Թուրքիայում ձերբակալվել է ոստիկանապետը՝ 2007-ին խմբագրի սպանության առիթով
Հոդվածի առանցքում
- Թուրքիայի ոստիկանապետը, ով մեղադրվում է 2007-ին էթնիկ հայ լրագրողի սպանության գործում անփութության մեջ, երկուշաբթի օրը՝ լրագրողի մահվանից ուղիղ ութ տարի անց, ձերբակալվել է:
- Սպանության կատարման ժամանակ Դեմիրը ծառայում էր Տրապիզոնում որպես հետախուզական բաժնի ղեկավար, որտեղ էլ ապրում էր այն երիտասարդը, ով մեղադրվել էր Հրանտ Դինքի սպանության մեջ: Հրանտ Դինքի հարազատները մեղադրել են պարոն Դեմիրին հետախուզության ոլորտում աշխատել չկարողանալու մեջ:
Ուշադրությանն արժանի
Թուրքիայի ոստիկանապետը, ով մեղադրվում է 2007-ին էթնիկ հայ լրագրողի սպանության գործում անփութության մեջ, երկուշաբթի օրը՝ լրագրողի մահվանից ուղիղ ութ տարի անց, ձերբակալվել է:
Ոստիկանապետ Էրկան Դեմիրը, ով վերջերս է իր պաշտոնին նշանակվել հարավ-արևելյան Շիրնակ պրովինցիայում, հանձնվել է իշխանություններին այն բանից հետո, երբ ձերբակալման հրամանն արդեն կար, ըստ որի, նա մեղադրվում էր «անփութության պատճառով դիտավորյալ սպանության մեջ»: Այս մասին հայտնում է Անադոլու պետական լրատվական գործակալությունը:
Լրագրող Հրանտ Դինքը սպանվեց իր ամսագրի՝ Ակոսի գրասենյակի դիմաց 2007-ի հունվարի 19-ին: Պարոն Դինքը Թուրքիայի հայերի կարկառուն ներկայացուցիչն էր, և նրա մահը երկրի փոքրամասնությունների շրջանում` զանգվածային ցույցեր ու հասարակական զայրույթ առաջացրեց:
Սպանության կատարման ժամանակ Դեմիրը ծառայում էր Տրապիզոնում որպես հետախուզական բաժնի ղեկավար, որտեղ էլ ապրում էր այն երիտասարդը, ով մեղադրվել էր Հրանտ Դինքի սպանության մեջ: Հրանտ Դինքի հարազատները մեղադրել են պարոն Դեմիրին հետախուզության ոլորտում աշխատել չկարողանալու մեջ:
Դեմիրը թուրքական ԶԼՄ-ների հավաստմամբ, հերքել է այն մեղադրանքները, թե ինքն անտեսել է իր պարտականությունները և չարաշահել իր դիրքը:
2012-ին թուրքական դատարանը մերժել է մեղադրանքները, ըստ որոնց, պարոն Դինքի սպանությունը դավադրության ակտ էր՝ կազմակերպված թուրքական պետության անօրինական ցանցի կողմից:
Սակայն այս ամիս երկու այլ պաշտոնյաներ՝ Օզկան Մումչին և Մուհիտտին Զենիթը, նույնպես ձերբակալվել են սպանության հետաքննության վերսկսման պատճառով:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ