Որքա՞ն մոտ է իրականում Իրանը միջուկային ռումբ ունենալուն

Որքա՞ն մոտ է իրականում Իրանը միջուկային ռումբ ունենալուն

Հոդվածի առանցքում

  • Փորձագետները նշում են, որ Թեհրանին մոտ մեկ տարի կպահանջվի ատոմային ռումբի ստեղծման նպատակով բավարար քանակով ուրան հարստացնելու համար: Փորձագետները նշում են, որ մի քանի ամիս է անհրաժեշտ միջուկային զենքի նախապատրաստման փուլից հասնել այն վերջնականապես պատրաստված լինելու մակարդակին:

Ուշադրությանն արժանի

Փորձագետները կարծում են, որ Թեհրանն ունի հնարավորություն մի քանի տարվա ընթացքում ավարտել միջուկային զենքի ստեղծումը, բայց մի գուցե չունի նման մտադրություն:

Իրանը հաստատել է երկուշաբթի օրը, որ խախտել է 2015 թ. միջուկային համաձայնագրի մեջ ընդգրկված հարստացված ուրանի պաշարների մասին դրույթը՝ վերականգնելով այն մտավախությունները, որ Թեհրանը ամիսների ընթացքում ձեռք կբերի միջուկային ռումբի ստեղծման համար անհրաժեշտ ուրանը:

Սակայն փորձագետները նշում են, որ խախտումը ավելի խորհրդանշական քայլ է, քան կոնկրետ քայլ՝ միջուկային զենք ձեռք բերելու ուղղությամբ: Թեև շատերը համամիտ են, որ Իրանը ունի այդպիսի սարք ստեղծելու փորձ և կարողություն, սակայն պարզ չէ, թե արդյոք Թեհրանն ունի նման մտադրություն կամ նույնիսկ դիտարկում է դրա անհրաժեշտությունը:

«Սա միջուկային ռումբ պատրաստելու ուղղությամբ քայլ չէ, – ասում է Զենքի չտարածման քաղաքականության ներկայացուցիչ Քելսի Դեյվինպորտը: «Սա հաշվարկված քայլ է, որը նախատեսված է եվրոպացիների, Ռուսաստանի և Չինաստանի հետ բանակցություններում լծակ ձեռք բերելու համար պատժամիջոցների վերացման նպատակով»:

Թեհրանը վերջերս ճնշում է գործադրել մնացած կողմերի վրա միջուկային համաձայնագրի հարցում` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «առավելագույն ճնշման» քարոզարշավին հակազդելու համար: Իրանը, ըստ որոշ պնդումների, հարձակում է գործել Օմանի ծոցում նավթային տանկերի վրա և վերջերս խոցել ԱՄՆ-ի անօդաչու սարքը, որի արդյունքում ԱՄՆ-ը մոտ էր Իրանի հրթիռակոծելուն, սակայն վերջին րոպեին Թրամփը չեղադրկման հրաման է տվել: Ռեժիմը նաև սպառնում է կասեցնել 2015-ի համաձայնության շրջանակներում իր պարտավորությունները ընդամենը մի քանի օրվա ընթացքում, եթե եվրոպական ուժերը չօգնեն պատժամիջոցների հարցում:

Փորձագետները նշում են, որ Թեհրանին մոտ մեկ տարի կպահանջվի ատոմային ռումբի ստեղծման նպատակով բավարար քանակով ուրան հարստացնելու համար: Այն փաստը, որ Իրանը գերազանցել է այդ 300 կիլոգրամի սահմանը, չի փոխում այդ ժամանակացույցը, ասել է Դևենպորտը:

Մինչ 2015 թ-ի պայմանագիրը Իրանը ունեցել է ավելի քան 10 հազար կիլոգրամ ցածր հարստացված ուրան, սակայն պարտավոր էր դրա 98 տոկոսը ուղարկել երկրից դուրս:

Երբ Իրանը ունենա զենքի համար բավարար քանակի ուրան, ապա այն կարող է ուրանի գազից վերածել մետաղի՝ տեղադրելով այն պայթուցիկ փաթեթի մեջ, որը կարող է տեղադրել բալիստիկ հրթիռի վրա, ասել է Դևենպորտը:

Փորձագետները նշում են, որ մի քանի ամիս է անհրաժեշտ միջուկային զենքի նախապատրաստման փուլից հասնել այն վերջնականապես պատրաստված լինելու մակարդակին: Ամադի պլանի մասին վերջերս ի հայտ եկած տեղեկատվությունը, որը ԻԻՀ միջուկային զենքի այժմյան գաղտնի հետազոտության ծրագիրն է, ցույց է տալիս, որ Իրանը 2003 թվականին կառուցել է անհրաժեշտ ենթակառուցվածք, այդ թվում` Փարչինում Շահիդ Բորուջերդին, հայտարարել է Ժողովրդավարության պաշտպանության հիմնադրամի նախագահ Օլլի Հեյնոնեն: Նման ենթակառուցվածքը կարող է գոյություն ունենալ կամ բավականին արագ վերակառուցվել՝ նվազեցնելով Իրանի կողմից լիարժեք միջուկային զենք ձեռք բերելու ժամանակը:

ԱՄՆ – ի հետախուզությունը 2007 թ. գնահատեց, որ Իրանը տիրապետում է միջուկային զենք ստեղծելու անհրաժեշտ միջոցներին, այդ թվում `բալիստիկ հրթիռների որոշակի տեսակների, որոնք ռեժիմը դեռևս չի փորձարկել, ասել է Դևենպորտը:

Ինչու է Թրամփը որոշել չհարձակվել Իրանի վրա

Փորձագետները համաձայն են, որ Իրանը, ի վերջո, կարող է միջուկային ռումբ ստեղծել: Բայց արդյոք ռեժիմը դա կանի, դա այլ հարց է: Իրանը ազդարարել է Սպիտակ տանը, որ պատրաստ է հետագա բանակցություններին, որի մասին վկայում է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի անցյալ ամիս արած հայտարարությունը, որ Իրանը երբեք չի հետապնդի միջուկային զենք պատաստելու նպատակ՝ պնդելով, որ իսլամը թույլ չի տալիս անել դա:

ԱՄՆ-ի ռազմածովային նավատորմի հրամանատար Ջոն Միլլերը հայտարարել է, որ Իրանը հավանաբար գիտակցում է, որ միջուկային զենք ձեռք բերելը ռազմական առավելություն չի տալիս:

«Եկեք պատկերացնենք, որ մեկ տարի անց, Իրանը միջուկային զենք ունի, ինչ կլինի այնուհետև: Իսկ այնուհետև, Սաուդյան Արաբիան մտադրությոն կհայտնի ունենալ միջուկային զենք», – ասում է Միլլերը: «Իսրայելը միջուկային զենք ունեցող տերություն է, և այժմ դուք ունեք երկու պետություններ ծոցում, որոնք ատոմային տերություններ են: Ի՞նչ է դա տալիս ձեզ ռազմական գերակայության առումով: … Դա երկարաժամկետ հեռանկարում ռազմավարական առումով ոչինչ չի տալիս [Իրանին]»:

Այնուամենայնիվ, Թեհրանի հաշվարկը կարող է փոխվել, մասնավորապես, եթե Միացյալ Նահանգները որոշում կայացնի Իրանի միջուկային օբյեկտների նկատմամբ ռազմական գործողություններ իրականացնել, ասել է Դևենպորտը: Այդ պահին Իրանը կարող է որոշել, որ պետք է միջուկային զենք ունենա `կանխելու ԱՄՆ ապագա ագրեսիվ գործողությունները:

Հաջորդ մի քանի շաբաթները կարող են ցույց տալ, թե արդյոք Թեհրանն իրականում որոշել է միջուկային զենք ձեռք բերել, թե ոչ: Հաջորդ վերջնաժամկետը հուլիսի 7-ն է, երբ Իրանը հայտարարել է, որ հարստացման մակարդակը կբարձրացնի ավելի քան 3,67 տոկոսով, եթե պատժամիջոցները չվերացվեն:

Մեկ այլ քայլ, որը կարող է արագացնել ժամանակացույցը, լրացուցիչ ցենտրիֆուգների տեղադրումն է, որը խախտում է 2015 թ. համաձայնագիրը: ՄԻնչև այն Իրանը ունեցել է ավելի քան 19.000 ցենտրիֆուգներ, որը կարող էր օգտագործվել մի քանի շաբաթվա ընթացքում ցածր հարստացված ուրանը բարձր հարստացված ուրանի վերածելու համար, ասել է Քիրինչինոն: Սակայն այժմ այն ունի ընդամենը 3000-4000:

Մի քանի հազար լրացուցիչ ցենտրիֆուգների տեղադրումը կարող է պոտենցիալ նվազեցնել նախապատրաստման փուլի վերջնակետին հասնելու ժամանակը շուրջ չորս ամսով, ասում է Հեյնոնենը:

Դեռևս Իրանը չի ցուցաբերել որևէ նշան, որ համաձայնագրի սահմաններից դուրս կտեղադրի լրացուցիչ ցենտրիֆուգներ, ասում է Դևենպորտը:

Այնուամենայնիվ, եթե դա տեղի ունենա, համաձայնագրի միջոցով մոնիտորինգի և ստուգման մեխանիզմները կկիրառվեն՝ անմիջապես ուշադրություն կենտրոնացնելով համաձայնագրի մնացած կողմերի վրա:

Միլլերը գտնում է, որ վերջին խախտումները, և Իրանի հարձակումները նավթային տանկերի վրա Ծոցում, նախատեսված են եվրոպացիների վրա ճնշում գործադրելու համար `պատժամիջոցները կիրառելու հարցում: Սակայն ի վերջո այդ ջանքերը անարդյունք կլինեն », – ասել է նա:

Միացյալ Նահանգները գլոբալ տնտեսության 35-37 տոկոսն է զբաղեցնում, իսկ Իրանն ընդամենը՝ կես տոկոս, ասում է Միլլերը `հավելելով, որ շատ դժվար է Իրանի հետ ֆինանսական գործարքներ ունենալ, քանի որ վերջինիս բանկերը չափազանց բարդեցված են և կոռումպացված:

«[Եվրոպացիները] մի գուցե կցանականան մնալ Իրանի հետ Միացյալ Նահանգների հետ կապված հարցում, եթե ա) կարծեն, որ բարոյապես ճիշտ են, և բ) դա տնտեսապես հնարավոր լինի», – ասում է Միլլերը: «Բայց նրանք գիտեն, որ տնտեսական առումով հնարավոր չէ այդպես առաջ գնալ, և չկան բարոյական հիմքեր, քանի որ իրանցիները խախտել են համաձայնագիրը»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment