Ինչպե՞ս Ռուսաստանը նորից դարձնել հզոր երկիր

Ինչպե՞ս Ռուսաստանը նորից դարձնել հզոր երկիր

Հոդվածի առանցքում

  • Եթե անցյալ դարի սկզբին այդպիսի պահպանողական ժողովրդավարական դոկտրինը հաղթեր, ապա Ռուսաստանը կանցներ կապիտալիստական մոդեռնիզացիայի սկզբնական փուլով՝ առանց ընկնելու կոմունիստական տոտալիտարիզմի մեջ: Եթե այն կարող էր հաղթել նույն դարի վերջին, ապա Ռուսաստանը չէր ընկնելու քաղաքական և տնտեսական քաոսի մեջ: Հենց հիմա մենք հնարավորություն ունենք հաջողությամբ նավարկելու այս ճգնաժամի միջով, բայց դա անելու համար Պուտինի վարչակազմը պետք է փոխի իր վերաբերմունքը տարածաշրջանային ինքնակառավարման նկատմամբ:

Ուշադրությանն արժանի

2012 թվականին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դիմակայում էր Մոսկվայում տեղի ունեցող զանգվածային ցույցերին և կարողացավ քիչ թե շատ լեգիտիմ կերպով հաղթել նախագահական ընտրություններում՝ իր նախորդին Դմիտրի Մեդվեդևին տեղափոխելով վարչապետի աթոռին: Այսօր Մոսկվայում բողոքի ակցիաների նոր փուլ է  սկսվել քաղաքային խորհրդի անդամների առաջիկա ընտրությունների պատճառով և, այնուամենայնիվ, Ռուսաստանը ավելի խորքային և ձգձգվող ճգնաժամի մեջ է:

Մինչ այժմ Պուտինի ռեժիմին աջակցում էին ընտրություններում, ոչ միայն մութ չլուսավորված մեծամասնությունը, որը ցանկանում է ցույց տալ իր հավատարմությունը ցանկացած «երկաթե բռունցքի», որը կերաշխավորի նվազագույն կենսամակարդակ: Պուտինի ռեժիմին աջակցել են նաև լուսավոր պահպանողական ընտրողները, որոնք գիտակցել են պետական ինքնիշխանության և ազգային հզորության արժեքը, բայց դեմ են որ իրենց երկիրը դառնա Կենտրոնական Ասիայի ոճով ժառանգական դիկտատուրա: Այս պահպանողական ընտրողը պատրաստ էր հետագա ընտրություններին սատարել Պուտինին՝ պայմանով, որ նախագահը, որի օգտին քվեարկել է, հետևի արդար դատարան և ազատ խորհրդարան ունեցող ժամանակակից հասարակության էվոլյուցիոն ճանապարհին: Ընտրողի այս տեսակը հաշտվում էր Ռուսաստանում ավտորիտարիզմի տարրերի հետ` հանուն ազգային վերածննդի, միաժամանակ դիտելով նման զարգացումները որպես զուտ ժամանակավոր երևույթ, որը առաջ է բերվել իրական ազգային շահերով, այլ ոչ թե էլիտար շրջանակների ինքնասպասարկման ցանկություններով:

Բայց եկեք ընդունենք, որ այս ընտրողին չի ներկայացրել Ռուսաստանի որևէ քաղաքական կուսակցություն: Հիմնականում բոլոր առաջատար կուսակցություններն ունեին բյուրոկրատիայի տարատեսակ շահեր: Եվ ոչ-կոնֆորմիստ լիբերալ ընդդիմությունը ակնհայտորեն հեռու էր պահպանողականների քաղաքական հայացքները կիսելուց: Բայց դա հազիվ թե հետ պահեր ռեակցիոն մտածելակերպից: Հակառակը: Արմատական ձախ ընդդիմադիր խմբերի մեջ, փաստորեն, կան ինքնավարության կամ ստալինյան ռեժիմի շատ երկրպագուներ: Լենինի կամ Ստալինի նման առաջնորդները հաճախ ժողովրդավարության իդեալն էին ներկայացվում, բայց դա անում էին առանց իրավունքի ինստիտուտների հետ որևէ կապի: Այս փոքր-ինչ ճնշող ֆոնը օգնում է բացատրել, թե ինչու են իմ նշած պահպանողական հեռանկարը կիսող ընտրողները որոշակի հույսով նայում Սեբաստոպոլի օրենսդիր ժողովին, որի ղեկավարները ժամանակակից մտածելակերպով հայրենասերներ են, որոնք հավատարիմ են Պուտինին: Այդ ժողովի անդամներից ոմանց դեմ Արևմուտքը պատժամիջոցներ է սահմանել՝ Ղրիմում գարնանային իրադարձություններին իրենց մասնակցության համար: Մենք հավատում ենք, որ այստեղ՝ ռուսասական նավատորմի լեգենդար քաղաքում, առաջանում է Ռուսաստանի գաղափարի և Ռուսաստանի ազատության միություն, և որ այս միությունը կարող է ձևավորել ռուսական քաղաքակրթության իմիջը այս դարում:

Ի՞նչ նկատի ունեմ սա ասելով: Պրոգրեսիվ լոկալիզմը, ինչպես ասել է ամերիկացի նշանավոր քաղաքագետ Մայքլ Լինդը, աճում է ժամանակակից Ռուսաստանում, և այդ փաստը հազիվ թե առանձնահատկություն է թվում ժամանակակից «ցանցային հասարակության» համատեքստում: Տասը տարի առաջ ես անձամբ չգիտեի և հնարավորություն չունեի գիտակցելու, որ իմ տան մոտակայքում գտնվող որոշ լապտերներ կառուցվել են 1940-ականներին, և որ դրանք ունեն պատմական նշանակություն: Մի քանի տարի առաջ ես այս տեղեկատվությունը իմացա տեղական պատմության փորձագետի բլոգից, որը ես գտա համացանցում: Նախկինում ես իրական մասունք չունեի, որպեսզի պայքարեի այն պահպանելու համար: Բայց այսօր, ֆեյսբուքի միջոցով հնարավորություն ունեցա իմ հարևանությամբ գտնել ընկերներ, որոնք կարող էին կիսել լապտերները՝ տեղում պահելու իմ ցանկությունը՝ ի նշան մեր ընդհանուր պատմության:

Այս սոցիալական դասի շատ համարձակ ոչ կոմֆորմիստ երիտասարդներ պահանջում են հասարակական գործունեության որոշակի ձև: 2017 թվականից հետո մենք ականատես եղանք մեր քաղաքում նոր երևույթի՝ տեղական ակտիվության աճին: Մոսկվայի գրեթե յուրաքանչյուր թաղամասում կան  մարդկանց խմբեր, որոնք փորձում են ոչնչացումից փրկել տեղական այգիներն ու հրապարակները, պատմական շենքերը, մանկապարտեզներն ու հիվանդանոցները:

Այսօր, 2019-ին, համակարգը, կարծես, ցույց է տալիս իր սահմանափակ արդիականացման ներուժը: Էլիտայի շահերից մինչև բիզնեսի լոբբիստների հետաքրքրությունները՝ ըստ երևույթին, ռուսական համակարգը ի վիճակի չէ քայլ կատարել սահմանափակ ժողովրդավարացման ուղղությամբ և ընդլայնել տեղական ինքնակառավարման համակարգը: Նույնիսկ Մոսկվայում ընդդիմությունը ուղղակիորեն դեմ չի արտահայտվում Պուտինին: Բայց Սեբաստոպոլում նրանք հակապուտինյանուժեր չեն գտնում: Փոխարենը, կան անկեղծ և հավատարիմ մարդիկ, որոնք չեն ցանկանում հրաժարվել քաղաքային ինքնակառավարումից, ինչը հնարավոր կլինի, եթե Օրենսդիր ժողովի մեծամասնությունը կազմավորվի «Միասնական Ռուսաստան» կուսակցության կողմից:

Եվ  մոդեռնիզացիայի այս դանդաղումը բոլոր ճակատներում՝ Մոսկվայում, Սևաստոպոլում, դաշնային մակարդակով, հանգեցնում է իշխանություններից քաղաքացիների հիասթափության, նախագահի վարկանիշի անկման և էլիտայի տարբեր հատվածների միջև բախման: Օրինակ, մենք տեսնում ենք, որ Պետդումայի ղեկավար Վյաչեսլավ Վոլոդինի առաջարկները` կառավարությունում ներկայացուցչական մարմնի իրավունքները ընդլայնելու վերաբերյալ, աջակցություն չունի: Բացի այդ, ինչպես հաճախ տեղի է ունենում բուռն հակամարտության արդյունքում, երկու կողմերն էլ սկսեցին փնտրել արևմտամետ խմբերի խորհրդանշական աջակցությունը: Այս կռիվը կարող է հանգեցնել կառավարման կաթվածահարության և մեր պետության կոլապսին:

Իհարկե, Ռուսաստանում ժողովրդավարությունը չի կարող ազատվել բոլոր սահմանափակումներից: Բայց մենք չպետք է շփոթենք գործող օրենքներով ստեղծված սուր սահմանափակումները և օրենքի ցուցադրական խախտումները, ինչը հստակ վկայում է՝ համակարգը չի կարող խաղալ իր սեփական կանոններով: Սա երբեք դրական բանի չի հանգեցնի: Բայց Պուտինի համակարգը միայն մեկ դրական արդյունք ունի` թույլ տալ, որ հայրենասեր և պահպանողական նոր ընդդիմությունը խաղա հասարակական քաղաքականության ոլորտում: Եվ այդ ընդդիմությունը կարող է ոչնչացնել բողոքի ակցիայի ընթացքում արևմտամետ ուժերի մենիշխանությունը և գրավել բոլոր այն խմբերին, որոնք պայքարում են տեղական ինքնակառավարման համար՝ պահպանողական-ժողովրդավարական ծրագրի շրջանակներում: Դա մարտահրավեր չի ստեղծի Պուտինի արտաքին քաղաքականության սկզբունքների համար: Փոխարենը, դա նշանակում էր դանդաղ, բայց մշտական քայլ դեպի քաղաքական ժողովրդավարացում:

Շատ մոսկվացիներ կարող էին իրենք իրենց հարցնել՝ Եթե Սևաստոպոլում գործող օրենսդիր ժողովն արդյունավետություն ցույց տա, ապա ինչու մենք չենք կարող նույնն անել Մոսկվայում, որտեղ ունենք շատ ավելին խնդիրներ: Անշուշտ, տեղական ներկայացուցչական մարմինը չի կարող լուծել այդ խնդիրներն առանց օգնության: Այնուամենայնիվ, այն ունակ է համայնքներում դառնալ բնության գոտիների և պատմական հուշարձանների հզոր պաշտպան:

Այն տեսակետը, որ այս առաջադեմ լոկալիզմը կմնա շրջանային մակարդակում և չի դառնա քաղաքական խնդիր պետական մասշտաբով, և որ քաղաքային խորհուրդների պատգամավորները չեն ձգտի դառնալ քաղաքական առաջնորդներ, ծիծաղելի է: Դա հենց այն է, ինչ կատարվում է:

Եթե անցյալ դարի սկզբին այդպիսի պահպանողական ժողովրդավարական դոկտրինը հաղթեր, ապա Ռուսաստանը կանցներ կապիտալիստական մոդեռնիզացիայի սկզբնական փուլով՝ առանց ընկնելու կոմունիստական տոտալիտարիզմի մեջ: Եթե այն կարող էր հաղթել նույն դարի վերջին, ապա Ռուսաստանը չէր ընկնելու քաղաքական և տնտեսական քաոսի մեջ: Հենց հիմա մենք հնարավորություն ունենք հաջողությամբ նավարկելու այս ճգնաժամի միջով, բայց դա անելու համար Պուտինի վարչակազմը պետք է փոխի իր վերաբերմունքը տարածաշրջանային ինքնակառավարման նկատմամբ: Այն պետք է ունենա Սեբաստոպոլի օրենսդիր ժողովը որպես օրինակ այլ հաստատությունների համար, այլ ոչ թե բուժի այդ ֆենոենը որպես անոմալիա կամ հիվանդություն, որը պահանջում է դեղամիջոց կամ վիրահատական միջամտություն:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment