Ինչպես պատասխանել Փարիզի ահաբեկչությանը

Ինչպես պատասխանել Փարիզի ահաբեկչությանը

Հոդվածի առանցքում

  • Արևմուտքը պետք է ոտքի կանգնի հանուն ազատության և ընդունի, որ իսլամիստների քաղաքական գաղափարախոսության և նրանց կրոնական հավատալիքների միջև կապ կա:
  • Եթե կա մի դաս, որը կարելի է քաղել այս սարսափելի դեպքից, այն է, որ կապ չունի, թե մենք ինչ ենք կարծում իսլամի մասին: Նման հարձակումները ջիհադ են, իսլամիստները դրանք այդպես են ընկալում: Ղուրանում ջիհադի բազմաթիվ կոչեր կան: Բայց Ղուրանը միայնակ չէ, իսլամադավանների մեծ մասի համար ջիհադը ժամանակակից գաղափարախոսություն է:
  • Ըստ Ալլահի, հաղթանակի բանալին Մուհամմեդ մարգարեի բանակների ռազմական գործողությունների միջոցով թշնամու հոգուն հարվածելու մեջ է, ահաբեկչությունն էլ դրա լավագույն տարբերակը: Դա, ըստ Մալիքի «Դա ոչ թե թշնամուն որոշում պարտադրելու միջոցն է, այլ հենց որոշումը, որը մենք ցանկանում ենք պարտադրել»:
  • Արևմուտքը պետք է պնդի, որ մուսուլմանները, պատասխանեն հետևյալ հարցին. «Ո՞րն է ավելի շատ վիրավորում մուսուլմանին պատերազմն ու ահաբեկչությունները, որոնք արվում են Մուհամմեդի անունից, թե նկարները, ֆիլմերը և գրքերը, որոնք ծաղրում են ծայրահեղականներին»:
  • Մենք հանգստացնում ենք մուսուլմանական կառավարությունների ղեկավարներին, որոնք քարոզչություն են իրականացնում մեզ մոտ` գրաքննելով մեր մամուլը, համալսարանները, պատմության դասագրքերն ու դպրոցական դասացուցակները: Նրանք բողոքում են և մենք ընդառաջում ենք:

Ուշադրությանն արժանի

Արևմուտքը պետք է ոտքի կանգնի հանուն ազատության և ընդունի, որ  իսլամիստների քաղաքական գաղափարախոսության և նրանց կրոնական հավատալիքների միջև կապ կա:

Չորեքշաբթի ֆրանսիական երգիծական Charlie Hebdo ամսագրում տեղի ունեցած սարսափելի կոտորածը հնարավոր է Արևմուտքին վերջապես հեռու մղի իր անօգուտ դիրքորոշումից, թե բռնության և ծայրահեղ իսլամի միջև կապ չկա:

Սա միայնակ ու հիվանդ գայլի հարձակում չէր: Սա ավազակների ոհմակի «ոչ իսլամական» ահաբեկչություն չէր, ոճրագործները կրակ բացելու ժամանակ լսելի էին դարձնում, որ նրանք Մուհամմեդ մարգարեի վրեժն են լուծում: Սա նաև հապճեպ կատարած արարք չէր, այն ծրագրված հանցանք էր, որի նպատակը հնարավորինս մեծ վնաս պատճառելն էր:

Հարձակումը տեղի էր ունեցել աշխատակիցների թռուցքաժողովի ժամանակ, ինքնաձիգներով և հեռանալու պլանով: Այն մշակված էր այնպես, որ հարձակման հետևանքով ցանվեն ահաբեկչության սերմեր, և դա աշխատեց` ինչպես ծրագրված էր:

Արևմուտքը սարսափեց, բայց պետք չէ զարմանալ:

Եթե կա մի դաս, որը կարելի է քաղել այս սարսափելի դեպքից, այն է, որ կապ չունի, թե մենք ինչ ենք կարծում իսլամի մասին: Նման հարձակումները ջիհադ են, իսլամիստները դրանք այդպես են ընկալում: Ղուրանում ջիհադի բազմաթիվ կոչեր կան: Բայց Ղուրանը միայնակ չէ, իսլամադավանների մեծ մասի համար ջիհադը  ժամանակակից գաղափարախոսություն է:

20-րդ դարի ջիհադի «Աստվածաշունչը» և իսլամիստներին այսօր ակտիվացնող գործոններից մեկը 1970-ականներին պակիստանցի գեներալ Ս.Կ.Մալիքի գրած «Պատերազմի կոնցեպտը Ղուրանում» աշխատությունն է: Հեղինակը պնդում է, որ Աստված` Ալլահը, Ղուրանի ցանկացած բառի հեղինակն է, հետևաբար Ղուրանում պատերազմի կանոնները շատ ավելի բարձրարժեք են, քան այն կանոնները, որոնք մշակել են մահկանացուները:

Ղուրանի ռազմավարության Մալիքի վերլուծությունը առնչվում է մարդկային հոգու և ոչ թե ֆիզիական պայքարի խնդիրներին: Հենց սա է կոնֆլիկտի կենտրոնում: Հեղինակի խոսքով, ըստ Ալլահի, հաղթանակի բանալին Մուհամմեդ մարգարեի բանակների ռազմական գործողությունների միջոցով թշնամու հոգուն հարվածելու մեջ է, ահաբեկչությունն էլ դրա լավագույն տարբերակը: Դա, ըստ Մալիքի «այն կետն է, որտեղ հանդիպում են նպատակն ու միջոցը: Դա ոչ թե թշնամուն որոշում պարտադրելու միջոցն է, այլ հենց որոշումը, որը մենք ցանկանում ենք պարտադրել»:

Փարիզում տեղի ունեցած սպանությունների պատասխանատուները, ինչպես և հոլանդացի ռեժիսոր Թեո վան Գոգին 2004-ին սպանած մարդը, միշտ էլ ցանկանում են ահաբեկչություն կազմակերպել: Եվ ամեն անգամ, երբ մենք տեղի ենք տալիս  կրոնական բռնությունը արդարացնող նրանց հայացքներին, տալիս ենք նրանց հենց այն, ինչ նրանք ցանկանում են:

Իսլամում մեծագույն մեղք է պատկերել, կամ ինչ-որ կերպ չարախոսել Մուհամմեդ մարգարեին: Մուսուլմանները ազատ են իրենց հավատքում, բայց ինչո՞ւ պետք է նման արգելք գործի դրան չհավատացողների համար: ԱՄՆ-ում մորմոնները չեն ցանկանում մահապատժի ենթարկել նրանց, ովքեր գրել և տարածել են «Մորմոնների գիրքը», որը երգիծական ժանրում է ներկայացնում նրանց հավատքը:

Իսլամը իր 1400-ամյա պատմության մեջ և մոտ 1.6  միլիարդ հետևորդներով պետք է ի վիճակի լինի դիմանալ ֆրանսիական երգիծական ամսագրի մի քանի ծաղրանկարներին, չնայած Մուհամմեդի ծաղրանկարների համար սպանելը ջիհադի համար նորություն չէ:

Ամեն դեպքում, չնայած նրան, թե ինչ է սովորեցնում Ղուրանը, ոչ բոլոր մեղքերը կարող են հավասար համարվել: Արևմուտքը պետք է պնդի, որ մուսուլմանները, հատկապես նրանց սփյուռքի անդամները, պատասխանեն հետևյալ հարցին. «Ո՞րն է ավելի շատ վիրավորում մուսուլմանին, հատկապես մուսուլմանական տվյալ սփյուռքի անդամներին, կտտանքները, ստրկացնելը, պատերազմն ու ահաբեկչությունները, որոնք արվում են Մուհամմեդի անունից, թե նկարները, ֆիլմերը և գրքերը, որոնք ծաղրում են ծայրահեղականներին և Մուհամմեդի ներկայացրած հավատքի նկատմամբ նրանց հայացքները»:

Պատասխանելով Մալիքին` պետք է նշել, որ Արևմուտքում մեր ոգին խղճի և արտահայտման ազատության մեր հավատքն է: Մտահոգություններ արտահայտելու և մեր ընտրությամբ խոնարհվելու ազատությունը մեր քաղաքակրթության ոգին է: Եվ հենց այստեղ են իսլամիստները հարձակվել մեզ վրա: Կրկին:

Մեծ հետևանքներ է ունենալու այն, թե ինչպես ենք մենք պատասխանելու այս հարձակմանը: Եթե մենք ընտրենք դիրքորոշում, թե մարդասպան հանցագործների արարքը կապ չունի նրա հետ, ինչ նրանք վանկարկել են, մենք չենք պատասխանի նրանց:

Մենք չենք հասկանում, որ այժմյա իսլամիստները առաջնորդվում են քաղաքական գաղափարախոսությամբ, որը գրված է իսլամի հիմնարար տեքստերում: Մենք այլևս չենք կարող ձևացնել, թե հնարավոր է բաժանել գաղափարական գործողությունները այն արժեքներից, որոնցով նրանք ոգեշնչվում են:

Նման դիրքորոշմամբ Արևմուտքը կհեռանա խնդրից: Այն շատ հաճախ է ջիհադիստների բռնարարքներին պատասխանել նրանց հանգստացնելով: Մենք հանգստացնում ենք մուսուլմանական կառավարությունների ղեկավարներին, որոնք քարոզչություն են իրականացնում մեզ մոտ` գրաքննելով մեր մամուլը, համալսարանները, պատմության դասագրքերն ու դպրոցական դասացուցակները:  Նրանք բողոքում են և մենք ընդառաջում ենք:

Մենք հանգստացնում ենք մեր հասարակություններում գործող մուսուլմանական կազմակերպություններին: Նրանք խնդրում են չկապել բռնարարքները իսլամի հետ, քանի որ, ըստ նրանց, իրենց կրոնը խաղաղություն է քարոզում, և մենք ընդառաջում ենք:

Իսկ ի՞նչ ենք ստանում ի պատասխան.կալաշնիկովներ Փարիզի կենտրոնում: Որքան շատ ենք մենք ընդառաջում, այնքան շատ ենք գրաքննում ինքներս մեզ, որքան մենք հանգստացնում ենք նրանց, այդքան թշնամին ավելի համարձակ է դառնում:

Charlie Hebdo-ի աշխատակիցների դեմ ջիհադի այս նողկալի հարձակմանը կա միայն մեկ պատասխան: Դա արևմտյան լրատվամիջոցների և առաջնորդների, նաև կրոնների հանձնառությունն է պաշտպանել ազատ արտահայտման հիմնարար իրավունքները` լինի դա երգիծանքի, թե որևէ այլ ձևով: Արևմուտքը չպետք է զբաղվի կրքերը հանգստացնելով, այն չպետք է լռեցվի: Մենք պետք է միասնական ուղերձ հղենք ահաբեկիչներին. ձեր բռնությունները չեն կարող ոչնչացնել մեր ոգին:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment