Ինչպես Թուրքիայի տեղական ընտրությունները դարձան Էրդողանի վստահության հանրաքվե

Ինչպես Թուրքիայի տեղական ընտրությունները դարձան Էրդողանի վստահության հանրաքվե

Հոդվածի առանցքում

  • Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անցյալ տարվա ամռանը խորհրդարանական և նախագահական ընտրություններում կրկնակի հաղթանակ տոնելով ստացավ նոր մանդատ: Այժմ, մեկ տարի անց իր հնգամյա ժամկետում նա առերեսվում է հանրապետության ղեկավարության վստահության հանրաքվեի նման ընտրությանը: Էրդողանի ընդդիմախոսները, հաշվի առնելով տնտեսական ճգնաժամը, աշխատում են միասին, որպեսզի մարտի 31-ի կայանալիք տեղական ընտրություններում նա և իր իսլամիստական արմատական շարժումը ձախողվի:

Ուշադրությանն արժանի

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անցյալ տարվա ամռանը խորհրդարանական և նախագահական ընտրություններում կրկնակի հաղթանակ տոնելով ստացավ նոր մանդատ: Այժմ, մեկ տարի անց իր հնգամյա ժամկետում նա առերեսվում է հանրապետության ղեկավարության վստահության հանրաքվեի նման ընտրությանը: Էրդողանի ընդդիմախոսները, հաշվի առնելով տնտեսական ճգնաժամը, աշխատում են միասին, որպեսզի մարտի 31-ի կայանալիք տեղական ընտրություններում նա և իր իսլամիստական ​​արմատական ​​շարժումը ձախողվի:

  1. Ինչն է առանձնահատուկ այս ընտրություններում

Թուրքիայի ընդդիմադիր կուսակցությունները հազվադեպ են համակարգում իրենց ռազմավարությունը: Սակայն այս անգամ խորհրդարանում երկրորդ խոշոր ընդդիմադիր խումբը, Ժողովրդական-դեմոկրատական ​​կուսակցությունը կամ HDP -ն, փոքրամասնության իրավունքներն ընդգծելով, նախաձեռնեց քաղաքային իշխանության համար պայքար երկրի հարավ-արևելքում, որտեղ կենտրոնացած է քրդական փոքրամասնությունը: Այն նաև աջակցում է ավելի մեծ Հանրապետական ​​Ժողովրդական կուսակցությանը կամ CHP -ի գլխավորած ընդդիմադիր դաշինքից առաջադրված թեկնածուներին: Դա հանգեցրեց Անկարա մայրաքաղաքում և Ստամբուլում մրցակցային պայքարի, որոնք իրական սպառնալիք դարձան երկու քաղաքներում քառորդ դար իշխող Էրդողանի Արդարության և զարգացման կուսակցության և նրա կողմնակիցների համար:

  1. 2. Ինչն է գտնվում HDP- ի շարժման հետևում

Այն ձգտում է հաղթել երկրի հարավ-արևելքի մոտ 100 քաղաքապետարաններում, որտեղ ընտրված քաղաքապետերը պաշտոնաթող են եղել կառավարության կաղմից, իսկ հարյուրավոր քուրդ քաղաքական գործիչներ ձերբակալվել Քրդական աշխատավորական կուսակցության կամ PKK- ի հետ կապ ունենալու մեղադրանքով: PKK- ն, որը թուրքական կառավարությունը համարում է ահաբեկչական կազմակերպություն, 1984 թվականից սկսած, պայքարում է Թուրքիայի ներսում ինքնավար քրդական տարածաշրջանի համար: Քրդերը կազմում են Թուրքիայի բնակչության գրեթե հինգերորդ մասը: HDP- ն լայն ճնշման ենթարկվեց, քանի որ 2015 թ. խորհրդարանական ընտրություններում հավաքեց զգալի ձայներ:

  1. Ինչպիսի՞ն է Էրդողանի արձագանքը

Ինչպես նախորդ ընտրություններում, Էրդողանը հիմնվում է ազգայնական տրամադրությունների վրա` նախազգուշացնելով, որ քրդերի անջատողական ձգտումները սպառնում են Թուրքիայի ամբողջականությանը: Քրդական քաղաքական գործիչներին ուղղված ուղերձում նա սպառնացել է փոխարինել ահաբեկչության մեջ ներգրավված ցանկացած քաղաքապետի կամ քրեական գործ հարուցել: Էրդողանը ինքն է հեռացվել Ստամբուլի քաղաքապետի պաշտոնից 1998 թ.՝ դատապարտվելով կրոնական ատելություն հրահրելու մեջ, որի համար նա չորս ամիս ազատազրկվել է: Նա նաև ասել է, որ «Անկարան չափազանց կարևոր է ստվերային բիզնեսի դեմ պայքարելու համար», հղում կատարելով դատախազի պնդմանը, որ քաղաքապետի թեկնածու Մանսուր Յավասը չարաշահում է իր պարտականությունը որպես փաստաբան: Յավասը հերքել է մեղադրանքները:

  1. Որքա՞ն վատ է տնտեսությունը

Երկիրը վերապրում է վերջին տասնամյակի իր առաջին անկումը: Գործազրկությունը 2018 թ. վերջի դրությամբ կազմել է 13.5 տոկոս: Կտրուկ գնաճը կառավարությանը ստիպեց բացել սննդի կետեր՝ աղքատներին զեղչված ապրանքներ վաճառելու համար և մեղմելու արժույթի անկման հետևանքները: Իրավիճակի վատթարացմանը նպաստեց ԱՄՆ-ի հետ դիվանագիտական խնդիրները՝ կապված Սիրիայում ԱՄՆ-ի աջակցությամբ քրդական ուժերի և ահաբեկչության մեջ մեղադրվող ամերիկացի քահանայի հարցերի հետ: Սպառողական տրամադրությունները գտնվում են ամենացածր մակարդակի վրա 2008 թ. գլոբալ ֆինանսական ճգնաժամից ի վեր:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

 

Write a comment