Ինչպես է Բրեքսիթն օգնում Էրդողանին Թուրքիայում
Հոդվածի առանցքում
- 2005թ. հոկտեմբերի 4-ի վաղ առավոտյան Բրիտանիայի արտաքին գործերի քարտուղար Ջեկ Սթրոունը և իր թուրք գործընկեր Աբդուլլահ Գյուլը քայլում էին դեպի լեփ-լեցուն մամուլի ասուլիսի դահլիճ Լյուքսեմբուրգում: Եվրամիությունը նոր էր սկսել Անկարայի հետ անդամակցության բանակցությունները, ինչը, կարծես, դարեր շարունակվող հարցի պատասխանը պետք է տար, թե արդյոք Արևմուտքը պետք է իր դռները բացի Թուրքիայի առջև: Դա 14 տարի առաջ էր: Այսօր Բրիտանիան դուրս է գալիս Եվրամիությունից, իսկ Թուրքիան կարծես չի գտնի իր ուղին դեպի ԵՄ:
Ուշադրությանն արժանի
Թուրքիան կորցնում է Եվրոպայում չեմպիոնի դերը, իսկ Էրդողանը հեռանում է ԵՄ-ից և ժողովրդավարությունից։
2005թ. հոկտեմբերի 4-ի վաղ առավոտյան Բրիտանիայի արտաքին գործերի քարտուղար Ջեկ Սթրոունը և իր թուրք գործընկեր Աբդուլլահ Գյուլը քայլում էին դեպի լեփ-լեցուն մամուլի ասուլիսի դահլիճ Լյուքսեմբուրգում:
Եվրամիությունը նոր էր սկսել Անկարայի հետ անդամակցության բանակցությունները, ինչը, կարծես, դարեր շարունակվող հարցի պատասխանը պետք է տար, թե արդյոք Արևմուտքը պետք է իր դռները բացի Թուրքիայի առջև: «Հիմա մենք Եվրոպայի մաս ենք», – հայտարարեց Գյուլը:
Դա 14 տարի առաջ էր: Այսօր Բրիտանիան դուրս է գալիս Եվրամիությունից, իսկ Թուրքիան կարծես չի գտնի իր ուղին դեպի ԵՄ:
Մեծ Բրիտանիայի հեռանալը ԵՄ-ից կարող է դիտվել որպես լայն երևույթի մի մաս, որի անդամ երկրները հարցականի տակ են դնում միության հիմնարար սկզբունքները, ինչպիսին են մարդկանց ազատ տեղաշարժվելու և Եվրոպայի ներառականության տեսլականները: Սակայն Բրեքսիթը կարող է նաև վտանգավոր լինել աշխարհի մյուս մասերի համար ` խոսքը, իհարկե, Թուրքիայի մասին է:
Եվրոպայում հակաթուրքական դիսկուրսը ձեռնատու է Էրդողանին, որն իր քաղաքական ուժը կապիտալիզացրել է ավելի մեծ և ավելի անհատականացված իշխանության ձգտմամբ:
Մեծ Բրիտանիան Անկարայի վերջնական ԵՄ անդամակցության ամենահամոզված կողմնակիցն էր: Այնուհետև եկան դժվար օրեր, երբ 2016 ԵՄ-ի հանրաքվեին դաշինքը լքելու կողմնակիցները ձգտում էին սարսափեցնել ընտրողներին` սուտ բաներ պատմելով Թուրքիայի մասին:
Հարցումից մեկ շաբաթ առաջ Բորիս Ջոնսոնը, հավանաբար, Մեծ Բրիտանիայի վարչապետը ` խուսափեց իր սեփական թուրքական ծագումից և նշեց, « որ Թուրքիայի հետ ընդհանուր սահմաններ ունենալուց խույս տալու միակ ճանապարհը հեռացումն է դաշինքից», իսկ Պենի Մորդաունթը, ով այժմ պաշտպանության նախարարն է, ասել է, որ Բրիտանիան չի կարող վետո դնել Թուրքիայի ԵՄ անդամակցությանը և կրկնել է այդ կեղծիքը նույնիսկ այն բանից հետո, երբ Դեյվիդ Քեմերոնը ասել է, որ դա «ճշմարիտ չէ»:
Այլ կերպ ասած Բրեքզիթը Մեծ Բրիտանիային բերեց պոպուլիստական քաղաքականության և խեղաթյուրման դաշտ, որին զոհ գնաց Թուրքիան: Որպես բրեքզիթյան բանավեճը լուսաբանող թուրք լրագրող, ես առերեսվեցի կեղծ լուրերի ու փորձագետների և բոլորին ծանոթ քաղաքական բևեռացմանը:
Այսօր երկու երկրները կանգնած են ճշմարտության բացահայտման եզրին: Ջոնսոնը սպառնացել է ԵՄ-ից դուրս գալ առանց համաձայնության, և Մեծ Բրիտանիան կանգնած է ԵՄ-ից կտրուկ դուրս գալու հեռանկարի առջև, քան որևէ մեկը երեք տարի առաջ կարող էր պատկերացնել:
Թուրքիայում իրավիճակը մի փոքր ավելի լարված է: Մարտի տեղական ընտրություններում ընդդիմությունը տարիներ շարունակ իր ամենամեծ հաջողությունն է գրանցել `իշխանության հասնելով Թուրքիայի խոշորագույն քաղաքներում: Ստամբուլում Էրդողանը չի ընդունել ընդդիմության հաղթանակը: Փոխարենը, նա հունիսի 23-ին նշանակել է վերընտրություն:
Եթե նա հաղթի, ապա դա կնշանակի Թուրքիայի վերջնական բաժանումը ժողովրդավարության ճանապարհից, և ավելի մեծ բաժանում Եվրոպայից:
Թուրքիայում գտնվող ազատական ուժերը, որոնք փորձում են թույլ չտալ երկրում Էրդողանի ավտորիտար համակարգի զարգացումը, իրենց հավատը դրսևորեցին եվրոպական երազանքի կամ, գոնե ԵՄ տեսլականի վերաբերյալ: Թուրքիայում Եվրոպան ընկալում են ավտորիտարիզմից խուսափելու միջոց:
Սակայն Մեծ Բրիտանիան այժմ այլևս ձայն չունի ԵՄ ընդլայնման բանավեճում:
Բրեքզիթը նաև կարող է տնտեսապես վնաս հասցնել Թուրքիային: Երկրում վերջին ժամանակահատվածում գրանցվել է անկում: Եթե Բրիտանիան առանց որևէ համաձայնության թողնի ԵՄ-ը ապա Թուրքիան կարող է կորցնել իր երկրորդ խոշորագույն արտահանման շուկան, քանի որ երկու տնտեսությունները Անկարայի մաքսային միության միջոցով կապված են ԵՄ հետ: Ներկայումս Թուրքիան Մեծ Բրիտանիայի հետ ունի 2.8 մլրդ ֆունտ ստերլինգ առևտրի ավելցուկ:
Վերջերս թուրք դիվանագետը ընդգծել է, թե ինչպես է Բրեքզիթը վատթարացնում երկու երկրների տնտեսական և անվտանգության պայմանները:
«Դա նման է իրավիճակի, երբ մետեորը հարվածում է Մեծ Բրիտանիային: Եվ մենք միշտ մտածում էինք, որ նրանք ամենախելամիտ ազգն են », – ասաց նա:
Աշխարհի շատ այլ երկրների նման, Թուրքիան դիտում է Բրեքզիթի սագան շփոթության մեջ: Միևնույն ժամանակ երկրում շատերը հույս ունեն, որ խոհեմությունը կհաղթի Մեծ Բրիտանիայում, նախքան Բրեզզեթի կողմից բոլորիս կլանումը:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ