Ուրուգվայի Մուխիկան հավատում է, որ Եվրոպան «կուրորեն է մտրակում» ֆանատիզմի դեմ պայքարում

Ուրուգվայի Մուխիկան հավատում է, որ Եվրոպան «կուրորեն է մտրակում» ֆանատիզմի դեմ պայքարում

Հոդվածի առանցքում

  • Մոնտեվիդեոյում հայաստանյան պատվիրակության հետ հանդիպման ժամանակ, ով նախապատրաստվում է Թուրքիայի կողմից հայերի դեմ իրականացրած Ցեղասպանության 100-ամյա տարելիցին, նախագահ Մուխիկան նշել է, որ «Մենք պետք է սովորենք ապրել իսլամական աշխարհի հետ, իսկ վերջինս էլ, ստիպված պետք է լինի ապրելու մնացած մարդկության հետ: Հակառակ դեպքում` աշխարհը բնակության համար կդառնա ոչ պիտանի»:
  • Մուխիկան նաև նշեց, որ ուղերձ է հղելու հունվարի 27-ին հրեական Հոլոքոստի տարելիցը հիշատակելու համար: Ուղերձում նա խոսելու է բոլոր այն հոլոքոստների մասին, «քանզի դրանք բոլորն էլ այսօր աշխարհում տեղի ունեցող զարհուրելի երևույթներ են, և մենք տեսնում ենք կրկնապատկված կրոնական մոլեռանդությունը, որն ավարտվում է` բազում մարդկանց վնասներ հասցնելով»:

Ուշադրությանն արժանի

Ուրուգվայի նախագահ Խոսե Մուխիկայի խոսքով, աշխարհում տեղի են ունենում «զարհուրելի բաներ», որի արդյունքում բազմապատկվում է կրոնական մոլեռանդությունը, որի դեմ Եվրոպան «պայքարում է կուրորեն»: Նրա պնդմամբ, այս արձագանքը միմյայն կնպաստի ֆանատիզմի հետագա առաջխաղացմանը:

Երեքշաբթի օրը Մոնտեվիդեոյում հայաստանյան պատվիրակության հետ հանդիպման ժամանակ, ով նախապատրաստվում է Թուրքիայի կողմից հայերի դեմ իրականացրած Ցեղասպանության 100-ամյա տարելիցին, նախագահ Մուխիկան նշել է, որ «Մենք պետք է սովորենք ապրել իսլամական աշխարհի հետ, իսկ վերջինս էլ, ստիպված պետք է լինի ապրելու մնացած մարդկության հետ: Հակառակ դեպքում` աշխարհը բնակության համար կդառնա ոչ պիտանի»:

Հայաստանի քաղաքական կուսակցությունների, քաղաքացիական հասարակության և կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչպես նաև Ուրուգվայի Տուրիզմի և Սպորտի նախարար Լիլիամ Քեշիշյանի ներկայությամբ, ով ծագումով հայ է, Մուխիկան Ուրուգվայն անվանեց` «Լատինական Ամերիկայի ամենաաշխարհիկ պետություն, որը ճանաչում և ընդունում է ավանդույթները, կրոնները և ազգությունները»:

«Հարգելով այն ավանդույթները, որոնք իրենց հետ են բերել միգրանտները, նրանք պետության գլխավոր ռեսուրսներից մեկն են, որը պետք է մշակի այն: Միաժամանակ հիշելով այն մասին, որ այն շարունակում է մնալ աշխարհի ցավերից մեկը, երբ մարդիկ շարունակում են պատերազմել, մենք դեռևս չենք կարողանում լուծել մարդկությանը սպառնող խնդիրները և այն, որ մենք միշտ պետք է պատրաստ լինենք ընդունելու մարդկանց, ովքեր տառապում են մեր երկրի սահմաններից դուրս»,- հավելել է նախագահը:

Մուխիկան նաև նշեց, որ ուղերձ է հղելու հունվարի 27-ին հրեական Հոլոքոստի տարելիցը հիշատակելու համար: Ուղերձում նա խոսելու է բոլոր այն հոլոքոստների մասին, «քանզի դրանք բոլորն էլ այսօր աշխարհում տեղի ունեցող զարհուրելի երևույթներ են, և մենք տեսնում ենք կրկնապատկված կրոնական մոլեռանդությունը, որն ավարտվում է` բազում մարդկանց վնասներ հասցնելով»:

«Ես տեսնում եմ, որ Եվրոպան հուսահատության գիրկն է ընկել` կուրորեն պայքարելով ֆանատիզմի դեմ, որն, ի վերջո, ծնում է միայն նոր և առավել բուռն մոլեռանդություն»:

Անդրադառնալով հայերի դեմ իրականացված Ցեղասպանությանը` Մուխիկան նշեց, որ Ուրուգվայն առաջին պետություններից մեկն էր, որը ճանաչեց 1915 թվականին Օսմանյան կայսրության կողմից հայերի կոտորածները որպես ցեղասպանություն և բռնի տեղահանումը ներկայիս Թուրքիայի Հանրապետության տարածքից:

Մոտավոր հաշվարկներով Ուրուգվայի տարածքում այսօր ապրում են 14.000 հայեր, որոնք, ըստ նախագահ Մուխիկայի, իրապես ինտեգրվել են պետությանը` միևնույն ժամանակ պահպանելով սեփական ավանդույթները:

Մուխիկան կարևորեց միասին ապրելու և հանդուրժելու կարողությունները` ընդգծելով, որ բազմազանությունն ու միմյանց տարբերությունները չհարգելու պարագայում նրանք չեն կարող ապրել աշխարհում:

«Ես այն մարդկանցից եմ, ով հակված է մտածելու, որ մարդ արարածը չափազանց ուտոպիական է, և պետք է հավատա մի բանի, որն ինքը չի հասկանում. ահա սա է ամենակարևորը»,-փիլիսոփայորեն եզրափակեց հանդիպումը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment