Կինոյի փորձագետ. Sony-ի նահանջը ստուդիոների զիջման մարտավարության հերթական օրինակն է

Կինոյի փորձագետ. Sony-ի նահանջը ստուդիոների զիջման մարտավարության հերթական օրինակն է

Հոդվածի առանցքում

  • Նացիստները, որոնք միայն երկու տարի հետո էին Գերմանիան վերածելու գանգստերական մի պետության, ներխուժեցին և վանդալիզմի ենթարկեցին թատրոնը, որպեսզի դադարեցնեն հոլիվուդյան ֆիլմի ցուցադրումը, որը պատկերում էր մեծ պատերազմը որպես պղտոր մահվան ծուղակ:
  • Լեգեոնի մարտավարությունը հանգեցրեց նրան, որ ստուդիոները ձևավորեցին մի մարմին` Արտադրության կոդի ադմինիստրացիա, որը զբաղվում էր գրաքննությամբ 1934-ից մինչև 1968-ը: Այդ կոդը և հաջորդած կինոյի չափման համակարգը դարձավ կինոգործների և կինոսիրահարների համատեղ տանգոյի արդյունք Ամերիկայում. ժողովուրդը բողոքում է, Հոլիվուդը արձագանքում:
  • Որպեսզի ավելի լավ թափանցել արտասահմանյան շուկաներ, ստուդիոները ստիպված էին գրաքննություն անել ելնելով օտարերկյա էքսցենտրիկությունից: Եթե բրիտանացիները բծախնդիր էին վիրաբուժական տեսարանների նկատմամբ, դրանք ջնջվում էին բրիտանական շուկայի համար նախատեսված տարբերակներում: Եթե ճապոնացիները արգելում էին համբուրվել էկրանին, վերացնում էին համբույրը:
  • Չնայած դրան ահաբեկված, հավատացած հականացիստներ Ջեք և Հարրի Ուորներները ամուր կանգնեցին նախագծի մեջքին: Ստուդիոն վարձեց զինված պահակներ և քաղաքացիական հագուստով ոստիկաններ պրեմիերայի ընթացքում, իսկ այլ վայրերում Ամերիկյան Լեգեոնի վետերանները կամավոր ապահովում էին անվտանգությունը կինոթատրոններում:
  • Բայց միայն այդ պահին: Երբ գործակալությունները, որոնց հաճախ պատկերում է Հոլիվուդը` FBI, CIA և NSA-պարզեցին և պաշտոնապես անվանեցին սպառնալիքի աղբյուրը, Sony-ին պետք է որոշում կայացներ, որը կլինի ավելի շատ իրավիճակի վերահսկում (damage control) կամ վերջնակետ (bottom line): Այն չի կարող թաղել այս ֆիլմը կամ փակել այս հարցը:

Ուշադրությանն արժանի

1930 թ. դեկտեմբերի 4-ին Բեռլինի Մոցարտի սրահում Universal ստուդիոյի հակապատերազմական էպիկ Արևմտյան ռազմաճակատում անփոփոխ է  ֆիլմի ցուցադրումն էր, երբ ֆիլմի հենց սկզբից հանդիսատեսը զգաց նեխած մի հոտ թատրոնում: Դրանք գարշահոտ ռումբեր էին, որից հետո տասնյակ խայտաբղետ սպիտակ մկներ ներխուժեցին թատրոնի դահլիճ: Կանայք սկսեցին ճչալ, և այդ քաոսի պայմաններում նացիստական զինվորները կանգնեցին և մատնանշելով էկրանին՝ բղավեցին «Judenfilm»: Նացիստները, որոնք միայն երկու տարի հետո էին Գերմանիան վերածելու գանգստերական մի պետության, ներխուժեցին և վանդալիզմի ենթարկեցին թատրոնը, որպեսզի դադարեցնեն հոլիվուդյան ֆիլմի ցուցադրումը, որը պատկերում էր մեծ պատերազմը որպես պղտոր մահվան ծուղակ: Դրան հետևեցին օրեր տևած բողոքներ և փողոցային ցույցեր: Նացիստները պահանջեցին դադարեցնել Արևմտյան ռազմաճակատում անփոփոխ է  ֆիլմի ցուցադրումը, հակառակ դեպքում խոստացան վառել աշխարհի թատրոնները:

Դա աշխատեց: Գերմանիան արգելեց ֆիլմը, որը իր սեփական գրաքննիչները ավելի վաղ համաձայնվել էին ցուցադրել: Քաղաքական և կինոմատոգրաֆիստական այս կապիտուլյացիան դարձավ նացիոնալ-սոցիալիստների մեծ հաղթանակ: «Ոստիկանությունը անզոր է», ասում էր Ջոզեֆ Գեբբելսը՝ Երրորդ Ռեյխի ապագա քարոզչության նախարարը:

Նման տեսակի ահաբեկչություն դեռ չի եղել ամերիկյան թատրոններում: Սակայն էլեկտրոնային փոստով ստացած սպառնալիքները՝ 9/11 ոճի մահվան և ավերածության կազմակերպման մասին, այս Սուրբ ծնունդի տոներին բավարար էր Sony Pictures-ին ահաբեկելու և ստիպելու, որ չեղյալ հայտարարվի «Հարցազրույց» (The Interview) Սեթ Ռոգենի և Ջեյմս Ֆրանկոյի մասնակցությամբ կատակերգությունը Հյուսիսային Կորեայի բռնապետ և մարդասպան Կիմ Ջոնգ Ունի սպանության փորձի մասին:

Sony-ի հանձնվելը ճնշումներին, որը ունի երկար պատմություն, դա մի երևույթ է, որը կարող է շատ բաներ փոխել: Ես փորձում էի հիշել մի նախադեպ ամերիկյան պատմության մեջ, երբ ահաբեկչության սպառնալիքի հետևանքով դադարեցվել է հոլիվուդյան ֆիլմի ցուցադրումը, ինչպես դա արվել է Գերմանիայում նացիզմի նախաշեմին: Առայժմ, նման դեպք չեմ հիշել: Որևէ մեկը հիշու՞մ է:

Իհարկե, կինոսիրահարների հերթեր ձևավորելուց ի վեր, հոլիվուդյան ֆիլմերը զայրացրել են բարոյական խնամակալներին, քաղաքական դեմքերին, առաջադեմ ակտիվիստներին և օտարերկրացիներին՝ հաճախ տեղին:

Այդուհանդերձ, ամերիկյան ավանդույթի համաձայն վեճերը եղել են հիմնականում պատերի ներսում և, մեծ մասամբ՝ խաղաղ: Գրիֆիդի 1915-ի ռասիստական դասական «Ազգի ծնունդը» գործը առաջին համազգային կայծն էր, որն աշխուժացրեց  NAACP-ին (Գունավոր ազգաբնակչության առաջընթացի աջակցման ազգային ասոցիացիան) և վերարտադրեց Ku Klux Klan-ը:  Հաշվի առնելով դրա սադրիչ բնույթը՝ այն ստացավ պատշաճ պատասխան:  «Ազգի ծնունդը»  մնում է ամերիկյան պատմության ամենավիճահարույց ֆիլմերից մեկը: Մենք կարող ենք ակնկալել ցույցերի նոր ալիք հաջորդ տարի, երբ կինոպատմաբաններն ու կինոքննադատները նշեն, բայց ոչ տոնեն, ֆիլմի հարյուրամյակը:

«Ազգի ծնունդը» և այդ ֆիլմի բարոյականությունը, ոչ քաղաքականությունը, պատճառ է եղել, որ մարդկանց մղել է փողոցներ՝ բողոքի ցույցերի: Եղել է պատճառ, որ ամենաազդեցիկ խմբերից մեկը՝ Արժանապատվության Ազգային լեգեոնը, դուրս է եկել Հոլիվուդի դեմ: 1934 թ. սկսած, լեգեոնը սկսել է բոյկոտել, անցկացնել ակցիաներ և քահանաներին ուղարկել առաջին գիծ ՝ փորձելով կաթոլիկներին ետ պահել այդ ֆիլմի դիտման մեղքից: (Ես հիշում եմ, որ հայրս պատմում էր ինձ, թե ինչպես իր անչափահասության օրերին նա շատ էր ցանկանում դիտել Մեյ Ուեստի «Նա արդար չի վարվել իր հետ» գործը (She Done Him Wrong), մինչև որ նկատեց իր ծխական քահանային կանգնած տոմսերի պատուհանի հերթում): Լեգեոնի մարտավարությունը հանգեցրեց նրան, որ ստուդիոները ձևավորեցին մի մարմին` Արտադրության կոդի ադմինիստրացիա, որը զբաղվում էր գրաքննությամբ 1934-ից մինչև 1968-ը: Այդ կոդը և հաջորդած կինոյի չափման համակարգը դարձավ կինոգործների և կինոսիրահարների համատեղ տանգոյի արդյունք Ամերիկայում. ժողովուրդը բողոքում է, Հոլիվուդը արձագանքում:

1930-ականներին Հոլիվուդի կինոյի համաշխարհային հեգեմոնիան զարգացավ, և օտարերկրյա ազգերը մտան խաղադաշտ՝ փորձելով ազդել և, որոշ դեպքերում, կիրառել վետո արտադրության նկատմամբ: Գրեթե միշտ, սպառնացող հետևանքները եղել են ֆինանսական: Վիրավորված երկիրը հայտարարում էր, որ կարգելի Հոլիվուդյան կինոները իր մոտ և ոչ միայն վիրավորող ֆիլմերն, այլ նաև ստուդիայի բոլոր հոլիվուդյան կինոները: Վիլլ Հեյսը՝ 1922-ից 1945-ը.Կինոֆիլմերի արտադրողների ամերիկյան ասոցիացիայի նախագահը, (Motion Picture Producers and Distributors of America), կմիջամտեր ամբողջ ինդուստրիայի բարեկեցության համար և կբանակցեր նահանջի պայմանները:

1937-ին Թուրքիան չէր ցանկանում, որ MGM ստուդիան նկարահաներ Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» վեպի հիման վրա կինոն, որը Հայոց ցեղասպանության մասին է: Թուրքական շուկան կորցնելու վտանգից ելնելով, MGM-ը դադարեցրեց նկարահանումները:

1939 թ. Ֆրանսիան բողոքեց Warner Bros. ստուդիոյի «Սատանի կղզի» ֆիլմի վերաբերյալ, որը բացահայտում էր իր դաժան գաղութային քաղաքականությունը, ինչի արդյունքում ստուդիոն հանեց ֆիլմը ներքին շրջանառությունից: Ֆրանսիայի նկատմամբ այս զիջումը բողոքի լայն ալիք առաջացրեց մամուլում: 1940-ին Warners ստոդիոն վերադարձրեց ֆիլմը, իսկ Ֆրանսիան այդ ժամանակ ուներ ավելի լուրջ խնդիրներ:

Որպեսզի ավելի լավ թափանցել արտասահմանյան շուկաներ, ստուդիոները ստիպված էին գրաքննություն անել ելնելով օտարերկյա էքսցենտրիկությունից: Եթե բրիտանացիները բծախնդիր էին վիրաբուժական տեսարանների նկատմամբ, դրանք ջնջվում էին բրիտանական շուկայի համար նախատեսված տարբերակներում: Եթե ճապոնացիները արգելում էին համբուրվել էկրանին, վերացնում էին համբույրը: Այդ օրերին, նախքան կինոֆիլմերին Առաջին փոփոխության իրավունքների շնորհումը, նախքան նրա, որ կինոռեժիսորները իրենց սկսեցին վերապահել վերջնական խոսքի իրավունքը, Հոլիվուդը նայում էր կինոյին որպես մի դերձակ կնայեր շորի կտորին: Եթե պետք է կկտրենք՝ հաճախորդին բավարարելու համար:

Գլուխ բարձրացրած նացիզմը էլ ավելի վտանգավոր էր Հոլիվուդի համար և սպառնում էր ավելի շատ բռնությամբ: Նացիստական հյուպատոս Գեորգ Գիսլինգը՝ Հիտլերի մարդը Հոլիվուդում, պարբերաբար զայրացած նամակներ էր գրում ստուդիայի ղեկավարներին՝ սպառնալով գերմանական էմբարգո կիրառել հոլիվուդյան ֆիլմերի նկատմամբ, եթե չկտրվեն վիրավորական տեսարանները կամ կանաչ լույս տրվի հականացիստական սցենարներին: Գիսլենգի դաշնակից Գերմանա-ամերիկյան կազմակերպությունը (The Bund), որը, ըստ էության, նացիստական հինգերորդ շարասյան դերն էր տանում այստեղ, ապահովում էր հայրենիքից ստացած հրահանգների կատարումը և օգնում համոզել Հոլիվուդին՝ խուսափելու բացահայտ հականացիստական ֆիլմեր նկարահանելուց ամբողջ 1930-ականների ընթացքում:

Ի վերջո, միայն 1939-ի գարնանը  Warner Bros. խոշոր ստուդիոն իր «Նացիստական լրտեսի խոստովանությունը» ֆիլմով առաջին անգամ հանդես եկավ ընդդեմ Երրորդ Ռեյխի: Գերմանական դեսպանատունը խստորեն բողոքեց ԱՄՆ պետքարտուղարությանը, սակայն ապարդյուն:

Նկարահանումների ընթացքում դերասանները, ղեկավարները և ցուցադրողները ստացան մահվան սպառնալիքներ և գերմանա-ամերիկյան կազմակերպության անդամները զայրացած հավաքվում էին Բերբանկում՝ Warner ստուդիոյի մոտ: Չնայած դրան ահաբեկված, հավատացած հականացիստներ Ջեք և Հարրի Ուորներները ամուր կանգնեցին նախագծի մեջքին: Ստուդիոն վարձեց զինված պահակներ և քաղաքացիական հագուստով ոստիկաններ պրեմիերայի ընթացքում, իսկ այլ վայրերում Ամերիկյան Լեգեոնի վետերանները կամավոր ապահովում էին անվտանգությունը կինոթատրոններում: The Bund-ը կարողացավ դադարեցնել մի քանի ցուցադրություններ, կշտանբեց մի քանի ցուցադրողների, բայց ֆիլմը լայնորեն տարածվեց, և ապացուցեց իր մարգարեությունը՝ կրկին թողարկվելով 1940-ին: (Եվրոպայում, Confession-ին գնալը կլիներ մահացու: Օկուպացիոն նացիստական զորքերը կախաղան հանեցին լեհ ցուցադրողին՝ իր սեփական թատրոնում ֆիլմը ցուցադրելու համար):

Warners-ից հետո Հոլիվուդը սկսեց ազատորեն քննադատել նացիստներին: Եվ իրոք Twentieth Century Fox-ի «Մարդու որսը» (1941) բառացիորեն ոչնչացնում էր Հիտլերին, սակայն, իհարկե, ամենամեծ հարվածը բռնակալին հասցրեց Չառլի Չապլինի իր «Մեծ դիկտատոր»-ը 1940-ի հոկտեմբերին լույս ընծայած ֆիլմով, երբ Ամերիկան դեռ պաշտոնապես չեզոք էր: «Ես ստեղծում եմ դիկտատորների կյանքը պատկերող կատակերգություն, որը հուսով եմ ավելի շատ առողջ ծիծաղ կբերի ողջ աշխարհում»,- հայտարարել էր Չապլինը: «Կա, իհարկե, միայն մեկ բռնապետ, ով ունի Չապլինի նման փոքրիկ բեղեր, որը դերասանը արտոնագրել էր առաջինը», – գրում էր Variety-ին: Գեբբելսը և նրա մինիոնները, կուլ տալով վիրավորանքը, Չապլինին անվանում էին «զզվելի հրեա Լոնդոնից» (նրանց աշխարհագրությունը ճիշտ էր, կրոնը՝ սխալ), բայց իրենք ոչ մի ուժ չունեին կանգնեցնելու ֆիլմը: Եթե Հիտլերը ռմբակոծեր ամերիկյան թատրոնները Մեծ բռնապետի ցուցադրման համար, ԱՄՆ-ն կարող էր մտնել պատերազմի մեջ մեկ տարի առաջ նախքան Փերլ Հարբորը:

Ամերիկյան թատրոններում եղած բողոքի ավանդույթի համաձայն, այն ինչ նախագծվում է էկրանի վրա ենթակա է հարձակման, սակայն ցուցադրման վայրը և, հատկապես, մարդիկ նստած ներսում քննարկումից դուրս են: Ամերիկայում կինոթատրոնները միշտ եղել են անվտանգության և հանգստի գոտիներ, հետևաբար հանրությունը շոկի ենթարկվեց, երբ 2012-ին խելագարը Կոլորադոյի Ավրորա կինոթատրոնում սպանեց 12 մարդ The Dark Knight կինոյի ցուցադրության ժամանակ:

Զարմանալի չէ, որ սպառնալիքներ ստացած Sony-ին քննադատության ենթարկվեց շատերի կողմից՝ սկսած նախագահ Բարաք Օբամայից մինչև Ռոբ Լոու՝ «Հարցազրույցը» թաղելու համար: Կոմիկ Բիլ Մայերը հեգնանքով գրել է իր թվիթերում՝ վախկոտ ազգ (#pussynation):

Արդարության համար, սակայն, պետք է ասել, որ ոչ մեկի երևակայությունը չի կարող ենթադրել, որ մի խումբ այնքան գիտակ կիբեր-ահաբեկիչներ ընդունակ են փաստացի ահաբեկչության և կարող են տեղադրել մի ռումբ 39.056 թիրախներից մեկում: Հաշվի առնելով դա՝ իմ սեփական զգացումն է, որ Sony-ին ճիշտ էր սխալվել իր զգուշության մեջ:

Բայց միայն այդ պահին: Երբ գործակալությունները, որոնց հաճախ պատկերում է Հոլիվուդը` FBI, CIA և NSA-պարզեցին և պաշտոնապես անվանեցին սպառնալիքի աղբյուրը, Sony-ին պետք է որոշում կայացներ, որը կլինի ավելի շատ իրավիճակի վերահսկում (damage control) կամ վերջնակետ (bottom line): Այն չի կարող թաղել այս ֆիլմը կամ փակել այս հարցը: Վաղ թե ուշ ինչ-որ հայրենասերներ կորպորացիայի ներսում կվերհանեն այն կայքերում: Ավելի լավ է Sony-ի և ամբողջ երկրի համար, եթե կանգնեն ֆիլմի մեջքին և հերքեն Մեծ բռնապետի հաղթանակը ամերիկյան տարածքում:

* * *

Թոմաս Դոհերթը Բրենդեյս համալսարանի ամերիկյան հետազոտությունների պրոֆեսոր, բազմաթիվ գրքերի հեղինակ, ամերիկյան կինոյի եւ մշակույթի փորձագետ է

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment