Մինչև ո՞ւր է տարածվել հայերի ցեղասպանությունը. նոր գիրքը հենց այդ հարցին է պատասխանում

Մինչև ո՞ւր է տարածվել հայերի ցեղասպանությունը. նոր գիրքը հենց այդ հարցին է պատասխանում

Հոդվածի առանցքում

  • Հիմա շատերն են խոսում հայերի ցեղասպանության մասին։ Շատ հեղինակներ առանձին աշխատություններ են հրապարակել անդրադառնալով այս թեմային։ Օրինակներից է՝ Իսրայելի Նեգև շրջանի Բեն Գուրյոն համալսարանի պատմաբաններ Բենի Մորիսի ու Դրոր Զեևիի «Երեսուն տարի տևած Ցեղասպանություն․ Թուրքիայի կողմից իր քրիստոնյա փոքրամասնությունների բնաջնջումը 1894-1924»։ Այս գրքում երկու պատմաբանները եզրահանգում են, որ թուրքերը ցեղասպանել են հայերին և փաստում են, որ վայրագությունները տարածվել են Օսմանյան կայսրության բոլոր քրիստոնյա ժողովուրդների վրա։

Ուշադրությանն արժանի

Լեհաստան ներխուժելու նախօրեին, ելույթ ունենալով գերմանական հրամանատարության գաղտնի մի խորհրդակցության ժամանակ, Հիտլերը հանդես է եկել երկարաշունչ ճառով, որի ընթացքում, համոզելու համար իր բարձրաստիճան հրամանատարներին, որ աշխարհն անմիջապես կմոռանա լեհ ժողովրդի նկատմամբ ձեռնարկվելիք անողոք միջոցները, վկայակոչել է 1915 թվականի հայերի ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում, հնչեցնելով հետևյալ հռետորական հարցը. «Ի վերջո, ո՞վ է հիմա հիշում հայերի բնաջնջումը»։

Հիմա շատերն են խոսում հայերի ցեղասպանության մասին։ Շատ հեղինակներ առանձին աշխատություններ են հրապարակել անդրադառնալով այս թեմային։ Օրինակներից է՝ Իսրայելի Նեգև շրջանի Բեն Գուրյոն համալսարանի պատմաբաններ Բենի Մորիսի ու Դրոր Զեևիի «Երեսուն տարի տևած Ցեղասպանություն․ Թուրքիայի կողմից իր քրիստոնյա փոքրամասնությունների բնաջնջումը 1894-1924»։

Մորիսն և Զեևին ներկայացնում են այն պատմությունը, որը մինչև հիմա էլ շարունակում է կրկնվել Միջին Արևելքում։ Գիրքը ներկայացնում է Օսմանյան կայսրության տիրապետության տակ եղած հայ, հույն և ասորի քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանությունը, որը, հեղինակների դիտարկմամբ, սկսվել է համիդյան ջարդերից, ապա շարունակվել երիտթուրքերի իշխանության օրոք ու Թուրքիայի Հանրապետության ստեղծման առաջին տարիներին։ Պատմում է քրիստոնյաների զանգվածային սպանդի կազմակերպմանը Աթաթուրքի անմիջական մասնակցության մասին:

Հեղինակները հետազոտություններ են կատարել, որի արդյունքում ուսումնասիրել են բազմաթիվ արխիվային փաստաթղթեր։

Օսմանյան կայսրությունը աչք էր փակել հայերի հետապնդման վրա, անկախ նրանից լինեին հարուստ թե աղքատ։ Սա հատկապես տարածված էր արևելյան Անատոլիայում, որտեղ դարեր շարունակ հարյուր հազարավոր հայեր են ապրել։

Քրդերն ու չերքեզները շահագործում էին հայերին և Կոստանդնուպոլիսն այդ ժամանակ բացահայտ աջակցում էր դրան։ 1894 թվականին շահագործումները հանգեցրին մասսայական ոչնչացումների, որը շարունակվեց երկու տարի։ Դրանք կրկին քրդական ցեղերն էին, որոնք  կառավարության հովանու ներքո իրականացնում էին բոլոր սպանությունները։ Նրանք բռնաբարում էին, կանանց ու երեխաներին ստիպում կրոնափոխ լինել ու նրանց վերաբերում ինչպես ստրուկների։ Երբեմն էլ նրանց կնության էին առնում։

Մասսայական ջարդերի ժամանակ որոշ հայեր դիմադրություն էին ցույց տալիս։ Իրենց հերթին նրանք էլ էին սպանում թուրքերին։ Լսելով ցեղասպանության մասին Զեյթուն  քաղաքից կանայք ու տղամարդիկ «սպանել են մի քանի տասնյակ թուրք բանտարկյալների և կրակի տվել մուսուլմանական գյուղեր»։ Հայերը գրեթե զինված չէին, նրանց ձեռքերում հին զենքեր էին։ Սակայն դա զեյթունցիներին չէր խանգարում սպանել թուրքերին ձեռքի տակ եղած դանակներով ու գործիքներով։

1896–ի վերջին, երբ բռնությունները արևմտյան ճնշման արդյունքում մեղմացան, ավելի քան 100000 հայեր սպանվեցին։ Մոտ 200000–ը մահացան մասսայական ոչնչացումների ժամանակ։ Ավելի քան 300 եկեղեցիներ և վանական համալիրներ ոչնչացվեցին։ 500 գյուղեր ստիպված կրոնափոխ եղան։ Եվ սարսափելին դեռ առջևում էր։

Երիտթուրքերի Միություն և առաջադիմություն կուսակցությունը հայտարարում էր, որ եթե իրենց վայրագությունների նպատակը իսլամի տարածումը չէ, ապա այն դրա հիմքում է։ Ցեղասպանության կազմակերպիչ և գլխավոր պատասխանատու սուլթան Աբդուլ Համիդ II-ը ստացել է «կարմիր սուլթան», «արյունոտ սուլթան», «մարդասպան», «մեծ ոճրագործ» անունները։ Այդ կոտորածների հետևանքով կոտորվել է շուրջ 300 հազար, բռնի մուսուլմանացվել է 100 հազար, նույնքանն էլ տարագրվել է տարբեր երկրներ։

Մուսուլմանները բոյկոտում էին հայերի բիզնեսներն ու խանութները։ Բոլոր հայ մտավորականներին ձերբակալում ապա սպանում էին։ Հայերին ստիպում էին լքել իրենց տներն ու վաճառել իրենց ունեցվածքը չնչին գումարով։ Հայերին թալանում էին, աքսորում իրենց գյուղերից և սպանում։

1914 թվականին Օսմանյան կայսրությունը մտնում է Առաջին համաշխարհային պատերազմի մեջ եվրոպական և մերձավորարևելյան ճակատներով՝ դաշնակցելով Կենտրոնական տերությունների (Քառյակ դաշինք) հետ։

Հաղթանակից հետո Միություն և առաջադիմություն կուսակցության ղեկավարությունը առաջարկում է ստեղծել նոր բանակ Հիջայում և նշանակել Մուսթաֆա Քեմալին հրամանատար։

Ներկայիս Թուրքիայի հիմնադիր հայր Քեմալը, որոշեց որ Թուրքիան պետք է բեռնաթափել քրիստոնիաներից։ Հայերը միակ թիրախը չէին, ցեղասպանվեցին նաև հույն ուղղափառ քրիստոնյաները։

Մորիսն և Զեևին այնքան էլ ուշադրության չեն հրավիրում այն փաստը, որ հայերն ու հույները նույնպես պատասխան հարված են տվել թուրքերին և քրդերին, երբ կարողացել են։ Հեղինակները մյուս կողմից ակնհայտորեն մերժում են այն գաղափարը, որ թուրքերի հանցագործությունները պարզապես չափազանցված են եղել։ Ըստ հեղինակների` քրիստոնյա փոքրամասնությունների բնաջնջման միջոցով թուրքական իշխանությունները փորձում էին ստեղծել «մաքուր իսլամական» պետություն։

«Իսլամում մի շատ մեծ ու խորը պրոբլեմ կա։ Դա մի աշխարհ է, որն ունի տարբերվող արժեքներ։ Դա աշխարհ է, որտեղ մարդկային կյանքը չունի այն նույն արժեքն, ինչ օրինակ արևելքում է։ Արաբական մշակույթում վրեժը մեծ դեր է խաղում»,–ասում է Մորիսը։

Այս գրքում երկու պատմաբանները եզրահանգում են, որ թուրքերը ցեղասպանել են հայերին և փաստում են, որ վայրագությունները տարածվել են Օսմանյան կայսրության բոլոր քրիստոնյա ժողովուրդների վրա։

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment