Ինչպես Մեծ Բրիտանիան փոքր-ինչ ավելի մոտեցավ ԱՄՆ-ին Իրանի հարցում

Ինչպես Մեծ Բրիտանիան փոքր-ինչ ավելի մոտեցավ ԱՄՆ-ին Իրանի հարցում

Հոդվածի առանցքում

  • Միջերկրական ծովում՝ Ջիբրալթարի իր տարածքում, հինգշաբթի Մեծ Բրիտանիան բռնագրավեց իրանական նավթային տանկերը, որը ինչպես նշվում է, խախտում էր Եվրամիության պատժամիջոցներով սահմանված Բաշար Ասադի սիրիական վարչակարգի հետ առևտրի արգելքը: Սա ապացուցում է, որ Մեծ Բրիտանիան Իրանի հարցում ավելի ու ավելի շատ է հակվում դեպի ԱՄՆ-ի քաղաքականությունը:

Ուշադրությանն արժանի

 

Միջերկրական ծովում՝ Ջիբրալթարի իր տարածքում, հինգշաբթի Մեծ Բրիտանիան բռնագրավեց իրանական նավթային տանկերը, որը ինչպես նշվում է, խախտում էր Եվրամիության պատժամիջոցներով սահմանված Բաշար Ասադի սիրիական վարչակարգի հետ առևտրի արգելքը:

Սա ապացուցում է, որ Մեծ Բրիտանիան Իրանի հարցում ավելի ու ավելի շատ է հակվում դեպի ԱՄՆ-ի քաղաքականությունը:

Բրիտանիան պնդում է, որ աջակցում է Եվրամիության ջանքերին Իրանի միջուկային համաձայնագրի կայունացման համար: Սակայն Լոնդոնն ամբողջությամբ լավ գիտեր, որ տանկերի բռնագրավումը կհանգեցնի Թեհրանում Լոնդոնի հասեցին ուղղված քննադատությունների:

Իրանը նախազգուշացնում է, որ եթե իր տանկերն ազատ չարձակվի, իրենք էլ կբռնագրավեն բրիտանական տանկեր: Եվ սա չպետք է դատարկ սպառնալիք դիտարկել: Իրանական քաղաքկանությունը սահմանող պաշտոնյաները հուսահատ են, փորձում են  ճնշում գործադրել ԵՄ-ի վրա, որը ստիպված պետք է լինի մեղմել ԱՄՆ-ի պատժամիջոցները: Եվ նրանք Բրիտանիայի գործողությունները կդիտարկեն որպես գործելու պատրվակ:

Բրիտանացիները լավ գիտեն այդ մասին, և այստեղ նրանց գործողությունները չեն կարող առանձնացվել ավելի լայն ռազմավարական միջավայրից: Հուլիսի վերջին պաշտոնավարումը սկսող նոր վարչապետի հետ և այժմ, երբ Իրանը բացահայտորեն խախտում է միջուկային համաձայնագիրը, հասունացել է Մեծ Բրիտանիայի իրանական քաղաքականության վերանայման պահը: Այն փաստը, որ Ասադը օգտագործել է իրանական նավթը հարյուր հազարավոր սիրիացիների կոտորածի համար, միայն միջազգային իրավունքին համապատասխան է դարձրել բրիտանական գործողությունները:

Այնուամենայնիվ, գլխավորը այն է, որ Իրանի միջուկային համաձայնագիրը պաշտպանող փխրուն կոալիցիային ևս մեկ հարված հասցվեց: Իրանը գնալով ավելի է մեկուսանում:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment