High Park-ի նկարչի գործը նվիրված է Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին

High Park-ի նկարչի գործը նվիրված է Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին

Հոդվածի առանցքում

  • High Park-ի բնակիչ և արվեստաբան Արլին Մաքքալումը իր ստեղծագործության միջոցով հույս ունի մեծացնել իրազեկվածությունը Հայոց Ցեղասպանության մասին, որը նա ստեղծել է ի հիշատակ Թուրքիայում Հայոց Ցեղասպանության 100-ամյակի:
  • Աշխատանքը ներառում է հայ վերապրածների և ականատեսների դիմանկարները, հայկական դրոշը, հղում է կատարում Դինքի հուղարկավորությանը և պատկերում քարտեզ, ուր նշված են համակենտրոնացման ճամբարների և կոտորածների տեղանքը:
  • «Երբ սպանվեց Հրանտ Դինքը, ես բացահայտեցի, որ իմ ուշադրությունը և իմ աշխատանքը կենտրոնացած է թուրքահայերի պատմության և ազատության՝ խոսքի ազատության ու կրոնի ազատության խնդիրների վրա», - ասել է նա:
  • Իր աշխատանքը պատրաստելու համար, Մաքքալոմը օգտագործել է տարբեր նյութեր, ինչպիսիք են փայլաթիթեղը և այլ առարկաներ, ինչպես նաև արխիվային լուսանկարներ: Նա ցանկացել է ստեղծել այնպիսի արվեստի գործ, որը պետք է «համապատասխան վկայություն հանդիսանա աղետալի պատմական իրադարձության համար և խոսի նահատակների տառապանքների և արիության մասին»:

Ուշադրությանն արժանի

Այնպիսի ցեղասպանությունները, ինչպիսին են Հոլոքոստը կամ Ռուանդայինը, որին 1994 -ին զոհ գնացին մոտ մեկ միլիոն ռուանդացիներ, ժամանակակից պատմության հայտնի ողբերգություններից են:

Թերևս քիչ բան է հայտնի հայերի ցեղասպանության մասին, որը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է: Այն ընդգրկել է 2 միլիոն հայերի, ովքեր ապրել էին Թուրքիայում և 1915-1918 թվականներին անհետացել իրենց պատմական հայրենիքից բռնի տեղահանությունների և կոտորածների միջոցով:

High Park-ի բնակիչ և արվեստաբան Արլին Մաքքալումը իր ստեղծագործության միջոցով հույս ունի մեծացնել իրազեկվածությունը Հայոց Ցեղասպանության մասին, որը նա ստեղծել է ի հիշատակ Թուրքիայում Հայոց Ցեղասպանության 100-ամյակի: Հարյուրամյակի տարելիցը կնշվի ամբողջ աշխարհում ապրիլի 24-ին տարբեր միջոցառումների միջոցով:

Նրա աշխատանքը վերնագրված է Hepimiz Ermeniyiz (Մենք բոլորս հայեր ենք) և նվիրված է նաև հայ լրագրող և խմբագիր Հրանտ Դինքի սպանությանը Ստամբուլում: Դինքը սպանվեց այն պատճառով, որ անընդմեջ պնդում էր, որ Հայոց Ցեղասպանությունը, իրոք, տեղի է ունեցել, մի կարծիք, որը դիտարկվում է որպես հանցագործություն պետության դեմ:

Ոգեշնչված Թուրքիայի ճարտարապետությամբ, արվեստով և մշակույթով ու մասնավորապես, նրա գորգագործությամբ, Մաքքալոմը այցելել է Թուրքիա: Այս ճամփորդությունը , ինչպես նա ասում է, իր մոտ հետաքրքրություն է առաջացրել պատմության նկատմամբ:

«Երբ սպանվեց Հրանտ Դինքը, ես բացահայտեցի, որ իմ ուշադրությունը և իմ աշխատանքը կենտրոնացած է թուրքահայերի պատմության և ազատության՝ խոսքի ազատության ու կրոնի ազատության խնդիրների վրա», – ասել է նա:

Մաքքալոմը հեռուստատեսությամբ դիտում էր, թե ինչպես հարյուր հազարավոր թուրքեր, հայեր, մահմեդականներ, հրեաներ և քրիստոնյաներ երթ էին անցկացնում Ստամբուլի փողոցներում՝ սգալով Դինքի մահը և բողոքելով նրա սպանության համար: Շատերը ունեին պաստառներ, որոնք ասում էին «Մենք բոլորս Հրանտ Դինք ենք» և «Մենք բոլորս հայ ենք»:

«Մարդկանց մեծ զանգվածներ էին փողոցներում, որոնք իմ ուշադրության կենտրոնում էին», – ասել է Մաքքալոմը իր տանը տված հարցազրույցի ժամանակ: «Ես չգիտեի Հայոց Ցեղասպանության մասին: Ես սկսեցի կարդալ դրա մասին: Այստեղ մեծ է Թուրքիայի ժխտողականությունը՝ «Մենք դա չենք արել, դա ընդամենը եղել է պատերազմի ժամանակ»:

Իր աշխատանքը պատրաստելու համար, Մաքքալոմը օգտագործել է տարբեր նյութեր, ինչպիսիք են փայլաթիթեղը և այլ առարկաներ, ինչպես նաև արխիվային լուսանկարներ: Նա ցանկացել է ստեղծել այնպիսի արվեստի գործ, որը պետք է «համապատասխան վկայություն հանդիսանա աղետալի պատմական իրադարձության համար և խոսի նահատակների տառապանքների և արիության մասին»:

Նա չի ցանկացել ներառել իր գործում ցեղասպանության «սարսափելի» և «բարբարոս» պատկերները:

Աշխատանքը ներառում է հայ վերապրածների և ականատեսների դիմանկարները, հայկական դրոշը, հղում է կատարում Դինքի հուղարկավորությանը և պատկերում քարտեզ, ուր նշված են համակենտրոնացման ճամբարների և կոտորածների տեղանքը:

Մաքքալոմը հուսով է, որ կկարողանա հրապարակայնորեն ցուցադրել իր արվեստի գործը հարյուրամյակի տարելիցի առիթով:

Լրացուցիչ տեղեկություններ Մաքքալոմի և Հայոց ցեղասպանության տարելիցի հետ կապված կարող եք կարդալ՝ այցելելով www.arleenmccallum.ca

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment