Հիտլերի պաշտելի բռնապետը
Հոդվածի առանցքում
- Իհրիգի գիրքը շատ բարդ խնդիր է կատարել` Նացիստներին ներկայացնելով նոր անկյունից:
- Հիտլերը թուրքական Milliyet օրաթերթին տված հարցազրույցում Աթաթուրքին անվանեց 20-րդ դարի մեծագույն մարդ:
- Հիտլերի տարվածությունը Թուրքիայով ուներ ստրատեգիկ նպատակներ, այն միաժամանակ ուներ խորը անձնական արմատներ:
- Աթաթուրքի և Նացիստների իշխանության ամենաակնհայտ նմանությունը Հոլոքոստն ու Հայոց ցեղասպանությունն են:
Ուշադրությանն արժանի
Ադոլֆ Հիտլերի հիվանդագին մտահղացումները, որոնք նա գրի էր առնում, վտանգավոր էին աշխարհի համար` լինի դա արվեստի դպրոցի հետ կապված իր պատմությունը, փառքի մասին իր երազանքները, հրեաների նկատմամբ իր ատելությունը, Եվա Բրաունը կամ ավելի մշուշոտ մտքեր` Թուրքիայի հետ կապված:
Ասել, թե 3-րդ Ռեյխի իշխանության գալու գործընթացը մանրակրկիտ ուսումնասիրվել է, նշանակում է ոչինչ չասել: Անտեսվել է միայն մեկ գործոն, որը լուրջ կարևորություն ուներ ֆյուրերի մտածելակերպի և աշխարհայցքի ձևավորման վրա` Թուրքիան և Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը (որին Հիտլերը անվանում էր փայլող աստղ):
Ստեֆան Իհրիգը իր նոր` «Աթաթուրքը և Նացիստական երևակայությունը» գրքում մանրակրկիտ ուսումնասիրում է Աթաթուրքի գաղափարախոսության և Նոր Թուրքիայի ազդեցությունը Վերմերյան Գերմանիայի ղեկավարության մտածելակերպի վրա: Այն շարունակվեց նաև Նացիստական տարիներին: Թուրքական հեղափոխությունն ամենաթեժ քննարկման արժանացած միջազգային թեման էր 1920-ականներին: Ոչ միայն Նացիստական համակարգն էր ընդօրինակած Թուրքական Ազգային շարժումից, այլ նաև անձամբ Նացիստական շարժման ղեկավարներ Հիտլերը և Գեբելսը տարված էին այն ամենով, ինչին հասել էր Աթաթուրքը:
Առաջին Համաշխարհային պատերազմից հետո գերմանացիները և պահպանողականները գտնում էին, որ Փարիզյան Խաղաղության Համաժողովի արդյունքերը շատ անարդար էին իրենց համար (հաճախ օգտագործվում էր «բռնաբարություն» բառը) և հիասթափված էին բեռլինյան բյուրոկրատների և փոքրամասնությունների դավաճանությունից: Մինչ գերմանացիները զբաղված էին իրենք իրենց խղճալով, մի այլ պարտված գերտերությունում շրջադարձային իրադարձություններ էին տեղի ունենում:
Երբ Օսմանյան կայսրության վերջին մնացորդները քանդվեցին, Դաշնակիցների` Սեվրի պայմանագրով մերօրյա Թուրքիայի տարածքը նույնպես բազմաթիվ կորուստներ կրեց, բավական մեծ մասնաբաժին ստացան Հունաստանն ու Հայաստանը, ինչպես նաև Եվրոպական գերտերությունները` Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Իտալիան: Այնուամենայնիվ, 1919թ. Աթաթուրքի առաջնորդությամբ թուրք ազգայնականները կարողացան տարբեր ճակատներում պարտության մատնել հույներին, հայերին և ֆրանսիացիներին: Ընդամենը մի քանի տարվա ընթացքում նրանք կարողացան պարտության մատնել իրենց դեմ նետված ահռելի ուժերին, նաեւ կարողացան հասնել նոր Լոզանի պայմանագրի բանակցմանը, որը 1923թ.-ին, ստեղծեց ներկայիս Թուրքիան:
Իհրիգը գրում է, որ քանդված և դատարկված Գերմանիայի համար Թուրքիայի ազգայնականների այս հաջողությունը երազանք էր:
1919թ. հունվարի 29-ին գերմանական թերթերը լուսաբանում էին Առաջին Համաշխարհային պատերազմի ավարտը հայտարարող Վերսալի Պայմանագիրը: 2 օր անց նույն թերթերը սկսեցին Մուստաֆա Քեմալ Փաշայի (հետագաում Աթաթուրք) մեծարումը, ինչը նման էր սիրավեպի: Թուրքիայի առաջնորդի հաջողությունները պարզապես հեղեղեցին գերմանական մամուլը:
Հետագա չորս ու կես տարիների ընթացքում պահպանողական օրաթերթ Kreuzzeitung 2.200 հոդված է տպագրել Թուրքիայի մասին: Նացիստների Heimatland օրաթերթը 1923թ. սեպտեմբերի 1-ից հոկտեմբերի 15-ը իր էջերի 1/8-ը նվիրել էր Աթաթուրքին մասին հոդվածներին: Գերմանական մամուլը Թուրքիան ներկայացնում էր, որպես օրինակ Գերմանիայի համար:
Գերմանացի ազգայանականները կարծում էին, որ թուրքական օրինակը «տվեց մեզ այն ամենը, ինչ պետք է պայքարելու համար»` ցույց տվեց, թե ինչպես է պետք բանակցել, այլ ոչ թե զիջել ամեն ինչ Դաշնակիցներին: Շատերը կարծում էին, որ եթե գերմանացիները պայքարեին իրենց անկախության և սահմանների համար թուրքերի պես, ստիպված չէին լինի ընդունել Վերսալի պայմանագրի նվաստացուցիչ պայմանները:
Իհրիգը գրում է, որ թուրքական հեղափոխությունը «ազգայնականների իրականացված երազանքն էր, որը լեգենդար դարձավ, քանի որ ձեռք էր բերվել թրով, մարտի դաշտում, մեծ ճակատամարտերում»: Ըստ Իհրիգի` Թուրքիան դարձավ Fürstenspiegel (գրականության ժանր է, որտեղ նախկինում տեղի ունեցած նախադեպը արդարացնում է ներկայումս տեղի ունեցածը) պահպանողական գերմանացիների համար:
Գերմանացի պահպանողականները, գրելով Թուրքիայի մասին, ողջունում էին ազգային շահերի պահպանության ռազմական տարբերակը և ընդգծում էին այն հանգամանքները, որոնց շնոհիվ Աթաթուրքը իր շարժումը սկսեց Անկարայից, այլ ոչ թե Կոնստանդնուպոլսից: Այն որ Աթաթուրքը Անկարայից էր, շատ կարևոր էր, քանի որ Հիտլերը իր խոհակիցների հետ նույնպես սկսեց իր շարժումը Մյունխենում, այլ ոչ թե Բեռլինում: Հետագայում Աթաթուրքի անցած ուղին օգտագործվեց Ֆյուրերի հեղինակությունը բարձրացնելու համար:
Հիտլերի իշխանության գալու վերաբերյալ համաժողովրդական ընկալման մեջ մատնանշվում է Մուսոլինիի ազդեցությունն ու նրա` դեպի Հռոմ «արշավանքը»: Իրականում, ինչպես պնդում է Իհրիգը, Մուսոլինիի դերը ստանձնելու գործառույթը, որը հիմնականում բխում է ֆաշիստական Իտալիայի հետագա նշանակությունից, շատ հեղինակներին շփոթեցրեցին Իտալիայի գերագնահատման հարցում, և, որպես արդյունք, մի շարք պատմաբաններ Աթաթուրքին դիտարկում են, որպես ընդհանուր նախընտրական մթնոլորտի բաղկացուցիչ մաս:
Իհրիգը մատնանշում է, որ Մուսոլինին իրեն անվանեց «Միլանյան Անկարայի Մուսթաֆա Քեմալ»:
Իհրիգը պնդում է, որ 1921 թ. նացիստական երկու հիմնական թերթերը` Heimatland և Volkischer Beobachter-ը, «Թուրքական մեթոդների» ակտիվ ջատագովներն էին: Նացիստները պնդում էին, որ Թուրքիայի անկախության համար անհրաժեշտ էր ամենակոպիտ ուժի կիրառումը` կարևորելով Աթաթուրքի` ազգային փոքրամասնությունների և նրա գաղափարի դեմ հանդիսացողների նկատմամբ հետապնդումները: Նացիստական գաղափարախոսներին Հանս Թրոբսթը գրել է Թուրքիայի իրականացրած «արնախումներից» և «մակաբույծներից»` մատնանշելով հայերին և հրեաներին, «ազգային մաքրման» ծրագրի վերաբերյալ: Թրոբսին հրավիրել էին Հիտլերի հետ հանդիպման, երբ վերջինս կարդացել էր Թուրքիային վերաբերող նրա աշխատությունը:
Իհրիգը նշում է, որ Հիտլերի քարտուղարը առաջնորդի անունից նամակ է գրել նրան. «Այն, ինչին ականատեսն եք եղել Թուրքիայում, ապագայում ինքներս մեզ ազատագրելու համար կատարվելիք քայլերն են լինելու»:
Թուրքիայի ագրեսիայի գովեստն ընկած է Հիտլերի Beerhall Putsch աշխատության հիմքում, որում 1923 թ. փորձում է գրավել իշխանությունը Մյունխենում, սակայն տապալվում է: Իհրիգի պնդմամբ, այս տապալումից հետո Հիտլերը Մուսոլինիի օրինակով բռնեց ավելի «լեգիտիմ» քաղաքական ուղին: Իր եզրափակիչ խոսքում Հիտլերը, օրինակ բերելով Աթաթուրքին (ապա` նաև Մուսոլինիին) մատնանշում է իշխանության զավթման իր անդավաճան փորձի մասին, որը, նրա խոսքերով, «սեփական ազգի անկախության ձեռքբերման համար է»:
1933թ.-ին Հիտլերը թուրքական Milliyet օրաթերթին տված հարցազրույցում Աթաթուրքին անվանեց 20-րդ դարի մեծագույն մարդ և խոստովանեց, որ ծանր 1920-ականներին ազատության համար թուրքերի հաղթանակած պայքարը հույս ներշնչեց նրան, որ Ազգային Սոցիալիստական շարժումը նույնպես կարող է հաջողել:
Հիտլերը թուրքական շարժումը անվանեց «պայծար աստղ»: 1938թ-ին իր ծննդյան օրը Հիտլերը ասաց. «Աթաթուրքը առաջինն էր, որ ցույց տվեց, որ հնարավոր է մոբիլիզացնել և միասնականացնել այն ռեսուրսները, որոնք երկիրը կորցրել էր: Այս առումով Աթաթուրքը ոսուցիչ էր Հիտլերի համար: Մուսոլինին նրա առաջին, իսկ ես` նրա երկրորդ աշակերտն էի»:
«Գարեջրի Պուտչից» հետո գերմանական հրապուրանքը Աթաթուրքի և Թուրքիայի հանդեպ թուլացավ: Տարիներ անց, երբ նացիստները անցան երկրի գլուխ և սկսեցին իրենց պատերազմները, Թուրքիան կրկին դուրս եկավ ասպարեզ: Նացիստական գաղափարախոսական գործիչները մատնանշում էին Աթաթուրքին, երբ ապացուցում էին, որ անհրաժեշտ է ունենալ «Ֆյուրեր», որին ժողովուրդը անվերապահորեն հետևում է. երբ առաջ էին տանում միակուսակցության, ազգային զոհաբերության պարտավորության և երբ ապացուցում էին, որ անհրաժեշտ է ազատվել ներքին անհամաձայնություններից՝ արտաքին թշնամիների դեմ միավորված ճակատով հանդես գալու համար:
Նացիստների իշխանության տարիներին Գերմանիան մոլեգնացած էր Թուրքիայի օրինակով, չնայած Գերմանիայի Պրոպոգանդայի նախարարը 1937թ.-ին բողոքում էր, որ Թուրքիայի դրական կերպարը պահպանելն «անտանելի է» դառնում:
Նույնիսկ, եթե Հիտլերի տարվածությունը Թուրքիայով ուներ ստրատեգիկ նպատակներ, այն միաժամանակ ուներ խորը անձնական արմատներ: Մինչդեռ Իհրիգը մանրակրկիտ աշխատում է Գերմանիայի և Օսմանյան կայսրության պատմական կապերը և, նույնիսկ, Հայոց Ցեղասպանության մեջ Գերմանիայի ներգրավվածությունը ուսումնասիրելով: Նացիստների պարագլուխների անձնական կապերը Թուրքիայի և մասնավորապես Աթաթուրքի հետ առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում:
Հիտլերի անձնական լուսանկարիչ Հայնրիխ Հոֆֆմաննի խոսքերով` Ջոզեֆ Թորքի պատրաստած Աթաթուրքի կիսանդրին նա համարում էր իր «երանելի ձեռքբերումներից մեկը»:
Նա նույնպես պետական հարցերում առանձնահատուկ կարևորություն էր տալիս Թուրքիային: Երբ 1934թ.-ին Հիտլերի ծննդյան տարեդարձից մեկ օր առաջ վախճանվեց Թուրքիայի դեսպան Քեմալեթթին Սամի Փաշան ԱՍ (դարչնագույն վերնաշապիկների) գրասենյակի վրա իջեցվեցին դրոշակները: Հատկանշական է, որ Հիտլերը անձամբ հանձնարարեց կազմակերպել մահացած դիվանագետի պետական հուղարկավորման արարողությունը:
Երբ նոյեմբերի 10-ին Աթաթուրքը մահացավ, այս իրադարձությունը բոլոր թերթերի առաջին էջերում էր, չնայած դա տեղի ունեցավ տխրահռչակ Kristallnacht-ից ընդամենը մեկ օր հետո:
Յոսեփ Գեբելսը նույնպես Թուրքիայի առաջնորդի մոլի երկրպագու էր: 1937թ. իր հուշերում նա գրում է. «Հիանալի թռիչք էր: Ընթացքում հասցրեցի կարդալ Աթաթուրքի մասին գիրքը: Հպարտ Հերոսի կյանք: Ես շատ ուրախ եմ»:
1938թ. հոկտեմբերի 21-ին, նույն օրը, երբ Հիտլերը հրամայեց գերմանական զորքերի ներխուժել Չեխոսլովակիա, Գեբելսը գրում էր Աթաթուրքի մահվան մասին. «Աթաթուրքի կորուստը հնարավոր չէ լրացնել»: Թուրքիայի առաջնորդի հիվանդությունը զարգանում էր, սակայն օրեր անց Գեբելսը բավական լավատեսական գրառում է կատարում. «Աթաթուրքի հիվանդությունը շատ լուրջ է, սակայն իր արջի բնավորության շնորհիվ նա ի վիճակի է հաղթահարել այն»:
Աթաթուրքի և Նացիստների իշխանության ամենաակնհայտ նմանությունը, իհարկե, Հոլոքոստն ու Հայոց ցեղասպանությունն են:
Այն տեղի է ունեցել Աթաթուրքի իշխանության գալուց առաջ: Իհրիգը փորձում է խուսափել դիրտարկել այն, թե ինչ է կատարվել հայերի հետ Թուրքիայում և նշում է, որ Նացիստները դրանով հետաքրքրված չէին, կարևոր չէ, թե ինչ է այնտեղ կատարվել: Նրանք հավատում էին, որ հայերը «Արևելքի հրեաներն են», և նրանց ոչնչացումն որոշիչ դեր խաղաց Թուրքիա պետության կայացման գործում: Իր ելույթներում Հիտլերը հաճախ խոսում էր հայերի մասին` նշելով, որ նրանք նույն կարգավիճակը ունեին, ինչ հրեաները և հոդվածներից մեկում նա նշում է, որ խղճուկ հայերը կոռումպացված էին, դավաճան, կեղտոտ, ստրկամիտ և նույնիսկ հավասար էին շներին:
Նացիստներն իրենց փաստաթղթերի մեջ նշում էին, որ հայերի ոչնչացումը հանդիսանում էր «արդարացված անհրաժեշտություն»: Նացիստները Թուրքիայի մեջ տեսնում էին այն, ինչ իրենք էին ցանկանում տեսնել` անկախ նրանից, թե ինչպես էին թուրքերը իրենք իրենց դիտարկում:
Հաշվի առնելով Նացիստների մասին գրականության առատությունը` Իհրիգի գիրքը շատ բարդ խնդիր է կատարել` Նացիստներին ներկայացնելով նոր անկյունից: Այս հոդվածի մեջ չի դիտարկվում գրքում տեղ գտած գաղափարախոսական մանրամասները և Թուրքերի արիականության մասին պնդող նացիստների վարկածները: Այն մարդիկ, ովքեր պատրաստվում են կարդալ այս գիրքը, չպետք է շատ պեդանտիկ մոտեցում ցուցաբերեն և բաց թողնեն որոշ գլուխներ, սակայն գիրքը հիմնականում հետաքրքիր է:
Այսօր թուրքերը գերմանացիների մոտ ասոսացվում են ասիմիլացման և ԵՄ անդամակցության հետ: Իհրիգը կարողացավ ցույց տալ, թե որքան ավելի խորն են այս երկու բնօրրանների կապերը, քան կարող է երևալ առաջին հայացքից:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ։