Դուք գիտե՞ք, թե որն է Հոլոքոստի եւ հոլոքոստի տարբերությունը: Հայերը գիտեն

Հոդվածի առանցքում

  • Հոդվածագրի բնորոշմամբ՝ հայերի կոտորածը անցյալ դարի առաջին արդյունաբերական ցեղասպանությունն էր։
  • Թուրքերը ստեղծել են 1-ին գազային խցերը. խարույկների ծուխը լցնելով անապատի փոսերը՝ խեղդամահ էին անում հայերին:
  • Գերմանական Կայզերական բանակի կրտսեր անդամները, որոնք վերապատրաստում էին թուրքական բանակին, հայերի ցեղասպանության ականատեսն էին:
  • Ըստ հոդվածագրի՝ 2 ցեղասպանությունների տարբերակումը ռասիզմ է. չի կարելի սահմանում տալ՝ ելնելով թվային տարբերությունից՝ 1.500.000 եւ 6.000.000:

Ուշադրությանն արժանի

Չնայած որոշ խմբագրի օգնականներ կարող են մտածել, որ 1915-ին 1. 5 միլիոն հայ քրիստոնյաների ցեղասպանությունը Հոլոքոստ չէր:

Ի՞նչ է թաքնված անվան տակ: Սկսենք Պարսից ծոցից կամ Արաբական ծոցից, կամ, պարզապես, Ծոցի արաբական երկրներից: Ես պարտական եմ ընթերցողին (եւ զինվորական) Ռոս Ֆարհադեին իմ դեմ ներկայացրած բողոքի համար: Անցյալ շաբաթ ես օգտագործել եմ Ծոց բառը Իրանի սյունակում և վերջինի հնարավոր աշխարհաքաղաքական իշխանության վերադարձը Մերձավոր Արեւելք: Իմ օգտագործած «Ծոց» բառն, ըստ նրանց, եղել է մեղմ, ձանձրալի եւ պատմականորեն անգույն: Ռոսն ասաց, որ պատմականորեն, իրավաբանորեն և ՄԱԿ-ում այն կոչվում է Պարսից ծոց: Իսկ Գամալ Աբդուլ Նասերի ազգայնամոլության շնորհիվ այն վերանվանվեց «Արաբական ծոց»:

Ռոսը ճիշտ էր: Եվ ես կարծում եմ, որ գիտեմ, այդ անվանակարգության աննկատելի փոփոխության նախապատմությունը: Երբ աշխատում էի Մերձավոր Արեւելքում եւ The Times-ում,  մինչեւ Մերդոքը կթուլացներ թերթը, պարզեցինք, որ ամեն անգամ, երբ վկայակոչում էինք Պարսից ծոցը, արաբական պետությունները հրաժարվում էին թույլ տալ թերթի վաճառքը Դուբայում կամ Կահիրեում: Իսկ երբ այն անվանում էինք Արաբական ծոց, թերթն արգելվում էր Իրանում:

Այնպես որ, մենք ընտրեցինք պարզապես «ծոց» տարբերակը: Գուցե, սա մի քիչ վախկոտություն է, ի դեպ, ես չեմ մասնակցել այդ որոշման կայացմանը, բայց շատ թերթեր հետեւեցին այդ օրինակին: Բրիտանական մամուլը պատմական մի փոքր խառնաշփոթության պատճառով չէր պատրաստվում գրաքննության ենթարկվել Մերձավոր Արեւելքում: The Independent-ն էլ, երբ սկսեց հրապարակվել, բոլորովին անկանխամտածված օգտագործեց Ծոց բառը, գաղափար չունենալով թե ինչու չի օգտագործվում Պարսկական կամ Արաբական տեղանունը:

Մենք նմանատիպ խնդիր ենք ունեցել նաև Հյուսիսային Իռլանդիայի հետ կապված: Այնտեղ, պատերազմի ամենավատ օրերին, The Times- ում հաճախ էինք օգտագործում «Օլսթեր» (Ulster) բառը նահանգի վեց կոմսության փոխարեն, որովհետև պարզել էինք, որ հանրապետությունում իռլանդացի ընթերցողները  անվան նկատմամբ դժգոհություն էին հայտնել: Նրանք արդարացիորեն նշեցին, որ Ulster-ը պատմականորեն պարունակում է ինը կոմսություն, այդ թվում` Դոնեգալը, Քավանը, Մոնագանը (Donegal, Cavan, Monaghan): Սակայն, բողոքականները հրաժարվել են վերջին երեքը ընդգրկել Հյուսիսային Իռլանդիայում, քանի որ այնտեղ կաթոլիկներները շատ էին: Իռլանդացի հանրապետականները կամ, պարզապես, հասարակ իռլանդացիները նախընտրել են «վեց կոմսությունները» կամ սեղմ՝ Հյուսիսային Իռլանդիան: Նրանք ճիշտ էին: Բայց քանի որ The Times-ը դեռ վաճառվում էր Հանրապետությունում,  մենք շարունակեցինք օգտագործել ULSTER-ը: Իռլանդիայի պատմության մասին իմ առաջին գրքի վերնագրում ես օգտագործել եմ Ulster բառը՝  նկատի ունենալով ոչ թե ինը, այլ վեց կոմսություն:

Ես կոշտ դիրքորոշում ունեմ այն երկրների անվանումների նկատմամբ, որոնք սկսվում են  «Ժողովրդա-դեմոկրատական հանրապետություն» բառերով և դա այն պատճառով, որ  նրանք մշտապես պատկանել են իրենց բռնակալներին, այլ ոչ թե ժողովրդին, եւ եղել են ոչ ժողովրդական, ոչ էլ ժողովրդավարական:

Օրինակ Եմեն  կամ Եմենի ժողովրդա-դեմոկրատական հանրապետություն: Այնպես որ մենք այն անվանել ենք պարզապես Եմեն, կամ Ալժիր, որը նույնպես սիրում է իրեն համարել ժողովրդական և ժողովրդավարական:

Հետո մենք պետք է ճանաչեինք Մեծ ժամանակաշրջանը (Father Time): Հայրս` 1914-18 թթ. պատերազմի վետերանը, այն կոչեց «Մեծ Պատերազմ» նույնիսկ երկրորդ պատերազմից եւ ամբողջ աշխարհում տեղի ունեցած այլ արյունալի մարտերից հետո:

Բրիտանացիները 1948-ին պաշտոնապես որոշեցին Մեծ պատերազմ կոչել Առաջին համաշխարհային պատերազմը, քանի որ նրանք ստիպված էին վերանայել պատմությունը: Հորս պատերազմը չկարողացավ վերջ դնել բոլոր պատերազմներին, եւ մենք պետք է դա ընդունեինք:

Ես հիմա էլ սիրում եմ Մեծ պատերազմի  (The Great War) էպիկական շրջանը, բայց 1945 թ.-ին մոտ, Մեծ բառն այլեւս չէր գործում:

Մեծ Պատերազմի շատ դեպքեր դեռեւս վիճելի են, այդ թվում հայկական Հոլոքոստը, ինչպես ես եմ այն անվանում (մեծատառ «Հ») 1915 թվականին Օսմանյան Թուրքիայի կառավարության իրականացրած 1. 5 միլիոն հայ քրիստոնյաների ցեղասպանությունը:

Այն անցյալ դարի առաջին արդյունաբերական ցեղասպանությունն էր, երկրորդը հրեաների Հոլոքոստն է, եւ երկու զանգվածային կոտորածներն ունեցել են հստակ պատմական կապեր: Թուրքերը հազարավոր հայերի են խեղդամահ արել՝ մեծ խարույկների ծուխը լցնելով սիրիական անապատի փոսերը, որտեղ բանտարկել էին հայերին: Այդպիսով, ստեղծվել են առաջին պարզունակ գազային խցերը:

Հայ տղամարդկանց էլ երբեմն վերացնում էին երկաթուղային բեռնատար վագոններում: Գերմանական Կայզերական բանակի կրտսեր անդամները, որոնք վերապատրաստում էին թուրքական բանակին, այդ ժամանակ ցեղասպանության ականատեսն էին: Կարևորն այն է, որ այդ գերմանացիներից շատերը մոտ քառորդ դար անց դարձան Հիտլերի Վերմախտի անդամներ և օգնում էին Ուկրաինայում եւ Բելառուսում կազմակերպել հրեաների զանգվածային սպանությունը: Կասկած չկա, թե որտեղ են նրանք սովորել դա անել:

Ուստի, շատ տարիներ առաջ ես օգտագործեցի «Հայկական Հոլոքոստ» արտահայտությունը The Independent- ում:

Խմբագրի օգնականը անմիջապես մեծատառ Հ-ն փոխել էր փոքրատառով: Իմ հեռախոսի զանգերը չէին դադարում: Հայերը վրդովված էին: Նրանք պահանջում էին բացատրել, թե ինչու իրենք արժանի չեն մեծատառ Հ-ին: Ի՞նչ է,  թուրքերը բավականաչափ հայեր չե՞ն սպանել, որպեսզի արժանանի լինեն  մեծատառ Հ-ին:

Ես երկար հուշագիր գրեցի այն ժամանակվա իմ խմբագիր Սիմոն Քյոլներին, բացատրելով, որ երկու ցեղասպանությունների տարբերակումը ռասիզմ է:

Մենք չենք կարող սահմանում տալ՝ ելնելով թվային տարբերությունից՝ 1.500.000 եւ 6.000.000:

Բացի այդ, իսրայելցիները (ի տարբերություն Իսրայել պետության, որը Հայոց աղետը ցեղասպանություն չի էլ համարում) հայկական կոտորածները վկայակոչում են հայկական Շոա (աղետ), որը Հոլոքոստի եբրայերեն տարբերակն է:

Քյոլները հետագայում իմ հուշագիրը The Independent-ում տպագրեց, որպես հոդված, եւ այն արժանացավ DC Watt լրագրության մրցանակի:

Բայց մենք` թերթի մարդիկ, ունենք ինստիտուցիոնալ աղքատ հիշողություն: Ավելի վաղ` այս ամիս, ես նորից անդրադարձա Հայոց Հոլոքոստին եւ խմբագրի օգնականը, որն անծանոթ էր  այդ արտահայտությանը, միամտորեն խեղճ հայերին նորից նվաստացրել էր: Նա մեծատառ Հ-ն փոխել էր փոքրատառով: Իմ հեռախոսը դարձյալ չէր լռում:

Նույն անպատասխան փաստարկներն էին: Իմ հայ զանգահարողները նորից հարցնում էին, թե արդյո՞ք թուրքերը բավարար հայ չեն սպանել: Մենք մեղավորի նման  հայերին նորից բարձրացրեցինք իմ նյութի կայքի տարբերակում և վերադարձրեցինք նրանց իրենց մեծատառ Հ-ն…

Եվ, իհարկե, այսօր էլ դեռ չեմ կողմնորոշվել այդ ընդհանուր, ռասիստական (իր օգտագործմամբ), նվաստացուցիչ եւ գարշելի «ահաբեկիչ» բառի օգտագործման հարցում: Ես այն կիրառում եմ միայն չակերտների մեջ` ուղղակի մեջբերումներում: Բայց ինչ կարող ենք անել, երբ տիեզերքի տերերը՝ Ամերիկան եւ բոլոր այն սարսափելի ուժերը, որոնք ստանձնել են երեխաների պաշտպանությունը, վաղուց ձեռնամուխ են եղել  «ահաբեկչության դեմ հավերժական պատերազմին»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ։

Write a comment