Քլինթոնի նիքսոնյան ճանապարհը դեպի գրասենյակ

Քլինթոնի նիքսոնյան ճանապարհը դեպի գրասենյակ

Հոդվածի առանցքում

  • Հիլարի Քլինթոնի նախագահական քարոզարշավի արդյունավետ մեկնարկը այնքան նման էր տախտակամածի անամոթաբար մաքրմանը, որ անգամ դժվար է պատկերացնել այդ գործընթացը: Նախկին պետքարտուղարը լրագրողներին հրավիրել էր ՄԱԿ-ի գրասենյակ, որտեղ ելույթ էր ունեցել Իրանի միջուկային ծրագրի շուրջ հարաբերությունների վերաբերյալ:
  • Քաղաքագետ Թոդ Փուրդումը մանրակրկիտ պատմական համեմատություն է անցկացրել Նիքսոնի և Հիլարի Քլինթոնի միջև, վերջինիս մասին ասելով` «կասկածելի, պաշտպանողական քաղաքականությամբ, մամուլի և քաղաքական հակառակորդների նկատմամբ արհամարհական վերաբերմունքով անձնավորություն»:
  • Հանրապետականների` 2016 թվականի ներկայացված նախագահի թեկնածուն պետք է բացասաբար արտահայտվի իր հակառակորդի նկատմամբ։ Սակայն Քլինթոնի և Նիքսոնի միջև զուգահեռականներ անցկացնելը թերագնահատում է երկու առաջնորդներին էլ։
  • Սակայն նրա հեղինակության ամրությունը, նախագահին հատուկ որակները դրսևորվեցին Սառը Պատերազմի ժամանակ, որը Նիկիտա Խրուշչովի հետ հավասարը հավասարի նման մտել էր «խոհանոցային բանավեճ», ու ի տարբերություն Հաբերթ Համփրեյի և Ջորջ Մաքգովերնի շահած դուրս եկավ։
  • Հանրապետականները կանգնած են ընտրական բարդ քարտեզի առաջ։ Նրանց կուսակցությունը շարունակում է ընկալվել ավելի շատ բացասաբար, քան այլընտրանքային, նրանք ունեն աշխատուժի օտարված մեծ քանակ և նրանց կողմից առաջադրված նախագահի թեկնածուները դեպատներում պարտվում են Քլինթոնին։

Ուշադրությանն արժանի

Հիլարի Քլինթոնի նախագահական քարոզարշավի արդյունավետ մեկնարկը այնքան նման էր տախտակամածի անամոթաբար մաքրմանը, որ անգամ դժվար է պատկերացնել այդ գործընթացը:

Նախկին պետքարտուղարը լրագրողներին հրավիրել էր ՄԱԿ-ի գրասենյակ, որտեղ ելույթ էր ունեցել Իրանի միջուկային ծրագրի շուրջ հարաբերությունների վերաբերյալ, ապա խոստովանել, որ գրասենյակում աշխատելու ժամանակ անձնական էլեկտրոնային փոստից հեռացրել է մոտ 30,000 նամակ: Սա Կոնգրեսի վերահսկողությունից դուրս գալու, Տեղեկատվական ազատության և դաշնային զեկույցների արխիվացմանն ուղղված միտումնավորության գագթնակետն էր: Պետքարտուղարի պաշտոնը լքելուց առաջ Հիլարի Քլինթոնը ոչնչացրել էր տեսակավորման համար աննպատակ փաստաթղթերը:

Նրանք, ովքեր պատմական զուգահեռներ են փորձում տանել, ինչպես օրինակ կոնգրեսական Դարել Իսսան, ասում են, որ Հիլարի Քլինթոնը «ժամանակակից դեմոկրատ Ռիչարդ Նիքսոնն է»: Ջո Սքարբորոն գրել է. «Նիքսոնը, այնուամենայնիվ, չէր այրում ձայնագրություններ և փաստաթղթեր», սակայն Հիլարի Քլինթոնը ոչնչացրել է էլեկտրոնային նամակները:

Քաղաքագետ Թոդ Փուրդումը մանրակրկիտ պատմական համեմատություն է անցկացրել Նիքսոնի և Հիլարի Քլինթոնի միջև, վերջինիս մասին ասելով` «կասկածելի, պաշտպանողական քաղաքականությամբ, մամուլի և քաղաքական հակառակորդների նկատմամբ արհամարհական վերաբերմունքով անձնավորություն»:

Քլինթոնի փոստային արկղի մաքրումը, մի քանի բացառություններով, կարող էր արդյունավետ լինել։ Թվում է՝ նա դաշնային կանոնների թափանցիկությունից խուսափելու համար հեռացրել էր բոլոր ոլորտները։ Սակայն հանրապետականները հույս են հայտնում, որ նիքսոնյան պիտակը, ինչը որոշ լրատվամիջոցներ համարում են վստահելի, կարող է շարունակվել։

Հանրապետականների` 2016 թվականի ներկայացված նախագահի թեկնածուն պետք է բացասաբար արտահայտվի իր հակառակորդի նկատմամբ։ Սակայն Քլինթոնի և Նիքսոնի միջև զուգահեռականներ անցկացնելը թերագնահատում է երկու առաջնորդներին էլ։ Առաջին ու ամենակնհայտ փաստը՝ Նիքսոնը հաղթել է երկու նախագահական ընտրություններում՝ հաշվի չառնելով ցածր քաղաքական մարտավարությունը։

Նիքսոնը երբեք չի ընկալվել որպես բարոյական կերպար։ Սակայն նրան համարում էին բավականին խելացի, համառ, երբեմն կոշտ դիրքորոշում ունեցող  մարդու, որը բավականին լավ գիտելիքներ ուներ շրջապատող աշխարհի մասին։

Նիքսոնի երկու հաղթանակների (1968 և 1972)  համատեքստը շատ եզակի էր։ Ամերիկացիներից շատերի համար Նիքսոնը ներկայացնում էր հասարակական կարգը աշխարհում տիրող անկարգությունների և սպանությունների պարագայում։ Սակայն նրա հեղինակության ամրությունը, նախագահին հատուկ որակները դրսևորվեցին Սառը Պատերազմի ժամանակ, որը Նիկիտա Խրուշչովի հետ հավասարը հավասարի նման մտել էր «խոհանոցային բանավեճ», ու ի տարբերություն Հաբերթ Համփրեյի և Ջորջ Մաքգովերնի շահած դուրս եկավ։ Քլինթոնի հետ համեմատության պարագայում Նիքսոնի կերպարն ու գործողությունները գերագնահատված են։

Ներկայումս Քլինթոնի հեղինակությունը ընդհանրապես չի տուժում։ Մեկ այլ քաղաքական կուսակցությունից ներկայացված նախագահի թեկնածուն պետք է հակադրվող ուժ և նպատակ ցուցաբերի Օբամայի վարած արտաքին քաղաքականության պարագայում։ Քլինթոնը անպարտելի չէ, սակայն պիտակավորելու համար գործադրվող ջանքերը չեն վիրավորում նրան։

Հանրապետականները կանգնած են ընտրական բարդ քարտեզի առաջ։ Նրանց կուսակցությունը շարունակում է ընկալվել ավելի շատ բացասաբար, քան այլընտրանքային, նրանք ունեն աշխատուժի օտարված մեծ քանակ և նրանց կողմից առաջադրված նախագահի թեկնածուները դեպատներում պարտվում են Քլինթոնին։

Եթե հաջորդ նախագահի ընտրությունները հանրապետականները դիտվեն որպես Հիլարի Քլինթոնի անվան շուրջ ձևավորված սկանդալների հանրաքվե, որը կշեղի հանրապետականների գլխավոր ուղերձն ու բողոքը, ապա Քլինթոնի համար կհարթվի նիքսոնյան ուղի դեպի գրասենյակ։

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment