Հիլարի Քլինթոնը կոչ է արել ավելի շատ ֆինանսական, ռազմական օգնություն ցույց տալ Ուկրաինային

Հիլարի Քլինթոնը կոչ է արել ավելի շատ ֆինանսական, ռազմական օգնություն ցույց տալ Ուկրաինային

Հոդվածի առանցքում

  • Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պետք է Ուկրաինայի կառավարությանն առաջարկի ավելի շատ ֆինանսական և ռազմական օգնություն, քանի որ այն պայքարում է ռուսական աջակցությունը ստացող անջատողականների դեմ:
  • «Կարծում եմ, որ մենք բավական խելացի ենք որոշելու համար, թե ինչպես նրանց պատասխանատվության ենթարկել: Պետք է շատ պարզ հասկացնել, որ փողը ուղարկում ենք որոշակի նպատակով և պատասխանատվության բացակայության դեպքում, այլևս գումար չեն ստանա»,-ասել է Քլինթոնը:

Ուշադրությանն արժանի

Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պետք է Ուկրաինայի կառավարությանն առաջարկի ավելի շատ ֆինանսական և ռազմական օգնություն, քանի որ այն պայքարում է ռուսական աջակցությունը ստացող անջատողականների դեմ: Քլինթոնը մերժում է այն միտքը, որ Կիևին չի կարելի փող վստահել:

Նախկին պետքարտուղարը, որն, ամենայն հավանականությամբ, 2016-ին կառաջադրվի Սպիտակ տան ղեկավար, բարձր է գնահատել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ելույթը, ասելով, որ նա դուռը բաց է թողել հանրապետականների հետ փոխզիջման համար, որոնք այժմ վերահսկում են Կոնգրեսի երկու պալատները:

Ռուսաստանի ծրագրերն Ուկրաինայի հարցով փչացրեցին Վաշինգտոն-Մոսկվա հարաբերությունները:

Քլինթոնն արդեն հարձակում է կատարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վրա վերջին ֆորումների ժամանակ, հատկապես Ռուսաստանին Ղրիմը միացնելուց հետո, որն Ուկրաինայի տարածքն էր: Ըստ տեղեկության` նա Մոսկվայի գործողությունները համեմատել է նացիստական ագրեսիայի հետ:

«Ես կարծում եմ, մենք պետք է ավելացնենք ֆինանսական աջակցությունն Ուկրաինայի կառավարությանը», Քլինթոնն ասել է չորեքշաբթի Կանադայում ունեցած երկու հանդիպումներից մեկի ժամանակ: «Կարծում եմ, որ մենք բավական խելացի ենք որոշելու համար, թե ինչպես նրանց պատասխանատվության ենթարկել: Պետք է շատ պարզ հասկացնել, որ փողը ուղարկում ենք որոշակի նպատակով և պատասխանատվության բացակայության դեպքում, այլևս գումար չեն ստանա»:

Քլինթոնը հավելել է, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն անում է ամեն ինչ Ուկրաինայի ֆինանսներն ամրապնդելու համար, սակայն, նախկին խորհրդային երկիրը նաև ռազմական օգնության կարիք ունի:

«Ես կարծում եմ, որ մենք պետք է ավելին անենք` օգնելու Ուկրաինային սահմանները  պաշտպանելու հարցում»,-ասել է նա:

«Նոր սարքավորումներ, նոր ուսումնական վարժանքներ ուկրաինացիների համար: Միացյալ Նահանգները և ՆԱՏՕ-ն շատ դժկամությամբ են դա անում: Ես հասկանում եմ, քանի որ շատ վտանգավոր իրավիճակ է: Բայց ես կարծում եմ, որ ուկրաինական բանակը և քաղաքացիները, ովքեր  պայքարում են անջատողականների դեմ, ապացուցել են, որ արժանի են ավելի մեծ աջակցության»:

Քլինթոնը խոսել է նաև երեքշաբթի երեկոյան նախագահի պետության վիճակի վերաբերյալ ելույթի մասին, որտեղ Օբաման ներկայացրել է հանրապետական կուսակցության հետ փոխզիջումների հնարավորությունը:

Նա հիշատակել է դեմոկրատ նախագահի ծրագիրը, որն ամերիկացիներին  առաջարկում է երկու տարի անվճար ուսուցման համայնքային քոլեջ, ասելով, որ հանրապետականները, ովքեր լիովին չեն աջակցում այն գաղափարին, կարող են աջակցել բարձրագույն կրթության մատչելիության ընդլայնմանը և համաձայնել մասնակի ֆինանսավորմանը:

«Դրանք բիզնես գործարքներ են»,-ասել է նա Օբամայի առաջարկների մասին: «Մենք պետք է վերադառնանք փոխզիջման արվեստին մեր քաղաքականության մեջ»:

Չորեքշաբթի Կանադայում ունեցած իր ելույթներում, որոնք հովանավորել էր Imperial Bank of Commerce-ը, Քլինթոնը հրաժարվել է մեկնաբանել Keystone XL գազատարի հարցը, որը հյուսիսային սահմանի թեժ խնդիրներից է:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment