Հիլարի Քլինթոն. Մյուլլերն ամերիկացիների դեմ լուրջ հանցանք է փաստագրել

Հիլարի Քլինթոն. Մյուլլերն ամերիկացիների դեմ լուրջ հանցանք է փաստագրել

Հոդվածի առանցքում

  • Անկախ նրանից, դա մեզ դուր է գալիս, թե ոչ, հանրապետականները մեր երկիրը պաշտպանելու սահմանադրական պատասխանատվություն են կրում:  Մյուլլերի զեկույցն անպատասխան շատ հարցեր է թողել: Բայց այն ճանապարհային քարտեզ է:  Հիմա կուսակցությունների անդամները պետք է որոշեն` ու ՞ր է տանում այդ ճանապարհային քարտեզը. իմթիչմենթի, թե ՞ ոչ:

Ուշադրությանն արժանի

 

Հիլարի Քլինթոնը 2016թ.-ի նախագահական ընտրություններում Դեմոկրատների թեկնածուն էր:

Մեր ընտրությունները կոռումպացված էին, մեր ժողովրդավարությանը ծանր հարված է հասցվել, մեր ինքնիշխանությունն ու անվտանգությունը վտանգվել է: Սա Ռոբերտ Մյուլլերի զեկույցի վերջնական եզրակացությունն է: Նա բոլոր ամերիկացիների դեմ լուրջ հանցանք է փաստագրել:

Քննարկումներն այն մասին, թե ինչպես դիմակայել Ռուսաստանի «շոկային ու համակարգված» հարձակումներին և ինչպես նախագահ Թրամփին պատասխանատվության ենթարկել քննությանը խոչընդոտելու և օերնքը խախտելու համար, վերածվեցին կեղծ ընտրության. «հրատապ իմփիչմենթ կամ`ընդհանրապես ոչինչ»:

Պատմությունը ցույց է տալիս, որ ավելի լավ է մտածել առաջիկա ընտրությունների մասին: Ակնհայտ է, որ ինձ համար, սա անձնական խնդիր է, ու շատերը, գուցե, ասեն, որ ես լավագույն թեկնածուն չեմ:

Բայց ես խոսում եմ ոչ միայն որպես նախկին թեկնածու, այլև որպես ռուսական դավադրության թիրախ:

Ես նույնպես նախկին սենատոր եմ, եղել եմ պետքարտուղար, որը ծառայել է հիմնականում Վլադիմիր Պուտինի նախագահության ժամանակ, ես նստել եմ նրա դիմաց մեկ սեղանի շուրջ և առաջին ձեռքից գիտեմ, որ նա ցանկանում է թուլացնել մեր երկիրը:

Ես նաև այն մարդն եմ, որը ճակատագրի հեգնանքով Watergate-ի իմփիչմենթի գործով երիտասարդ կադրային իրավաբան է եղել 1974թ.-ին, ինչպես նաև այդ նույն իմփիչմենթի գործընթացի ընթացքում `1988թ.-ին եղել է երկրի առաջին տիկինը: Ես սենատոր էի Նյու Յորքում 9/11 ահաբեկչության ժամանակ, երբ կոնգրեսը պետք է արձագանքեր մեր երկրի վրա այդ հարձակմանը: Այս փորձն ինձ համար կարևոր դաս էր, հասկանալու համար, թե ինչպես պետք է մենք արձագանքենք այսօր:

Առաջին հերթին, ինչպես ամեն անգամ, երբ մեր ազգին վտանգ է սպառնում, պետք է հիշենք, որ սա ավելին է, քան ուղղակի քաղաքականությունը: Մենք պետք է հասկանանք, որ մեր երկիրը հայրենասիրության կարիք ունի:

Անկախ նրանից, դա մեզ դուր է գալիս, թե ոչ, հանրապետականները մեր երկիրը պաշտպանելու սահմանադրական պատասխանատվություն են կրում:

Մյուլլերի զեկույցն անպատասխան շատ հարցեր է թողել: Բայց այն ճանապարհային քարտեզ է:  Հիմա կուսակցությունների անդամները պետք է որոշեն` ու ՞ր է տանում այդ ճանապարհային քարտեզը. իմթիչմենթի, թե ՞ ոչ:

Ամեն դեպքում, ազգի շահերը լավագույնս պաշտպանված կլինեն այն դեպքում, եթե կուսակցական ու քաղաքական նկատառումները մի կողմ դրվեն:

Կոնգրեսը պետք է անկախ ու բովանդակալից լսումներ անցկացնի, որոնք պետք է հիմնված լինեն Մյուլլերի զեկույցի վրա ու լրացնեն դրա բացերը, այլ ոչ թե իմփիչմենթի հարցը բարձրացնեն: 1988թ.-ին հանրապետականների ղեկավարած պալատը դատարանի առջև կանգնեց: Դա սխալ էր այն ժամանակ, սխալ կլինի նաև հիմա: Watergate-ը լավ նախադեպ է: Հիմա, ինչպես նաև այսօր, քննություն է իրականացվել, որը հանգեցրել է կոռուպցիայի դեպքերի բացահայտման:

Կոնգրեսը չպետք է մոռանա, որ այսօր խնդիրը ոչ միայն նրանում է կայանում, որ  նախագահը կարող է խոչընդոտել արդարադատությանը, խնդիրը մեր ազգային անվտանգության մեջ է:

After 9/11-ից հետո Կոնգրեսը կազմավորեց անկախ, երկկուսակցական կոմիտե, որն իր խորհուրդներով պետք է կանխեր ապագա հարձակումները: Մենք նմանատիպ հանձնաժողով պետք է ստեղծենք: Սա անհրաժեշտություն է, քանի որ Միացյալ Նահանգների նախագահն ակնհայտ սպառնալիքի պարագայում մեր ազգը պաշտպանելու ցանկություն չի հայտնում: Առաջիկա ընտրությունները պաշտպանելու համար մենք այսօր նմանատիպ կոմիտեի կարիքն ունենք: Սա անհրաժեշտություն է:

Թեև ներկայացուցիչների պալատում դեմոկրատները ջանքեր են գործադրում այս ուղղությամբ, նրանք նաև պետք է կենտրոնանան ընտողների ցանկությունները վրա, որոնք պահանջում էին առողջապահական բարեփոխումներ ու ներդրումներ ենթակառուցվածքներում: Այսօրվա դեմոկրատների համար միաժամանակ մի քանի ճ-ակատով առաջ շարժվելը ոչ միայն հնարավոր է, այլ նաև՝ խիստ կարևոր: Ներկայացուցիչների պալատն արդեն մի շարք կարևոր ռեֆորմներ է իրականացրել, հիմա ժամանակն է ճնշում գործադրել անգործ սենատի վրա:

Շատ կարևոր է հիշեցնել ամերիկացիներին, որ դեմոկրատները խնդիրների լուծումներով են զբաղված և ի վիճակի են միաժամանակ մի քանի գործով զբաղվել:

Մյուլլերի զեկույցը մեր ոչ վաղ անցյալի արձագանքն է, ան նաև մոտ ապագայի նախազգուշացումն է: Եթե քննությունն ավարտի չհասցվի, ապա ռուսները կմիջամտեն նաև Միացյալ Նահանգների նախագահի 2020թ.-ի ընտրություններին, նման մջամտություն չի բացառվում նաև մյուս հակառակորդների կողմից, ինչես օրինակ՝ Չինաստանն ու Հյուսիսային Կորեան են: Սա իրական սպառնալիք է:

Ամերիկացիներից բացի որևէ մեկն իրավունք չունի որոշելու Ամերիկայի ապագան: Եվ եթե նախագահը պատասխանատվություն չկրի, ապա  կարող է ավելի շատ անտեսել երկրի օրենքներն ու իր գրասենյակի պարտականությունները: Ամենայն հավանականությամբ նա կկրկնապատկի Պուտինի օրակարգն առաջ տանլուն, ՆԱՏՕ-Ն թուլացնելուն և ԵՄ-ն փլուզելուն ուղղված իր ջանքերը:

Մեր երկրի պատմությունից քաղած ամենակարևոր դասն այն է, որ յուրաքանչյուրս մեր դերը պետք է քաղաղանք որպես քաղաքացիներ:

Բոլոր ամերիկացիների դեմ հանցանք է իրագործվել և ուրեմն բոլոր ամերիկացիները պետք է հաշիվ պահանջեն: Ժամանակն է, որ մենք ապացուցենք, որ մեր սահմանադրությունն իմաստուն է, մեր ժողովրդավարությունը կայուն է, իսկ ազգը՝ ուժեղ:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

 

 

Write a comment