ Global Witness-ը, ասաց, որ այն նույնպես ցանկանում է բացահայտել մեղավորներին: Այն կոչ է անում պատժիչ գործողություններ իրականացնել բանկիրների նկատմամբ, ովքեր աչք են փակել իրենց հաճախորդների չարագործություններին:

«Ղեկավար անձնակազմի մոտ պատասխանատվության պակաս է: Նրանք վատագույն դեպքում ստիպված են եղել տույժեր վճարել, որոնք պարզապես փոխանցվել են բաժնետերերին»,-նշել է Global Witness-ի մասնագետ Ստյուարտ ՄաքՈւիլլիամը:

Բազմաթիվ մասնագետներ համաձայն են, որ այժմ ժամանակն  է համակարգային մոտեցում ցուցաբերելու, որն առաջին հերթին թույլ չի տա հարուստներին իրենց փողերը թաքցնել: Անցած դեկտեմբերին, Եվրոպական միությունը դիրեկտիվա էր ընդունել, որն երկրներից պահանջելու էր ստեղծել ընկերությունների շահառուների հասարակական դիրեկտորիաներ:

Բրիտանիան օրենքի նախագիծ է մշակում այդ ուղղությամբ: Դանիան արդեն իսկ ընդունել է, Նորվեգիան էլ նույնատիպ օրենքի նախագիծ է մշակում:Սակայն Միացյալ Նահանգները, որն հետապնդվող բանկերի առաջանագծում է, ետ է մնում: «Խնդիրն այն է, որ ԱՄՆ-ում բավարար քաղաքական աջակցություն չեղավ»,-նշեց պարոն ՄաքՈւիլլիամը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment