Ավստրիան կարող է ստիպել վաճառել Հիտլերի ծննդավայրը

Ավստրիան կարող է ստիպել վաճառել Հիտլերի ծննդավայրը

Հոդվածի առանցքում

  • Բեռլին-Ավստրիական իշխանությունները,եթե ներկա սեփականատերը հրաժարվի վաճառել այն, ուսումնասիրում են տունը բռնագրավելու տարբերակը, որտեղ ծնվել է Ադոլֆ Հիտլերը: Գունատ դեղնավուն շենքը գտնվում է հյուսիսային Ավստրիայում:
  • Համաձայն 1972-ի պայմանագրի՝ շենքում կարող են հաստատվել միայն կրթական, սոցիալական և պետական հաստատություններ, ասաց պարոն Գրունդբոքը: Երկար տարիներ շենքում տեղավորված էր հաշմանդամ աշխատողների արտադրամասը, բայց սեփականատերը թույլ չի տվել կատարել անհրաժեշտ վերանորոգում, որպեսզի ընդլայնվի շենքի օգտագործման հնարավորությունը:
  • Թույլ չտալով ներքին վերանորոգում կատարել՝ սեփականատերը, փաստորեն, խանգարել է գտնել նոր վարձակալ, որը կօգներ ծածկել ամսական վարձավճարը` 4800 եվրո կամ մոտ 5,600 դոլար, որն, ի վերջո, վճարում են հարկատուները:
  • «Տան օգտագործման վերաբերյալ մենք խոսել ենք Ավստրիայի տարբեր նախարարությունների, ինչպես նաև պետական ու քաղաքային իշխանությունների հետ, բայց դրական արդյունք չի եղել», - ասաց Գրունդբոքը: «Քանի որ չկարողացանք տան լուծում գտնել, ուսումնասիրում ենք մեր մյուս տարբերակները»:

Ուշադրությանն արժանի

Բեռլին-Ավստրիական իշխանությունները,եթե ներկա սեփականատերը հրաժարվի վաճառել այն, ուսումնասիրում են տունը բռնագրավելու տարբերակը, որտեղ ծնվել է Ադոլֆ Հիտլերը:  Գունատ դեղնավուն շենքը գտնվում է հյուսիսային Ավստրիայում, Գերմանիայի հետ սահմանից ոչ հեռու, Բրաունաու քաղաքի կենտրոնում:

Տունը, որտեղ նացիստական առաջնորդը ծնվել է 1889-ին և ապրել երեք տարի, մինչև ընտանիքի տեղափոխվելը, պատկանում է մի կնոջ, ում իշխանությունները հրաժարվում են բացահայտել: Ավստրիայի ներքին գործերի նախարարությունը 1972-ին վերցրել է շենքը, որպեսզի կանխի նախարարության խոսնակ Կարլ-Հեյնց Գրունդբոքի գնահատմամբ տարածքի  «կասկածելի օգտագործումը»:

Համաձայն 1972-ի պայմանագրի՝ շենքում կարող են հաստատվել միայն կրթական, սոցիալական և պետական հաստատություններ, ասաց պարոն Գրունդբոքը: Երկար տարիներ շենքում տեղավորված էր հաշմանդամ աշխատողների արտադրամասը, բայց սեփականատերը թույլ չի տվել կատարել անհրաժեշտ վերանորոգում, որպեսզի ընդլայնվի շենքի օգտագործման հնարավորությունը: Վերջին երեք տարիներին այն դատարկ է:

Թույլ չտալով ներքին վերանորոգում կատարել՝ սեփականատերը, փաստորեն, խանգարել է գտնել նոր վարձակալ, որը կօգներ ծածկել ամսական վարձավճարը` 4800 եվրո կամ մոտ 5,600 դոլար, որն, ի վերջո, վճարում են հարկատուները:

Պարոն Գրունդբոքն ասաց, որ իր նախարարությունը հանդես է եկել տունը ձեռք բերելու առաջարկով, որը որպես պատմական հետաքրքրություն գտնվում է պաշտպանության հսկողության ներքո: Սեփականատերը դեռ չի արձագանքել, ասել է նա: Մերժելու դեպքում նախարարությունը իրավական և ֆինանսական մարմիններին խնդրել է հետաքննել,  արդյոք կառավարությունը նրան տնից զրկելու հիմքեր ունի:

«Տան օգտագործման վերաբերյալ մենք խոսել ենք Ավստրիայի տարբեր նախարարությունների, ինչպես նաև պետական ու քաղաքային իշխանությունների հետ, բայց դրական արդյունք չի եղել», – ասաց Գրունդբոքը: «Քանի որ չկարողացանք տան լուծում գտնել, ուսումնասիրում ենք մեր մյուս տարբերակները»:

Հուշաքարը հետևյալ արձանագրությումբ՝ «Հանուն խաղաղության, ազատության և ժողովրդավարության: Միլիոնավոր զոհեր զգուշացնում են՝ վերադարձ ֆաշիզմին չի լինի», կանգնած է ճամփեզրին, եռահարկ տան տարածքում, Բրաունաու քաղաքի կենտրոնում: Այն գրավում է զբոսաշրջիկների ուշադրությունը, չնայած փորձեր են արվում նվազեցնել դրա կապը Հիտլերի հետ:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment