Ինչպես է Իսրայելը մարգինալացրել իր արաբ քաղաքացիներին
Հոդվածի առանցքում
- Իսրայելի ժողովրդավարական ինստիտուտի և Թել-Ավիվի համալսարանի հետազոտող Արիկ Ռուդնիցկիի խոսքերով, քվեարկության արդյունքները ցույց են տվել, որ ընտրողների մասնակցությունը զգալիորեն նվազել է Իսրայելի արաբ բնակչության շրջանում՝ հասնելով պատմական ցածր՝ 49,1 տոկոսի: Ընդհանուր մասնակցությունը նվազել է 5 տոկոսով՝ հասնելով 68 տոկոսի:
Ուշադրությանն արժանի
Այս մթնոլորթը հանգեցրել է արաբ իսրայելցիների շրջանում վերջին տարիներին ամենացածր ընտրական մասնակցության արձանագրմանը:
Այս շաբաթվա ընտրությունների օրվա գիշերը Իսրայելի արաբական քաղաքներում ու բնակավայրերում, քվեարկության վերջին րոպեներին, բարձրախոսներով մզկիթից և բեռնատարներից կոչեր էին հնչում:
Իսրայելի մեկ հինգերորդ արաբական փոքրամասնության ներկայացուցիչների մասնակցությունը ձախողվեց, և արաբական ներկայացուցչությունը Իսրայելի խորհրդարանում՝ Քնեսեթում, դրվեց վտանգի տակ:
«Դուրս եկեք և կատարեք ձեր պարտականությունը», -դիմում էին ընտրողներին: «Դուրս եկեք և աջակցեք արաբական կուսակցություններին: Դրանք վտանգի տակ են»:
Բայց դա բավարար չէր ու ուշացած: Իսրայելի ժողովրդավարական ինստիտուտի և Թել-Ավիվի համալսարանի հետազոտող Արիկ Ռուդնիցկիի խոսքերով, քվեարկության արդյունքները ցույց են տվել, որ ընտրողների մասնակցությունը զգալիորեն նվազել է Իսրայելի արաբ բնակչության շրջանում՝ հասնելով պատմական ցածր՝ 49,1 տոկոսի: Ընդհանուր մասնակցությունը նվազել է 5 տոկոսով՝ հասնելով 68 տոկոսի:
Այժմ, վարչապետ Բենիամին Նեթանյահուն պատրաստվում է ձևավորել ևս մեկ կոալիցիոն կառավարություն աջակողմյան ազգայնական և կրոնական հրեական կուսակցություններից, իսկ իսրայելական խորհրդարանում արաբական ներկայացուցչությունը ձախողվել է: Արաբ քաղաքացիները, միևնույն ժամանակ, իրենց օրենսդիրների նկատմամբ վստահության ճգնաժամ ունեն և իսրայելական քաղաքականությունում որոշակիորեն մարգինալացված են:
Իսրայելական ռադիոյի հետ հարցազրույցում արաբ իսրայելական հեռուստատեսության լրագրող Լյուսի Ահարիշն ասում է.
«Արաբական ընտրողները ոչ միայն անվստահություն են հայտնել Իսրայելի ընտրական համակարգին, այլև վստահություն չեն հայտնել նաև իրենց ներկայացուցիչներին»:
Չորս տարի առաջ արաբ իսրայելցիները էյֆորիայի մեջ էին: Չնայած 2015 թ-ի Նեթանյահուի հաղթանակին և նրա կոչին աջակողմյան ուժերին, որ արաբների «բազմությունը» շարժվում է դեպի ընտրատեղամասեր, «Համատեղ ցուցակի» դաշինքը առաջին անգամ միավորեց արաբական տարբեր գաղափարախոսություններ ունեցող կուսակցություններին, որը դարձավ երրորդ խոշոր խմբակցությունը խորհրդարանում: Դրանով արաբներն իրենց զգացին որպես իրական քաղաքական ուժ, որը կարող է խորհրդարանում քաղաքական դեր ունենալ:
Արաբական գերիշխող կուսակցություններից խորհրդարանի անդամների թիվն այժմ 13-ից հասել է 10-ի: Ձայները բաժանվել են «Հադաշ-Թաալ» և «Բալադ-ռամ» կուսակցությունների միջև: Արաբական բոլոր պատգամավորների ընդհանուր թիվը 17-ից նվազել է մինչև 12:
Արաբական օրենսդիրների կրճատված խումբը կհամալրի ընդդիմության շարքերը, ձախ սիոնիստական կուսակցությունների հետ միասին, որոնք նույնպես ընտրությունների ժամանակ ցավալի կորուստներ ունեցան: Ընտրությունների ընթացքում կենտրոնական Blue and White կուսակցությունը արհամարհել է արաբ ընտրողներին և կենտրոնացել Իսրայելի կենտրոնամետների վրա:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ