HSBC-ն մոնիթորինգի է ենթարկել Huawei-ի և Իրանի գործարքների հետ կապված վճարումները

HSBC-ն մոնիթորինգի է ենթարկել Huawei-ի և Իրանի գործարքների հետ կապված վճարումները

Հոդվածի առանցքում

  • HSBC Holdings Plc հսկողության համակարգի բլոկը դաշնային դատախազությանը տեղեկություն է տրամադրել կասկածելի գործարքների մասին:

Ուշադրությանն արժանի

HSBC Holdings Plc հսկողության համակարգի բլոկը դաշնային դատախազությանը տեղեկություն է տրամադրել կասկածելի գործարքների մասին, որոնց հետքը տանում է դեպի Huawei Technologies Co. և Իրան, ընդգծելով կապը ԱՄՆ հետաքննության հետ, որի հետևանքով չինական ընկերության գլխավոր ֆինանսիստը ձերբակալվել է: Exiger համակարգը ներդրվել է արդարադատության նախարարության կողմից, HSBC-ի`2013թ.-ին 1.9 միլիարդ դոլար արժողությամբ համաձայնագրի հետաձգման գործով  համապատասխան ջանքերը վերահսկելու համար, որի հետևանքով հայտնաբերվել էին մի շարք թույլ օղակներ ներքին վերահսկողության դաշտում: Որոշ աղբյուրների համաձայն լոնդոնյան վարկատուն հետապնդման մեջ չի գտնվում: Հայտնի չէ, երբ է Exiger-ը նմուշավորել Huawei-ի գործարքները: Արդարադատության  վարչության Huawei-ի գլխավոր ֆինանսիստը` Ուանչժոու Մենգը, Ընկերության հիմնադրի դուստրը, ձերբակալվել էր կանադական Վանկուվերում, ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի պահանջով: Նա վիճարկում է իրեն արտահանձնելու ԱՄՆ պահանջը: ԱՄՆ արտահանձնման պահանջը ենթադրում է, որ Մենգին կներկայացվի Իրանի հանդեպ ԱՄՆ պատժամիջոցները խախտելու մեջ: ԱՄՆ վարած հետաքննությունն ուսումնասիրում է Huawei-ի կասկածելի գործարքները HSBC –ի միջոցով, որոնք կապված են Իրանի հետ գործարքների հետ: Wall Street Journal-ը գրում է, որ գործարքները նմուշավորված են եղել մոնիթորիգային համակարգի կողմից:

Դատախազությունը հզում է անում 2012թ.-ին HSBC ձեռք բերած համաձայնագրին, որը թույլ է տալիս խուսափել քրեական հետապնդումից և որի հետևանքով բանկն օգնել է լատինական Ամերիկայի նարկոդիլերներին միլիարդավոր դոլարների գործարքներ իրականացնել, այդ թվում` խախտելով Իրանի դեմ պատժամիջոցները:

Միաժամանակ դատախազությունը պնդում է, որ բանկը թաքցրել է գործարքների մասին տեղեկությունը, որոշ դեպքերում էլ օգտագործել գատնագրեր Իրանի, Կուբայի, Լիբիայի ու Բիրմայի հետ կապված ֆինանսական գործարքներն իրականացնելիս: 1990թթ.-ից սկսած բանկի աշխատակիցներն իբր հրահանգ են ստացել այդ գործարքներն իրականացնելիս կից հաղորդագրություն ուղարկել «Իրանի մասին  չհիշատակել» գրությամբ:

HSBC-ի հնգամյա ժամկետով կնքած համաձայնագրի ժամկետը լրացել է 2017թ.-ին: Դեկտեմբերին ԱՄՆ դատախազության հրապարակած տվյալով` HSBC-ն իր պարտավորությունները կատարել է:

 

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

Write a comment