Ինչպես է Ջորջ Քլունին նշել իր կնոջ Ամալի ծննդյան օրը

Ինչպես է Ջորջ Քլունին նշել իր կնոջ Ամալի ծննդյան օրը

Հոդվածի առանցքում

  • Նրանք գաղտնի էին պահում իրենց սիրային հարաբերությունները, այնպես որ զարմանալի չէ, որ Ջորջ Քլունին և Ամալ Քլունին վերջինիս ծննդյան օրը նշել են նեղ շրջապատում: Ինչպես հաղորդում է People ամսագիրը, համաշխարհային աստղն ու իր իրավապաշտպան կինը՝ Ամալը, ճաշել են տանը մի քանի ընկերների հետ, որոնց թվում էին Սինդի Քրոուֆորդը և իր ամուսին Ռենդ Գերբերը:
  • Հաշվի առնելով Ամալի զբաղված գրաֆիկը՝ հասկանում ենք, որ ամենաշատը նա ցանկանում էր հանգիստ ճաշ տանը: Նա զբաղված էր՝ ներկայացնելով Հայաստանը ցեղասպանության ժխտման դատավարության ընթացքում, բայց նա տվեց լավագույն պատասխանն, երբ ոմն մեկը հարց ուղղեց իր հագուստի մասին, երբ նա պատրաստվում էր ինտենսիվ դատական նիստին:

Ուշադրությանն արժանի

Նրանք գաղտնի էին պահում իրենց սիրային հարաբերությունները, այնպես որ զարմանալի չէ, որ Ջորջ Քլունին և Ամալ Քլունին վերջինիս ծննդյան օրը նշել են նեղ շրջապատում:

Ինչպես հաղորդում է People ամսագիրը, համաշխարհային աստղն ու իր իրավապաշտպան կինը՝ Ամալը, ճաշել են տանը մի քանի ընկերների հետ, որոնց թվում էին Սինդի Քրոուֆորդը և իր ամուսին Ռենդ Գերբերը:

«Մենք պարզապես ընթրել ենք մի փոքր խումբ մտերիմ ընկերներով Ջորջի տանը», – ասել է Գերբերը: Նա նաև ասել է, որ Tomorrowland -ի աստղը (Ջորջ Քլունին) «միշտ անակնկալներ է պատրաստում» Ամալի համար: Կարող եք պատկերացնել: Ոսկե գլոբուսի ընթացքում դեպի իր հարսնացուն նրա դրսևորած սիրային վերաբերմունքից հետո, ոչինչ այլևս չի զարմացնում մեզ, երբ խոսքը վերաբերվում է դեպի Ամալ Ջորջի սիրո մասին:

«Խոնարհման արժանի է, երբ գտնում ես մեկին, ում սիրում ես», – ասաց նա՝ ընդունելով Cecil B. DeMille մրցանակը անցած ամիս: «Անգամ ավելի լավ է, երբ դրան սպասում ես ամբողջ կյանքդ … Ամալ, ինչ ալքիմիա էլ լինի, որ մեզ միացրեց իրար, ես չափազանց հպարտ եմ, որ քո ամուսինն եմ»:

Եվ այդ պահին վերականգնվեց մեր հավատը սիրո հանդեպ:

Հաշվի առնելով Ամալի զբաղված գրաֆիկը՝ հասկանում ենք, որ ամենաշատը նա ցանկանում էր հանգիստ ճաշ տանը: Նա զբաղված էր՝ ներկայացնելով Հայաստանը ցեղասպանության ժխտման դատավարության ընթացքում, բայց նա տվեց լավագույն պատասխանն, երբ ոմն մեկը հարց ուղղեց իր հագուստի մասին, երբ նա պատրաստվում էր ինտենսիվ դատական նիստին : «Ես կրում եմ Ede & Ravenscroft»:

Ede & Ravenscroft-ը արտադրում է հագուստ դատաիրավաբանների համար:

Նա նաև ներկայացնում է բանտարկված լրագրող Մուհամեդ Ֆահմիին, ուստի նրա երեկոն տանը իր ընկերների հետ, հավանաբար, հենց այն էր, ինչը նրան անհրաժեշտ էր: Գերբերն ու Քրոուֆորդը սեպտեմբերին ներկա էին նաև Ջորջի և Ամալի հարսանիքին և մտերիմ են նրա հետ արդեն երկար տարիներ:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment