Ռուսաստանի նկատմամբ Թրամփի կույր վերաբերմունքը հարվածում է իր վարչակազմին

Ռուսաստանի նկատմամբ Թրամփի կույր վերաբերմունքը հարվածում է իր վարչակազմին

Հոդվածի առանցքում

  • Դոնալդ Թրամփը երբեք չի հավատացել այն մտքին, որ Ռուսաստանը ակտիվորեն միջամտել է 2016թ-ի ընտրություններին, օգնել նրան և վնասել Հիլարի Քլինթոնին: Չնայած հետախուզական համայնքի և հատուկ հետաքննող Ռոբերտ Մյուլլերի պնդմանը, որ չկա կասկած, որ Ռուսաստանը միջամտել է ընտրություններին՝ նա պահպանել է իր թերահավատությունն այս առումով:

Ուշադրությանն արժանի

 

 

Դոնալդ Թրամփը երբեք չի հավատացել այն մտքին, որ Ռուսաստանը ակտիվորեն միջամտել է 2016թ-ի ընտրություններին, օգնել նրան և վնասել Հիլարի Քլինթոնին: Չնայած հետախուզական համայնքի և հատուկ հետաքննող Ռոբերտ Մյուլլերի պնդմանը, որ չկա կասկած, որ Ռուսաստանը միջամտել է ընտրություններին՝ նա պահպանել է իր թերահավատությունն այս առումով:

Շատ է գրվել այն մասին, թե ինչպես է Թրամփի նման մոտեցումն այս հարցում ազդում Միացյալ Նահանգների հավաքական ջանքերի վրա՝ այս երկրում ապագա ընտրությունները պաշտպանելու հարցում: Եվ դա մեծ նշանակություն ունի:

Բայց դա նրա իրականությունը ընդունելու ցանկության բացակայության միակ իրական ազդեցությունը չէ: Ստուգեք այս պարբերությունները «Նյու Յորք Թայմս» -ից ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի էլեկտրական ցանցի վրա կիբեր հարձակումների իրականացման մասին:

«Երկու վարչակազմի պաշտոնյաներ ասում են, որ իրենք հավաստում են, որ պարոն Թրամփին չի զեկուցվել «իմպլանտների» տեղադրման քայլերի մասին, որոնք կարող են օգտագործվել դիտարկման կամ հարձակման համար` ռուսական ցանցի ներսում:

«Պենտագոնն ու հետախուզական պաշտոնյաները ընդգծել են առկա տատանումները պարոն Թրամփին տեղեկացնելու Ռուսաստանի դեմ գործողությունների մասին՝ մտահոգություն հայտնելով նրա արձագանքի կապակցությամբ և այն հնարավորության, որ նա կարող է հակադարձել կամ քննարկել դա օտարերկրյա պաշտոնյաների հետ, ինչպես նա արեց 2017 թ. Սիրիայի հետ կապված հարցում, երբ անդրադարձավ գաղտնի մի օպերացիայի Ռուսաստանի արտգործնախարարի հետ զրույցում»:

Թրամփը որակել է Times- ի հրապարակումը Twitter- ում որպես «դավաճանության վիրտուալ գործողություն»: Բայց նա, մասնավորապես, չի ասել, որ պատմությունը կեղծ է: Նա հարձակվում է նույնիսկ այն ժամանակ, երբ զրոյական ապացույց ունի, որ դա կեղծ է:

Այսպիսով, կարող ենք եզրակացնել, որ Թրամփը կասկածի տակ է դնում Ռուսաստանի միջամտությունը 2016 թ. ընտրությունների ժամանակ, որի արդյուքում պաշտոնատար անձինք ազգային անվտանգության և հետախուզական համայնքներում ցանկություն չեն հայտնում կիսվել Ռուսաստանի վերաբերյալ զգայուն գործողություններ վարելու մասին տեղեկությամբ, ինչպիսին այն է, որը ներկայացրել է «Times- ը», որովհետև վախենում են, որ նա կամ այդ գործողությունները կխաթարի կամ չի պահի գաղտնիությունը:

(2017 թ. մայիսին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի և ԱՄՆ-ի դեսպանի հետ հանդիպման ժամանակ Թրամփը բացահայտեց գաղտնի տեղեկություն, որըմ, ինչպես հաղորդվում է, Իսլամական պետության ներսում հետախուզական աղբյուրի վտանգի պատճառ դարձավ: Հանդիպումը, որին մասնակցում էր Թրամփը, տեղի էր ունեցել Ջեյմս Քոմիին ՀԴԲ- ի տնօրենի պաշտոնից հեռացնելուց մեկ օր անց):

Բանն այն է, որ սա առաջին անգամ չէ, որ մենք լսում ենք դրա մասին: Հիշեք նաև Times- ի ապրիլի հրապարակումը:

«Բայց այս տարի հանդիպման ժամանակ Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Միկ Մուլվանեն պարզաբանեց, որ պարոն Թրամփը հավասարության նշան է դնում իր ընտրության օրինականության մասին հարցերի ու ռուսաստանյան ընտրակեղծիքների ցանկացած հրապարակային քննարկման միջև: Պարոն Մուլվանին ասել է, որ «դա մեծ թեմա չէ և պետք է ավելի ցածր մակարդակի վրա քննարկվի»:

CNN- ը հաստատել է դա` նշելով, որ Թրամփի ցանկության բացակայությունը  իրականությունը ընդունելու հարցում, որ Ռուսաստանը միջամտել է 2016 թ. ընտրություններին, խիստ բարդացնում է վարչակազմի կարողությունը կանխելու ընտրություններին ապագա արտաքին միջամտության սպառնալիքը: Դա նման է «ատամի հեռացմանը», ինչպես նշել է կառավարության ներկայացուցիչներից մեկը CNN- ին, երբ փորձում ես Թրամփին կենտրոնացնել ապագա ընտրակեղծիքների փորձերի վրա:

Սակայն մենք խոսում ենք այստեղ Միացյալ Նահանգների նախագահի մասին: Ոչ թե երեխայի, ումից ծնողները իր իսկ օգուտի համար ինչ-որ բաներ են պահում: Թրամփը երկրի ամենահզոր անձնավորությունն է և գուցե աշխարհի: Եվ նրա օգնականները կամ գոնե իր վարչակազմի անդամները միտումնավոր իրենից թաքցնում են ազգային անվտանգության և ընտրությունների անվտանգության խնդիրների մասին տեղեկություն, քանի որ, իրոք, չեն վստահում իրեն:

Եթե դա ձեզ չի անհանգստացնում, դուք պարզապես ուշադրություն չեք դարձնում:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment