Ինչպե՞ս ամբողջ աշխարհում տեղացիների նման գարեջուր խմել

Ինչպե՞ս ամբողջ աշխարհում տեղացիների նման գարեջուր խմել

Հոդվածի առանցքում

  • Vinepair խմիչքների արտադրության կայքը լի է Euromonitor հետազոտական ընկերության տվյալներով և ամբողջ աշխարհի գարեջրի ընկերությունների կորպորատիվ զեկույցներով, որոնք ներկայացված են շուկայի չափանիշներով ամենահայտնի գարեջուրների ցանկով: Օգտագործելով այդ տվյալները՝ նրանք քարտեզ են ստեղծել, որը ներկայացնում է աշխարհում գարեջրի նախասիրությունների զարմանալիորեն բազմազան պատկերը:
  • Անշուշտ, ամերիկացիները սիրում են Bud Light (և շատ այլ բաներ): Սակայն անմիջապես սահմանից այն կողմ՝ Կանադայում, նախընտրելի գարեջուրը Bud Light-ի ավելի թունդ զարմիկ Budweiser-ն է: Ներքևում՝ Մեքսիկայում, մարդիկ Corona-ն ամենաշատ են նախընտրում:
  • Աֆրիկայում նախասիրությունները ներառում են` Ալժիրում Tango-ն (չնայած սկզբից ալժիրական էր, իսկ 2008 թվականից Heineken-ի կողմից է սեփականաշնորհվել), Նիգերիայում Star-ն է, և Carling Black Label-ը, որն կանադական էր, սակայն սեփականաշնորհվեց համաշխարհային գարեջրի հսկա SABMiller-ի կողմից, Հարավային Աֆրիկայի ամենավաճառվող գարեջուրն է:
  • Ճապոնացիները նախընտրում են Asahi-ն: Թայլանդում հավասարապես սիրված են Singha և Chang գարեջրի տեսակները: Ինդոնեզիայում սիրում են խմել Bintang գարեջուրը, որը տեղական արտադրության է, սակայն պատկանում է Heineken-ին: Եթե Օվկիանիայով ներքև իջնենք, ապա Ավստրալիայում Victoria Bitter են նախընտրում խմել, իսկ Նոր Զելանդիայում՝ Lion Red:
  • Սակայն մի խաբվեք տարբեր բրենդներով: Դրանց մի մասը կարող է տեղական արտադրություն լինել, որոնց արտադրությունները պատկանում են տեղական ընկերությունների: Սակայն նրանցից շատերն այսօր կառավարվում են աշխարհի խոշորագույն երկու կազմակերպությունների՝ Anheuser Busch InBev-ի և SABMiller-ի կողմից:

Ուշադրությանն արժանի

Ճանապարհորդե՛ք աշխարհով մեկ և կտեսնեք, որ կան բավականին շատ տարաձայնություններ այն հարցի շուրջ, թե որն է լավագույն, կամ գոնե նախընտրելի գարեջուրը:

Անշուշտ, ամերիկացիները սիրում են Bud Light (և շատ այլ բաներ): Սակայն անմիջապես սահմանից այն կողմ՝ Կանադայում, նախընտրելի գարեջուրը Bud Light-ի ավելի թունդ զարմիկ Budweiser-ն է: Ներքևում՝ Մեքսիկայում, մարդիկ Corona-ն ամենաշատ են նախընտրում:

Չինաստանում գարեջուր խմողները խմում են Snow կոչվող թեթև գարեջուրը, իսկ Հնդկաստանում՝ Kingfisher կոչվող սպիտակ գարեջուրը, Բրազիլիայում ամենատարածված գարեջուրը Pilsner-ն է, որ կոչվում է Skol, օվկիանոսից այն կողմ՝ Ավստրալիայում՝ Victoria Bitter կոչվող գարեջուրն է:

Vinepair խմիչքների արտադրության կայքը լի է Euromonitor հետազոտական ընկերության տվյալներով և ամբողջ աշխարհի գարեջրի ընկերությունների կորպորատիվ զեկույցներով, որոնք ներկայացված են շուկայի չափանիշներով ամենահայտնի գարեջուրների ցանկով: Օգտագործելով այդ տվյալները՝ նրանք քարտեզ են ստեղծել, որը ներկայացնում է աշխարհում  գարեջրի նախասիրությունների զարմանալիորեն բազմազան պատկերը:

Հյուսիսային և Կենտրոնական Ամերիկայում հայտնի բրենդների շարքում հայտնիները գալիս են ոչ այնքան հայտնի Gallo գարեջրից հետո, որը Գվատեմալայի նախընտրած գարեջուրն է, իսկ Կոստա Ռիկայի բնակիչները Imperial-ն են գնում ամենահաճախ:

Հարավային Ամերիկայում որոշ երկրներ նախընտրում են իրենց տեղական տեսակները, իսկ որոշ երկրներում էլ ճանաչում են ստացել այլ տեղերում պատրաստվածները  (երբեմն նույնիսկ հարևան երկրում պատրաստվածը): Polar-ը, որը Վենեսուելայի սիրելի գարեջուրն է, երկրի ներսում է արտադրվում: Quilmes-ը՝ Արգենտինայի գարեջրի ընտրությունը, հիմնադրվել է երկրում, չնայած ներկայումս աշխատում է Լյուքսեմբուրգից և գործարաններ ունի ամբողջ աշխարհում: Պարագվայը, մինչդեռ, հիմնականում Բրազիալական Brahma-ն է խմում:

Եվրոպայում միտում է նկատվում, որ յուրաքանչյուր երկրի գարեջրի նախասիրությունը համապատասխանում է յուրաքանչյուր երկրի գարեջրային մշակույթին: Ֆրանսիայում նախընտրում են Kronenbourg 1664-ը, որը ձեռք է բերել Դանիայում հիմնված Carlsberg-ը, սակայն պատրաստվում է Ֆրանսիայի Ստրասբուրգում: Իռլանդիայում ընտրյալ գարեջուրը տեղական Guinness-ն է: Նիդեռլանդներում իր Heineken-ն է, Իտալիայում իր Birra Moretti-ն, իսկ Իսպանիայում Cruzcampo-ն:

Աֆրիկայում նախասիրությունները ներառում են` Ալժիրում Tango-ն (չնայած սկզբից ալժիրական էր, իսկ 2008 թվականից Heineken-ի կողմից է սեփականաշնորհվել), Նիգերիայում Star-ն է, և Carling Black Label-ը, որն կանադական էր, սակայն սեփականաշնորհվեց համաշխարհային գարեջրի հսկա SABMiller-ի կողմից, Հարավային Աֆրիկայի ամենավաճառվող գարեջուրն է:

Մերձավոր Արևելքում հայտնի բրենդների շարքը ընդգրկում է Իսրայելում Gold Star-ից մինչև Moussy-ն՝ Սաուդյան Արաբիայում, Efes-ը Թուրքիայում, Delster Classic-ը Իրանում: Վերջինս թեթև գարեջուր է, որը, Euromonitor-ի համաձայն, «իր արտադրման պահից սկսած՝ իրանցի սպառողների շրջանում այն աստիճան տարածված է եղել, որ այժմ Delster անվանումը ալկոհոլ չպարունակող կամ ցածր տոկոսով ալկոհոլ պարունակով գարեջրի հոմանիշն է»:

Ասիայում առավել սիրված է տեղական գարեջուրը: Ռուսաստանում ամենից շատ սիրում են տեղական արտադրության Baltika-ն (Euromonitor-ի համաձայն այս գարեջրի վաճառքը կազմում է երկրում ընդհանրապես վաճառվող գարեջրի 40 տոկոսը): Ինչպես նշվեց վերևում, Չինաստանն ու Հնդկաստանը նախընտրում են  համապատասխանաբար Snow-ն և  Kingfisher-ը:

Ճապոնացիները նախընտրում են Asahi-ն: Թայլանդում հավասարապես սիրված են Singha և Chang գարեջրի տեսակները: Ինդոնեզիայում սիրում են խմել Bintang գարեջուրը, որը տեղական արտադրության է, սակայն պատկանում է Heineken-ին: Եթե Օվկիանիայով ներքև իջնենք, ապա Ավստրալիայում Victoria Bitter են նախընտրում խմել, իսկ Նոր Զելանդիայում՝ Lion Red:

Ամբողջ աշխարհում գարեջրի հետ կապված նախասիրությունները հստակ տարբերվում են: Մարդիկ մեծամասամբ նախըտրում են առավել թեթև և ալկոհոլի քիչ պարունակությամբ գարեջուրը: Սակայն մի խաբվեք տարբեր բրենդներով: Դրանց մի մասը կարող է տեղական արտադրություն լինել, որոնց արտադրությունները պատկանում են տեղական ընկերությունների: Սակայն նրանցից շատերն այսօր կառավարվում են աշխարհի խոշորագույն երկու կազմակերպությունների՝ Anheuser Busch InBev-ի և SABMiller-ի կողմից:

Anheuser-Busch Inbev-ը տեխնիկապես վերահսկում է ԱՄՆ-ի, Կանադայի, Բրազիլիայի, Պարագվայի, Մեքսիկայի և Արգենտինայի առավել հայտնի գարեջրերը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment