Թուրքիայի ծպտյալ հայերը ձգտում են վերադարձնել իրենց ջնջված ինքնությունը

Թուրքիայի ծպտյալ հայերը ձգտում են վերադարձնել իրենց ջնջված ինքնությունը

Հոդվածի առանցքում

  • Արմեն Դեմիրճյանը իր կյանքի առաջին 25 տարիներին կարծել է՝ քուրդ է: Հետո իրենց գյուղի ծերերը նրան պատմել են իր ընտանիքի գաղտնիքը. նրա պապը հայ է եղել, մեկ դար առաջ Օսմանյան կայսրության կողմից կազմակերպված ցեղասպանությունը վերապրածներից մեկը: «Ես ամբողջությամբ շփոթված էի: Ես նաև շատ տխուր էի: Ես մեծացել եմ քրդական մշակույթով ու պատմությամբ»,-նշում է 54-ամյա պարոն Դեմիրճյանը:
  • Պատմաբանները հաշվարկում են, որ մոտավորապես 1.5 միլիոն հայեր են սպանվել: Բայց կան նաև հարյուր հազարավոր փրկվածների պատմություններ՝ հիմնականում կանայք ու երեխաներ, որոնց ապաստանել էին տեղի թուրք ընտանիքները: Նրանք հավատափոխ են եղել իսլամի և ստացել են քրդական կամ թուրքական ինքնություն:
  • Ծպտյալ հայերից շատերի համար, ովքեր բացահայտել են իրենց արմատները, հեշտ է եղել հրաժարվել քրդակամ կամ թուրքական ինքնությունից և ընդունել հայկականը, իսկ հետո նաև հրաժարվել նրանց կրոնից: Շատերը մուսուլման են մնացել և չեն ընդունել քրիստոնեություն, որն իրենց նախնիների կրոնն է եղել, և հետևաբար վերականգնված եկեղեցին Դիարբեքիրում առավել շատ մշակութային կենտրոն է, քան թե երկրպագության տուն:
  • Շատ հայեր, ովքեր իսլամ են ընդունել, առավել մոլեռանդ են, քան իրենց հայրենակիցները, որպեսզի ապացուցեն՝ իրենք լավ մուսուլմաններ են և հաղթահարեն նախապաշարմունքն ու կասկածները: Պարոն Միհսին, օրինակ, 10 անգամ Սաուդյան Արաբիա՝ Մեքքա, ուխտագնացություն է կատարել: Չնայած սերունդներ շարունակ որպես մուսուլմաններ ապրելուն՝ նրանք տեղյալ են իրենց հայկական ժառանգության մասին:
  • եղի պաշտոնյաներից մեկն ասաց, որ Դիարբեքիրում միայն 200 կամ 300 հայեր կան: Պարոն Դեմիրճյանն ասաց, որ շատերը դեռ ծպտյալ են, որովհետև նրանց վախեցնում են: «Հայ» բառը Թուրքիայում «դավաճան» իմաստով որպես վիրավորանք է օգտագործվում:

Ուշադրությանն արժանի

Արմեն Դեմիրճյանը իր կյանքի առաջին 25 տարիներին կարծել է՝ քուրդ է: Հետո իրենց գյուղի ծերերը նրան պատմել են իր ընտանիքի գաղտնիքը. նրա պապը հայ է եղել, մեկ դար առաջ Օսմանյան կայսրության կողմից կազմակերպված ցեղասպանությունը վերապրածներից մեկը: «Ես ամբողջությամբ շփոթված էի: Ես նաև շատ տխուր էի: Ես մեծացել եմ քրդական մշակույթով ու պատմությամբ»,-նշում է 54-ամյա պարոն Դեմիրճյանը:

Պարոն Դեմիրճյանը, ում պապը քրդական ընտանիքի կողմից պաշտպանվել է որպես երեխա, թաքցրել էր իր գաղտնիքը: Վերջին տարիներին, սակայն, երբ Թուրքիան թույլ է տալիս փոքրամասնություններին ինքնորոշվել առավել ազատորեն, նա որոշեց ընդունել իր ընտանիքի ամբողջ ճշմարտությունը:

Նա փոխել է իր անունը իր ընտանիքի հայկական անվամբ, մասնակցել է իր քաղաքի հայկական եկեղեցու վերականգնմանը, հայերենի դասերի է մասնակցել և սկսել է Ստամբուլում հրատարակվող հայկական Ագոս թերթը առաքել այդ տարածաշրջանում նույնական անցյալ ունեցող մյուսներին: Երբ նրա հեռախոսը զանգում է, հնչում է սիրիահայ երգչուհի ու երգահան Լենա Շամամյանի երգը: «Այժմ ես ցանկանում եմ իմ հայկական ժառանգությունն ու մշակույթը կրել»,-նշել է նա:

Առաջին աշխարհամարտի ժամանակ Հայոց Ցեղասպանությունն ու բռնագաղթը Արևելյան Անատոլիայից՝ վայրագություն, որի հարյուրամյա տարելիցն է այս շաբաթ նշվում ամբողջ աշխարհով մեկ, մեծամասամբ մահվան պատմություն է. պատմաբանները հաշվարկում են, որ մոտավորապես 1.5 միլիոն հայեր են սպանվել: Բայց կան նաև հարյուր հազարավոր փրկվածների պատմություններ՝ հիմնականում կանայք ու երեխաներ, որոնց ապաստանել էին տեղի թուրք ընտանիքները: Նրանք հավատափոխ են եղել իսլամի և ստացել են քրդական կամ թուրքական ինքնություն:

Այժմ նրանց բազմաթիվ ժառանգներ սկսել են ինքնորոշել որպես հայեր, և իրենց սեփական փորձը հակադրել թուրքերի բազմամյա ժխտողականության ու հայերի շարունակական ցավի ու զայրույթի հետ: Թուրքական կառավարությունը երկար ժամանակ է, ինչ ժխտում է, որ ջարդերը հավասարազոր են ցեղասպանության. նրանք նշում են, որ սպանությունները պատերազմի ողբերգական հետևանքներն են, և ոչ թե պլանավորված ոչնչացում: Ե՛վ սփյուռքի հայերը, և՛ Հայաստանի հայերը երկար ժամանակ է Թուրքիայից ներողություն ու ճանաչում են պահանջում:

Հարավ-արևելյան Թուրքիայի հայերը, որոնց պատմաբանները «ծպտյալ հայեր» կամ «իսլամացած հայեր» են անվանում, նույնպես ցանկանում են դա, սակայն մեծամասամբ նրանք առավել քիչ են հակված դեպի ցավալի անցյալը: «Եթե դուք մեր զայրույթը համեմատեք սփյուռքի հայերի զայրույթի հետ, կտեսնեք, որ մերը նրանց զայրույթի 1 տոկոսն է»,-նշել է Արամ Աչիկյանը, ով որպես պահակ է աշխատում Դիարբեքիրի Սբ. Գիրագոս եկեղեցում, որն Թուրքիայում ու Մերձավոր Արևելքում ամենամեծ հայկական եկեղեցին է: Եկեղեցին վերջին տարիներին է վերականգնվել տեղի քուրդ ղեկավարների աջակցությամբ և այժմ հաշտեցման ջանքերն է խորհրդանշում:

Այդ ջանքերը մեծամասամբ հնարավոր եղան, որովհետև քրդերը պատրաստ էին ճանաչել իրենց դերը՝ որպես օսմանյան թուրքերի լրտեսներ մեկ դար առաջ տեղի ունեցած ցեղասպանության ժամանակ: Այն, որ քրդերն իրենք էլ տառապել են թուրքերի ձեռքի տակ, ովքեր երկար ժամանակ ժխտել են առանձին քուրդ ինքնության գոյությունը, հայերի և քրդերի միջև հաշտեցումն առավել հեշտացրել է:

««Ես հայ եմ» ասելու ազատությունը մենք ունենք հիմնականում քրդական շարժման շնորհիվ»,-նշել է 48-ամյա Աչիկյանը, որի պապը փրկվել է ցեղասպանության ժամանակ և ապաստան է ստացել քուրդ հովվի ու նրա կնոջ կողմից:

Ծպտյալ հայերից շատերի համար, ովքեր բացահայտել են իրենց արմատները, հեշտ է եղել հրաժարվել քրդակամ կամ թուրքական ինքնությունից և ընդունել հայկականը, իսկ հետո նաև հրաժարվել նրանց կրոնից: Շատերը մուսուլման են մնացել և չեն ընդունել քրիստոնեություն, որն իրենց նախնիների կրոնն է եղել, և հետևաբար վերականգնված եկեղեցին Դիարբեքիրում առավել շատ մշակութային կենտրոն է, քան թե երկրպագության տուն:

Սուրբ Գիրագոս եկեղեցում այս տարի Զատիկը մեծ տոնակատարություն էր՝ արևաշող ու առատ գունազարդված ձվերով ու ավանդական թխված հացերով: Քահանան ծառայելու համար Ստամբուլից էր եկել:Սակայն երբ արարողությունը սկսվեց, հարյուրավոր մարդիկ հավաքվել էին դրսում, արևի տակ բակում՝ զրուցելով ու ծխելով, կամ էլ նախաճաշում էին սրճարանում՝ ուտելով պանիր, ձիթապտուղ ու ձու: Եվ երբ սուրբ հաղորդություն էր իրականացվում, մոտավորապես մեկ տասնյակ, կամ հնարավոր է ավելի քիչ մարդիկ էին շարք կանգնել:

«Ես սիրում եմ եկեղեցի գալ, բայց ես մուսուլման եմ: Ես օրը հինգ անգամ աղոթում եմ»,-ասել է Օզլեմ Դիկիչին, ով նստած էր բակում:

Տիկին Դիկիչիի ամուսինը, ով վերջերս է հայկական անուն վերցրել՝ Արմենակ Միհսի, նստած էր նրա կողքին ու պատմեց իր պապի պատմությունը: Ընտանիքը հարուստ է եղել ու կապեր է ունեցել օսմանյան էլիտայի հետ, և այդպես նախազգուշացվել է սպանությունների ու բռնագաղթի մասին:

«Միայն հինգ տարի առաջ եմ ես սա ընդունել: 20 տարի շարունակ այն ինձ շփոթեցրել է: Միայն հայ լինելը չէ, այստեղ նաև քրիստոնեության հարցը կա: Շատ դժվար է կրոնը փոխել»,-նշել է պարոն Միհսին: Շատ հայեր, ովքեր իսլամ են ընդունել, առավել մոլեռանդ են, քան իրենց հայրենակիցները, որպեսզի ապացուցեն՝ իրենք լավ մուսուլմաններ են և հաղթահարեն նախապաշարմունքն  ու կասկածները:

Պարոն Միհսին, օրինակ, 10 անգամ Սաուդյան Արաբիա՝ Մեքքա, ուխտագնացություն է կատարել: Չնայած սերունդներ շարունակ որպես մուսուլմաններ ապրելուն՝ նրանք տեղյալ են իրենց հայկական ժառանգության մասին: «Սա այն ամենն  է, ինչ ինչ-որ մեկը խոսեց այս ռեգիոնի մասին»,-ասաց 58-ամյա Ազիզ Յամանը, սակայն միայն ընտանիքում, առանձին: Առ այսօր, իր ընտանիքը պահպանում է հին հայկական մի սովորությունը՝ գինի պատրաստել ու խմել այն: «Ամեն մեկն ունի իր պատմությունը»,-ասաց նա:

Բարձր տարամադրություն ունեցող պարոն Դեմիրճյանը լայնորեն ժպտաց, երբ խոսում էր վերջերս իր հայկական ինքնության ընդունելու մասին: Սրճարանում նստած՝ իր առաջ դրեց իր ընտանիքի անցյալի որոշ մասունքներ: Իր պապին կառավարության կողմից տրված փաստաթուղթն առ այն, որ նա քրիստոնյա է: Նա ցույց է տվել իր հոր անձնագիրը՝ կնքված Սաուդյան Արաբիայի կողմից դեպի Մեքքա վաղուց կատարած ուխտագնացության համար: Կար նաև ամսագրի հոդված իր բարեկամների մասին, ովքեր հնաոճ իրերի դիլերներ էին դարձել Նյու Յորքում:

Յուրաքանչյուր իրն նրա ընտանիքի պատմության մի մասնիկն էր ներկայացնում՝ քրիստոնեական ինքնությունը ջնջվել է, փոխարինվել իսլամականով, փախուստ ու աքսորով, և վերջերս միայն վերահայտնաբերվել:

Թուրք պաշտոնյաները ասում են Թուրքիայի արևելքում միայն մի քանի հարյուր մարդ կա որոշակի հայկական արյամբ, սակայն նրանցից քչերն են անցել Դեմիրճյանի  ճանապարհը դեպի հայկական եկեղեցի: Տեղի պաշտոնյաներից մեկն ասաց, որ Դիարբեքիրում միայն 200 կամ 300 հայեր կան: Պարոն Դեմիրճյանն ասաց, որ շատերը դեռ ծպտյալ են, որովհետև նրանց վախեցնում են: «Հայ» բառը Թուրքիայում «դավաճան» իմաստով որպես վիրավորանք է օգտագործվում:

«Շրջակա բոլոր գյուղերում ու քաղաքաներում իմ պատմության նման պատմություններ շատ կան»,-նշեց նա: «Այս շրջանում որ քարն էլ որ բարձրացնեք՝ տակը հայկական պատմություն կա»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment