Ինչպես նվազեցնել Եվրոպայի կախվածությունը ռուսական էներգիայից

Ինչպես նվազեցնել Եվրոպայի կախվածությունը ռուսական էներգիայից

Հոդվածի առանցքում

  • Հիմնականում եվրոպական արտադրանքի նվազման պատճառով, Ռուսաստանը ներկայում գերիշխում է տարածաշրջան բնական գազի մատակարարումով, որն արևմտյան Եվրոպայի կեսն է կազմում, Արևելյան Եվրոպայի՝ 75 տոկոսը: «The Nord Stream» 2 նախագիծը կկրկնապատկի գոյություն ունեցող խողովակաշարի հզորությունը՝ Բալթիկ ծովով ավելի շատ ռուսական գազ մատակարարելով Գերմանիա: ԱՄՆ քաղաքական գործիչները ճիշտ են զգուշացնում, որ ավելի մեծ առաքումները կուժեղացնեն Ռուսաստանի հսկողությունը Եվրոպայի էներգիայի մատակարարումների նկատմամբ:

Ուշադրությանն արժանի

 

Ժամանակն է, որ մեր քաղաքական ղեկավարները դադարեցնեն ցուցադրել իրենց ջանքերը Եվրոպայի էներգետիկ անվտանգությանն ուղղված Ռուսաստանի սպառնալիքը կանխելու հարցում: Նույնիսկ լավ մտադրության դեպքում էլ, Սենատի օրինագիծը, որը ենթադրում է պատժամիջոցներ սահմանել Ռուսաստան-Եվրոպա գազամուղի կառուցմանն օգնող օտարերկրյա էներգետիկ ընկերությունների նկատմամբ, անավարտ է և ուղղակի չի աշխատի:

Խողովակաշարը՝ «Nord Stream 2», այժմ 60 տոկոսով ավարտված է: Reuters- ի հաղորդմամբ, դա Գազպրոմի՝ ռուսական պետական նավթային ընկերության, համատեղ ձեռնարկումն է, որի  ֆինանսավորման կեսն ապահովում է «Գերմանիայի Uniper և BASF- ի Wintershall բլոկը, Anglo-Dutch Shell- ին, ավստրիական ու ֆրանսիական Engie- ին»: Երբ և եթե այն ավարտվի, ապա նոր խողովակաշարը հնարավորություն կտա Ռուսաստանին իրականացնել Ուկրաինայի տարածքով գազի տարանցումը կասեցնելու ծրագիրը, որը վերջինին կզրկի տարեկան 2 –ից մինչև 3 միլիարդ դոլարից, կխզի Ուկրաինայի ու Արևմուտքի միջև կենսական կապը:

ԱՄՆ-ի պատժամիջոցները հազիվ թե կասեցնեն գազատարի ընդլայնումը մինչև դրա ավարտը: Պատժամիջոցները ոչ միայն աննշան ազդեցություն կունենան Ռուսաստանի վրա, այլև կվնասեն ամերիկյան բանկերին և արտասահմանում բիզնես գործունեություն ծավալող այլ ընկերություններին: Համաձայն օրինագծի, թիրախում հայտնված օտարերկրյա ընկերությունները չեն կարողանա վարկեր ստանալ ամերիկյան ֆինանսական հաստատություններից, կմերժվի հասանելիությունն իրենց ԱՄՆ ունեցվածքին: Թրամփը նշել է, որ պատրաստ է անձամբ պատժամիջոցներ կիրառել «Գերմանիան Ռուսաստանից պաշտպանելու համար»:

Ճակատագրի հեգնանքով, «Nord Stream 2» – ի շինարարների նկատմամբ պատժամիջոցները գտնվում են սեղանի վրա, իսկ այդ նույն ժամանակ ԱՄՆ էներգետիկայի նախարար Ռիկ Փերին Եվրոպայում է` նպաստելու ամերիկյան հեղուկ գազի արտահանմանը(LNG): Հաճախորդները, ինչպիսին լեհական նավթային և գազային ընկերությունն է (PGNiG), արդեն բանակցում են կամ ստորագրում Միացյալ Նահանգներից մեծ քանակությամբ գազ ձեռք բերելու մասին երկարաժամկետ պայմանագրերը:

Այդ բարի լուրը նշանակում է, որ Միացյալ Նահանգները ավելի արդյունավետ ռազմավարություն ունի Ռուսաստանին հակազդելու համար: Պատժամիջոցներ կիրառելու փոխարեն, մենք կարող էինք ընդլայնել արդյունահանումը մեր բնական գազի հսկայական հանքավայրերից, տանկերներն էլ կիրականացնեին տեղափոխությունն Ատլանտիկ օվկիանոսով: Այդ քայլը կթուլացնի Ռուսաստանի տնտեսական ազդեցությունը արևմտյան Եվրոպայի սպառողների նկատմամբ: Իրանականում, դա արդեն տեղի է ունենում: Անցած ձմեռ ԱՄՆ ընկերությունները Եվրոպա են առաքել  բնական գազով բեռնված 48 տանկեր: Բայց մենք կարող էինք շատ ավելին արտահանել:

Դասերը, որոնք ԱՄՆ ստացել է նավթի գների պարբերական ցնցումներից, ՕՊԵԿ-ի նավթային պաշարներից տասնամյակներ շարունակ ունեցած կախվածության պատճառով, կարելի է հեշտությամբ կիրառել Եվրոպայի էներգետիկ անվտանգությանն ուղղված Ռուսաստանի  սպառնալիքների դեմ: Եթե 30 տարի առաջ ինչ-որ մեկն ասեր, որ ԱՄՆ-ն կարող է խանգարել Եվրոպայի աճող կախվածությունը ռուսական բնական գազից, խրախուսելով ամերիկյան LNG արտահանումը, այս գաղափարը կմերժվեր որպես պարզ երևակայություն. 1980-ականներին մենք ներմուծում էինք բնական գազ:

Այսօր, շնորհիվ թերթաքարային հեղափոխության, ԱՄՆ-ն դարձել է էներգիա արտադրող: Այդ շրջադարձի ազդեցությունը չի չափվում միայն ներքին աշխատատեղերի ստեղծմամբ ու տնտեսական աճով: Մենք դարձել ենք աշխարհի առաջատար բնական գազ արտահանողը և արտադրանքի ընդլայնումը Ամերիկան համաշխարհային էներգետիկ հսկա է դարձրել: Էներգետիկայի տեղեկատվության վարչության տվյալներով, ԱՄՆ-ի բնական գազի արտահանումը 2007-ից 2017-ի ընթացքում աճել է 285 տոկոսով, քանի որ հայրենական արտադրողները 60 տարվա մեջ առաջին անգամ սկսել են բնական գազի առաքումն արտերկիր:

Ամերիկյան LNG- ն խոստանում է կտրուկ փոխել աշխարհի էներգետիկ պատկերը: Ի վերջո, մենք կարող ենք Եվրոպային առաջարկել ռուսական բնական գազին այլընտրանք` այդ կերպ կայունացնելով մատակարարումները Եվրոպա, գուցե նաև նրա քաղաքականությունը: Ինչպես այստեղ, տանը, եվրոպական հանրային ծառայությունները գազը փոխարինում են ածուխով և միջուկային էներգիայով, մշտական լույս ունենալու համար:

Հիմնականում եվրոպական արտադրանքի նվազման պատճառով, Ռուսաստանը ներկայում գերիշխում է տարածաշրջան բնական գազի մատակարարումով, որն արևմտյան Եվրոպայի կեսն է կազմում, Արևելյան Եվրոպայի՝ 75 տոկոսը: «The Nord Stream» 2 նախագիծը կկրկնապատկի գոյություն ունեցող խողովակաշարի հզորությունը՝ Բալթիկ ծովով ավելի շատ ռուսական գազ մատակարարելով Գերմանիա: ԱՄՆ քաղաքական գործիչները ճիշտ են զգուշացնում, որ ավելի մեծ առաքումները կուժեղացնեն Ռուսաստանի հսկողությունը Եվրոպայի էներգիայի մատակարարումների նկատմամբ:

ԱՄՆ – ի պատժամիջոցները գերմանական, հոլանդական և ֆրանսիական ընկերությունների նկատմամբ, ավելորդ է և անխոհեմ, վնաս է հասցնում հենց ամերիկյան ֆինանսավորման տարբերակներին և խափանում մեր առևտրային կապերը համագործակցող եվրոպական էներգետիկ ընկերությունների հետ:

Կոնգրեսը պետք է գիտակցի, որ Եվրոպա բնական գազի վաճառքի մեր հեռանկարը երբեք չի եղել ավելի պայծառ և Ամերիկայի հսկայական գազային ռեսուրսների օգտագործումը կսահմանափակի սեփական ռեսուրսները որպես պարտադրող աշխարհաքաղաքական զենք օգտագործելու Ռուսաստանի հնարավորությունը: «Nord Stream 2» նախագծի մասնակիցներին պատժելը հակառակ ազդեցությունը կունենա:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

 

Write a comment