Ինչպե՞ս կարող եք պաշտպանել նախագահին, ով վտանգում է ժողովրդավարությունը

Ինչպե՞ս կարող եք պաշտպանել նախագահին, ով վտանգում է ժողովրդավարությունը

Հոդվածի առանցքում

  • Իրականությունը մեկ հարթության վրա չէ: Թրամփը պոպուլիստ դեմագոգ է, որն իր քաղաքականությունը վարելու թույլտվություն է ստանում անհրաժեշտ խմբերին առաջարկելով հարկերի կրճատում, սահմանափակումների վերացում և պահպանողական դատավորներ: Ես համաձայն եմ այս որոշումներից մի քանիսին: Բայց նրանք մի համակարգի մասն են, որը ստեղծվել է քաղաքական և բարոյական չափանիշների ընդհանուր իջեցման լեգիտիմությունն ապահովելու համար:

Ուշադրությանն արժանի

 

Ընկերս ժամանցի էր մեկնել մի խումբ հարուստ պահպանողական դոնորների հետ: Վերադարձավ և պատմում է. «Երկու տարի առաջ նրանք երկիմաստ էին խոսում Դոնալդ Թրամփի մասին: Այժմ վճռականորեն կողմնորոշվել են՝ աջակցում են Թրամփին: Հոգեբանական ուսումնասիրության կարիք կա»:

Նրանք, ովքեր հանրապետականների քաղաքականության մեջ և դրա շուրջն են, այս դինամիկան տեսել են գործնականում: Չնայած անցյալի վերապահումներին, Հանրապետական կուսակցության կողմնակիցների մեծամասնությունը կարծես թե ընդունել է այն գաղափարը, որ նախագահ Թրամփն իրենց «տղան» է՝ ավելի լայն մշակութային-քաղաքական պատերազմում: Նրանք համաձայնել են պաշտպանել Թրամփին՝ հիշելով, թե ինչպես էին դեմոկրատները հավաքվել Բիլ Քլինթոնի շուրջը՝ սկանդալի և իմպիչմենտի ժամանակ:

Խնդիրը, իհարկե, այն է, որ Թրամփը, ի տարբերություն Քլինթոնի, ընդունակ չէ արդյունավետ աշխատել ավելի քիչ շահագրգռված ընտրողների հետ: Հակառակը, նա հաստատել է իր անօգտակարության և անկայունության մասին կասկածները: Թրամփը մասնագիտորեն չի աճել նախագահի պաշտոնում աշխատելիս:  Քվեարկող հանրության զգալի հատվածը նրա մասին երկիմաստ կարծիքից անցել է տագնապի և թշնամանքի:

Այսպիսով, 2018թ-ին Թրամփը փորձեց ազգայնացնել միջանկյալ ընտրությունները` այն հարցերով, որոնք մոտիվացնում են իր կուսակցությանը՝ դիմելով այն ընտրողներին, որոնց հետաքրքրում են այդ հարցերը: Բայց դա բավարար չէր ավելի մեծ հանրային վախերին  հակազդելու համար:

Այլ կերպ ասած, կուսակցական մոբիլիզացիայի քաղաքականությունը գործում է միայն այն դեպքում, եթե դուք մնացած ամերիկացիներին մեռնելու չափ չվախեցնեք:  Հանրապետականները պաշտպանում են մի մարդու, որն անկարող է ընդլայնել իր նկատմամբ համակրանքը: Եվ սա հսկայական անդունդ առաջացրեց հանրապետականների և մեր քաղաքական մշակույթի մնացած մասի միջև: Նախագահի մասին հանրապետականների և ավելի լայն հանրության ընկալումները սկսեցին ավելի շատ տարբերվել: Սա այժմ 2020-ի քարոզարշավի հիմնական քաղաքական կոնտեքստն է:

Ինչո՞ւ են հանրապետականները պաշտպանում քաղաքական գործչի, որը երբեմն թիրախ է դարձրել սեփական կուսակցությանը և դրա ղեկավարներին: Ինչո՞ւ են պահպանողականները պաշտպանում առևտրի և արտաքին քաղաքականության հարցերում պահպանողական մոտեցում ունեցող առաջնորդի:

Այս ֆենոմենը պետք է ուսումնասիրեն հոգեբանները:  Նրանք, ովքեր դավաճանում են սեփական համոզմունքները քաղաքական շահի համար՝ արդյունքը վեր դասելով միջոցներից, իրենց իսկ ընտրությամբ մտավոր ներդրում են կատարում: Ընդունելը, որ Թրամփը քաոսային և ապակառուցողական ուժ է ԱՄՆ քաղաքականությունում, պահանջում է ինքնաքննադատություն: Կա մի պատճառ, որը թույլ չի տալիս դա անել՝ օբյեկտիվ ինքնաքննադատությունը բերում է մեղքի և ցավի զգացում:

Իրականությունը մեկ հարթության վրա չէ: Թրամփը պոպուլիստ դեմագոգ է, որն իր քաղաքականությունը վարելու թույլտվություն է ստանում անհրաժեշտ խմբերին առաջարկելով հարկերի կրճատում, սահմանափակումների վերացում և պահպանողական դատավորներ: Ես համաձայն եմ այս որոշումներից մի քանիսին: Բայց նրանք մի համակարգի մասն են, որը ստեղծվել է քաղաքական և բարոյական չափանիշների ընդհանուր իջեցման լեգիտիմությունն ապահովելու համար:

Բայց այս գործարքն ունի նաև ուրիշ երես: Այս հստակ դեմագոգը պահանջում է ոչ միայն համաձայնություն, այլև համակրանք: Եվ ոչ միայն համակրանք, այլև խոնարհում: Այնպես որ պահպանողականները հասան նրան, որ ողջունում են, ինչպես  2020-ին Դեմոկրատական թեկնածու Պիտե Բուտիջինգն է ասում, «պոռնոաստղային նախագահությունը»: Դեֆիցիտով մտահոգները քվեարկում են արտաքին պարտքի շեմն ավելացնելու համար: Տնտեսության հարցում ահպանողականները հարմարվում են տնտեսապես անգրագետ առաջնորդի բնազդներին: Ռազմական ոլորտի առաջին դեմքերը պաշտպանում են արտաքին քաղաքականությունը, որը նման է նախագահ Բարաք Օբամայի վարածին, բացառությամբ երբ նրանք ավելի շատ գովում են բռնապետերին:

Իրենց տեսակետների քաղաքական հաղթանակի ապահովման համար այդ կուսակցությունները պետք է հրապարակայնորեն ջնջեն և վարկաբեկեն այդ տեսակետները: ԹրամփՆ առաջարկում է անհարմար պայմաններ՝ այն, ինչ ուզում եք փրկել, նախ պետք է սևացնեք:

Այս գործարքի վերաբերյալ պատմական դատողությունը կախված կլինի  նրանից, թե ինչքան կործանիչ կլինի Թրամփը հասարակական կարգի համար: Թրամփի գործողությունները հիմնավորելու համար նրա փաստաբաններին հետևողականորեն նվազեցնում են մեղքերը: Փոխարենն ընդունելու, որ Թրամփը ոչնչացնում է ազնվության և պարկեշտության հանրային ստանդարտները, կողմնակիցներն ասում են՝ նա մի փոքր կոպիտ է: Նրա ռասայական կողմնակալությունը ներկայացվում է որպես բաց տեքստով խոսակցություն: Սահմանադրության սահմաններն անցնելու նրա փորձերը՝ որպես եռանդուն աշխատանք: Նրա դաժանությունն ու խայտառակությունը՝ շոուի մի մաս:

Բայց, եթե, ինչպես ես կասկածում եմ, Թրամփի խաբեությունը, անպիտանությունը, ռասիզմը, անօրինականությունը վտանգեն ժողովրդավարությունը, նրա կողմնակիցների համար դժվար կլինի բացատրել դա:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

 

Write a comment