Պատմաբանը նոր փաստեր է բացահայտում հայերի ցեղասպանության մասին

Պատմաբանը նոր փաստեր է բացահայտում հայերի ցեղասպանության մասին

Հոդվածի առանցքում

  • «Թուրքիայի կառավարությունը շարունակում է այն նույն վեճը, որ Օսմանյան կառավարությունը երբեք նման նպատակը չի ունեցել: Նրանք ընդունում են որ եղել են սպանություններ և կոտորածներ, բայց պնդում են, որ Օսմանյան կառավարությունը ի վիճակի չի եղել կառավարել ստեղծված իրավիճակը, այդ հանցագործությունները կատարել են քրդական ցեղերն ու ավազակային խմբերը»:

Ուշադրությանն արժանի

 

Նոր փաստաթղթերը վկայում են, որ հայերի ցեղասպանությունը կազմակերպված էր Օսմանյան Թուրքիայի առաջնորնդերի կողմից: Չնայած, որ Թուրքիան շարունակում է հերքել:

«Հայկական սփյուռքը շարունակում է ամբողջ աշխարհում ատելություն տարածել թուրքերի նկատմամբ»,-2015-ին ասել է նախագահ Էրդողանը,-«Եթե ուսումնասիրեն վերջին 100-ից 150 տարիները, ապա կտեսնենք, որ մեր ազգն ավելի մեծ տառապանքներ է տեսել և ավելի վատ բաների միջով անցել, քան հայերը»:

«Թուրքիայի կառավարությունը շարունակում է այն նույն վեճը, որ Օսմանյան կառավարությունը երբեք նման նպատակը չի ունեցել: Նրանք ընդունում են որ եղել են սպանություններ և կոտորածներ, բայց պնդում են, որ Օսմանյան կառավարությունը ի վիճակի չի եղել կառավարել ստեղծված իրավիճակը, այդ հանցագործությունները կատարել են քրդական ցեղերն ու ավազակային խմբերը»:

«Ծխացող զենք» ահա թե ինչն էր բացակայում»,-ասում է Ակչամը՝ վայրագությունները վերագրելով Օսմանյան կառավարությանը: Ահա թե նա ինչ բացահայտեց.«Այս նոր փաստերը մեծ հարված են թուրքական ժխտողականությանը»:

Թուրք պատմաբանի հետազոտությունն ապացուցում է, որ հայերի ցեղասպանությունը նախապես ծրագրված է եղել կառավարության կողմից, այլ ոչ թե քրդերի ու ավազակախմբերի:

Այդ բոլոր փաստերը, նամակներն ու հրամանները բացահայտվել են թուրքական արխիվներում: Նամակներում թուրք պաշտոնյաները գրում են՝ ոչնչացնել, բնաջնջել: Ձեռագրերի փորձաքննության արդյունքում պարզ է դարձել, որ նամակներից մի քանիսը գրել է Բեհաեդդին Շաքիրը, որը երիտթուրքերի ընկերության անդամ էր ու հայերի ցեղասպանության գլխավոր հանցագործներից մեկը:

Ակչամը հետազոտությունների ժամանակ գտավ հեռագրեր, որոնք կոդավորված են եղել: «Ես ուսումնասիրեցի Օսմանյան արխիվներն ու գտա այդ բոլոր կոդերը: Իրականությունը անհնար է վիճարկել: Սա մեծ բացահայտում էր»,-ասում է Ակչամը: Այդ նամակները վկայում են, որ դրանք եղել են «սպանության հրամաններ»:

«Թուրքերն ու թուրքական կառավարությունը նույն խնդիրն ունի այսօր քրդերի հետ, որը ժամանակին ուներ Օամանյան ղեկավարությունը հայերի հետ: Հայերը պահանջում էին օրինական հավասարություն: Նույնը պահանջում են հիմա քրդերը»: Ակչամը նաև ասում է, որ քրդերին Թուրքիայում դիտարկում են, որպես սպառնալիք երկրի անվտանգությանը. «Առանց անցյալից դասեր քաղելու, Թուրքիան չի կարող երկրում ժողովրդավարություն հաստատել»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment