Ինչպե՞ս Վլադիմիր Զելենսկին հաղթեց Պորոշենկոյին

Ինչպե՞ս Վլադիմիր Զելենսկին հաղթեց Պորոշենկոյին

Հոդվածի առանցքում

  • Ռեկորդային է այն արագությունը, որով Զելենսկին հայտնվեց քաղաքականությունում: Նա հայտարարեց իր թեկնածության մասին Ամանորի նախաշեմին և հաղթեց մարտի վերջին `նախագահական ընտրությունների առաջին փուլում՝ 30%-ով: Դրանից երեք շաբաթ անց, նա կրկնապատկեց այդ տոկոսը: Ուկրաինայի համար աննախադեպ էր, որ ընտրություններում հաղթում է ոչ թե քաղաքական գործիչ, այլ դերասան:

Ուշադրությանն արժանի

Վլադիմիր Զելենսկին ձայների ճնշող մեծամասնությամբ հաղթեց Ուկրաինայի նախագահական ընտրություններում: Ինչպե՞ս 41-ամյա շոումենը դարձավ նախագահ՝ առանձնապես առանց քարոզարշավ իրականացնելու:

Ուկրաինայում նախահահական ընտրությունները միանգամից մի քանի ռեկորդներ սահմանեցին: Շոումեն Զելենսկին հաղթեց ձայների մեծամասնությամբ: Վերջին 30 տարում, քաղաքացիները նման բանի ականատես չէին եղել: Պետրո Պորոշենկոն 1/4-ից էլ քիչ ձայներ հավաքեց:

Ռեկորդային է այն արագությունը, որով Զելենսկին հայտնվեց քաղաքականությունում: Նա հայտարարեց իր թեկնածության մասին Ամանորի նախաշեմին և հաղթեց մարտի վերջին `նախագահական ընտրությունների առաջին փուլում՝ 30%-ով: Դրանից երեք շաբաթ անց, նա կրկնապատկեց այդ տոկոսը: Ուկրաինայի համար աննախադեպ էր, որ ընտրություններում հաղթում է ոչ թե քաղաքական գործիչ, այլ դերասան: Նախագահ Զելենսկին նկարահանվել է հայտնի «Ժողովրդի ծառան» հեռուստաշոուում՝ մարմնավորելով դպրոցի ուսուցչի կերպար:

Զելենսկու հաղթանակին նպաստեց հասարակության հիասթափությունը նախորդ նախագահից: Թվում է ուկրաինացիները չեն սիրում երկրորդ շանս տալ գործող նախագահին: Ուկրաինան 5 նախագահ է ունեցել, որից միայն Լեոնիդ Կուչմային է հաջողվել երկրորդ անգամ էլ ընտրվել:

Քաղաքացիները դժգոհություն էին դրսևորում, առաջինը՝ Ղրիմի համար, երկրորդ՝ քաղաքների ու գյուղերի անվանափոխության, գազի գնի թանկացման համար: Պորոշենկոյի մոտ չէր ստացվում հանդես գալ, որպես գերագույն հրամանատար պատերազմական իրավիճակում, երբ հարցը վերաբերում էր Դոնբասին: Անգամ Ռուսաստանից անկախ ազգային ուղղափառ եկեղեցու ստեղծումը նրան մեծ համբավ չբերեց:

Պորոշենկոյի քարոզարշավը թույլ էր և զուրկ նոր գաղափարներից: Իսկ Զելենսկին հրաժարվում էր նույնիսկ հարցազրույց տալ, փոխարենը նա փորձում էր սոց ցանցերի միջոցով գրավել երիտասարդ ընտրողների ուշադրությունը. ինչը նրան հաջողվեց:

Նրա նախագահության ամենակարևոր կետերից մեկը նրա վերաբերմունքն է Ռուսաստանի նկատմամբ: Այս մասին քիչ է խոսում, շարունակում է հավատարիմ մնալ եվրաինտեգրման ընթացքին: Այնուամենայնիվ, դիտորդները ակնկալում են, որ նա ավելի բաց կլինի Կրեմլի հետ փոխզիջման բանակցություններում: Ամենակարևոր հարցերից մեկը  Մինսկի համաձայնագրի ճակատագիրն է՝ Դոնեցկի և Լուգանսկի շրջանները վերամիավորելու մասին: Այս պահին գործընթացը սառեցված է:

«Նոր նախագահը հզոր ընդդիմություն կունենա»,- հայտարարել է Պորոշենկոն և ասել, որ շարունակելու է մնալ քաղաքականությունում և պաշտպանել իր ստեղծածը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment