Ինչպե՞ս կարող է Ռուսաստանի մոբիլիզացիան քողարկել ներխուժումը

Ինչպե՞ս կարող է Ռուսաստանի մոբիլիզացիան քողարկել ներխուժումը

Հոդվածի առանցքում

  • Անցած մի քանի տարիներին Ռուսաստանի զինված ուժերը իրականացրել են «հանկարծակի զորավարժություններ», որոնք իրականում մարտական ստորաբաժանումների արդյունավետ մոբիլիզացում էին: Վերջին երկու շաբաթում Ռուսաստանի զինված ուժերը մոբիլիզացրել են առնվազն վեց խումբ: Այս խմբերի կազմում կան առնվազն 2 տանկային ստորաբաժանում, 2 մեքենայացված հետևակային ստորաբաժանում, 1 օդային դիվիզիոն, 16 մեքենայացված հետևակային բրիգադ, 7 հրետանային բրիգադ, 4 հրթիռային բրիգադ:

Ուշադրությանն արժանի

 

Սառը պատերազմի ընթացքում այսպիսի մոբիլիզացիային կհետևեր  Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի մասշտաբային մոբիլիզացիա: Բայց մի քանի տարվա «հանկարծակի զորավարժություններից» և «ռազմավարական վերատեղակայման սցենարով վարժանքներից» հետո արևմուտքն այլևս չի արձագանքում մկանների նման ցուցադրությանը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չափազանց կոշտ հռետորաբանություն է կիրառել և Ուկրաինայի կառավարությանը մեղադրել է Ղրիմի դեմ ահաբեկչական գործողություն իրականացնելու մեջ: Ռուսաստանը պնդում է, որ Ուկրաինայի հատուկ նշանակության ջոկատները «ծանր հրետակոծության» միջոցով փորձել են անցնել սահմանը և օկուպացրել են Ղրիմը: Այս մեղադրաքը աբսուրդ է, քանի որ սահմանը բաց է, և ցանկացած դիվերսիոն խումբ պարզապես կարող է անցնել թերակղզու տարածք:

Ռուսաստանի վերջին գործողություններն ավելի անհավատալի են դարձնում այս մեղադրանքները: Անցած մի քանի տարիներին Ռուսաստանի զինված ուժերը իրականացրել են «հանկարծակի զորավարժություններ», որոնք իրականում մարտական ստորաբաժանումների արդյունավետ մոբիլիզացում էին: Վերջին երկու շաբաթում Ռուսաստանի զինված ուժերը մոբիլիզացրել են առնվազն վեց խումբ: Այս խմբերի կազմում կան առնվազն 2 տանկային ստորաբաժանում, 2 մեքենայացված հետևակային ստորաբաժանում, 1 օդային դիվիզիոն, 16 մեքենայացված հետևակային բրիգադ, 7 հրետանային բրիգադ, 4 հրթիռային բրիգադ: Բացի այդ, հատուկ ջոկատայինների առնվազն 3 բրիգադ և 1 օդային դիվիզիա 24 ժամ պատրաստ կարգավիճակում են:

Այս զորամիավորումների կազմում մոտ 100 000 զինծառայողներ են` լավ զինված, պատրաստված: Այս թվերը չեն ներառում այն զորքը, որն անմիջապես ուկրաինական սահմանի մոտ է կամ Ղրիմում:

Արևմտյան ռազմական վերլուծաբանները քաջ գիտակցում են, որ ռուսական «հանկարծակի վարժանքները» կարող են մի քանի ժամում վերածվել լայնածավալ ներխուժման: Մինչ մեր քաղաքական համակարգի որոշում կայացնելը, ռուսական բանակը կարող է հասնել Կիև… կամ Ռիգա, Տալլին, Վիլնյուս, Վարշավա կամ Հելսինկի:

Արևմուտքը պետք է արթնանա և սկսի պատրաստվել: ՆԱՏՕ-ի հարավը թուլանում է, քանի որ Թուրքիան դաշնակցում է Ռուսաստանի հետ: Եվրոպական երկրները պետք է քայլ առ քայլ ցույց տան, որ կարող են բավականին արագ ուժ գործադրել Ռուսաստանին դիմակայելու համար: Նույնիսկ Ֆինլանդիայի նման մեծ ուժեր ունեցող երկրները պետք է արագացնեն իրենց մոբիլիզացիան և համոզվեն, որ անհրաժեշտ ենթակառուցվածքն ու սոցիալական համախմբվածությունը բավականաչափ ամուր են` դիմակայելու Ռուսաստանի հիբրիդային գործողություններին, որոնք կատարվում են ամեն օր:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment