Ներկայացուցիչների պալատը մի շարք օրինագծեր է անցկացնում, որոնք հարվածում են Ռուսաստանին և Պուտինին
Հոդվածի առանցքում
- Նեմցովը ընդդիմադիր կուսակցության անդամ էր, ով կարող էր 2018 թ. նախագահական ընտրություններին լուրջ մրցակից լինել Պուտինին: Նա սպանվեց 2015 թվականին: Իր մահի մեջ մեղադրվել են 5 չեչեններ: Սակայն երեքշաբթի օրվա բանաձևը, որը ներկայացրել է Էնգելը և Արտաքին գործերի հանձնաժողովի անդամ Մայքլ Մաքքաուլին, պնդում են, որ ռուս պաշտոնյաները կանխել են, որպեսզի այլ անձինք պատասխանատվության կանչվեն նրա սպանության համար:
Ուշադրությանն արժանի
Ներկայացուցիչների պալատը մի շարք օրինագծեր է ընդունել երեքշաբթի օրը` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին պատասխանատվության կանչելու իր երկրի գործողությունների համար, այդ թվում, Ռուսաստանի նախագահին և նրա կառավարությանը դատապարտող նախագծեր, Պուտինի քաղաքական հակառակորդ Բորիս Նեմցովի 2015թ. սպանության կապակցությամբ:
Օրինագծի փաթեթը, որի նպատակն է ճնշում գործադրել Ռուսաստանի կառավարության վրա, ձայների մեծամասնությամբ է անցել:
Նեմցովի սպանության մասին օրինագիծը անցել է գերակշռող մեծամասնությամբ Ներկայացուցիչների պալատում, ընդամենը մեկ պատգամավոր `Թոմաս Մասսին (Ռ-Կի) էր դեմ:
«Իր մահից չորս տարի է անցել, բայց նրա մահվան մասին ոչ մի պատշաճ քննություն չի եղել, և զրոյական պատասխանատվություն կա, դա, անշուշտ, վրդովվեցնում է», – ասաց Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էլիոտ Էնգելը: «Այս բանաձևը դատապարտում է Կրեմլի քաղաքական մրցակիցների համակարգված ուղղվածությունը և կոչ է անում վարչակազմին պատժել Նեմցովի սպանության համար պատասխանատուներին »:
Նեմցովը ընդդիմադիր կուսակցության անդամ էր, ով կարող էր 2018 թ. նախագահական ընտրություններին լուրջ մրցակից լինել Պուտինին: Նա սպանվեց 2015 թվականին:
Իր մահի մեջ մեղադրվել են 5 չեչեններ: Սակայն երեքշաբթի օրվա բանաձևը, որը ներկայացրել է Էնգելը և Արտաքին գործերի հանձնաժողովի անդամ Մայքլ Մաքքաուլին, պնդում են, որ ռուս պաշտոնյաները կանխել են, որպեսզի այլ անձինք պատասխանատվության կանչվեն նրա սպանության համար:
Ղրիմի ռուսական բռնակցումը դատապարտող օրինագիծը ևս հեշտությամբ անցավ Ներկայացուցիչների պալատում, ուր 427 օրենսդիրներ սատարելցին այն: Կրկին դեմ էր միայն Մասսին:
Կոնգրեսալկան Գերի Քոնոլլին և Սթիվ Չաբոթի օրինագիծը արգելում է դաշնային դեպարտամենտներին և գործակալություններին ճանաչել Ղրիմի բռնակցումը Ռուսաստանի կողմից, ինչը 2014 թ. միջազգային աղմուկ էր բարձրացրել:
Ներկայացուցիչների պալատը նաև ընդունեց Ռաջա Կրիշմանոուի և Քրիս Ստյուարտի կողմից հովանավորվող օրինագիծը, որը հանձնարարում էր Ազգային հետախուզության տնօրենին ներկայացնել երեք համապարփակ զեկույցներ «Ռուսաստանի Դաշնության քաղաքական ղեկավարության» կողմից ՆԱՏՕ-ի անդամների դեմ հնարավոր գործողությունների մասին, Արևելյան Եվրոպայում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի երկրների ընդլայնված դերի և պոտենցիալ արձագանքների և այն թույ օղակների մասին, որտեղ Ռուսաստանի կառավարությունը կարող է փորձել կապիտալիզացացնել իր ներուժը:
Թրամփի Սպիտակ տունը դիմել է Կոնգրեսին կոչով, որպեսզի ավելի շատ միջոցներ ձեռնարկի Ռուսաստանի դեմ, հատկապես այն բանից հետո, երբ այն որոշեց միջամտել 2016 ԱՄՆ նախագահական ընտրություններին:
Որոշ քննադատներ պնդում են, որ նախագահն այնքան էլ կոշտ չէ Ռուսաստանի հանդեպ, որքան նա պետք է լինի, սակայն վարչակազմը խստագույն պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի և նրա որոշ օլիգարխների նկատմամբ նախագահ Թրամփի պաշտոնը ստանձնելուց հետո:
Հատուկ հետաքննող Ռոբերտ Մյուլլերը նաև ընդգրկել է ՌԴ ռազմական 12 աշխատակիցների `2016 թ. Դեմոկրատական ազգային կոմիտեի նկատմամբ հաքերային հարձակման համար, ինչպես նաև մի շարք ռուսական կազմակերպություններ, որոնք խառնվել են 2016 ընտրությունների ընթացքին:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ