Ինչպե՞ս է Ռուսաստանն առաջ տանում իր շահերը

Ինչպե՞ս է Ռուսաստանն առաջ տանում իր շահերը

Հոդվածի առանցքում

  • Ռուսաստանը փորձում է չեզոք մրցավար ներկայանալ Մերձավոր Արևելքում և Պեկինի հետ կապերն օգնում են այդ հարցում, հակառակ ծերացող բնակչությանը և անկում գրանցող տնտեսությանը։ Այս մասին կարծիք է հայտնել Ջորջթաունի համալսարանի Եվրասիական, ռուսական եւ Արևելյան Եվրոպայի հետազոտությունների կենտրոնի տնօրեն Անժելա Ստենտը:

Ուշադրությանն արժանի

Ռուսաստանը փորձում է չեզոք մրցավար ներկայանալ Մերձավոր Արևելքում և Պեկինի հետ կապերն օգնում են այդ հարցում, հակառակ ծերացող բնակչությանը և անկում գրանցող տնտեսությանը։

Այս մասին կարծիք է հայտնել Ջորջթաունի համալսարանի Եվրասիական, ռուսական եւ Արևելյան Եվրոպայի հետազոտությունների կենտրոնի տնօրեն Անժելա Ստենտը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կառավարման շրջանում Ռուսաստանը վերադարձել է Մերձավոր Արևելք, «հավանաբար ավելի հաջող ճանապարհով, քան Խորհրդային Միությունը երբևէ», – ասել է Ստենտը:

«Պուտինի օրոք Ռուսաստանը կողմ չի ընտրել», – ասել է Ստենտը CBS News-ի Մայքլ Մորելին: «Ռուսները այժմ միակ ուժն են տարածաշրջանում, որը բոլոր կողմերի հետ խոսում է բոլոր վեճերում` Իրանի և շիաների խմբերի, բոլոր սունիական պետություններին և, իհարկե, Իսրայելի հետ»:
«Դա շատ պրագմատիկ է, դա գաղափարական չէ», – ասել է նա, հավելելով, որ այդ դիրքորոշումը օգնել է Մոսկվային ամրապնդել համագործակցությունը ինչպես Թել-Ավիվի, այնպես էլ Ռիյադի, ԱՄՆ-ի ամենակարևոր երկու դաշնակիցների հետ:

«ԱՄՆ-ը, ակնհայտորեն, շատ ավելի հզոր է, քան Ռուսաստանը, և Ռուսաստանը ռազմական կամ տնտեսապես առումով չի կարող փոխարինել ԱՄՆ-ին Մերձավոր Արևելքում, սակայն … ԱՄՆ-ը չի ընկալվում որպես չեզոք միջնորդ», – ասել է Ստենտը:

Ստենտը ասել է, որ Պուտինը նաև Չինաստանի հետ «գործիքային» կապեր է մշակել, այդ թվում` ավելի մեծ ռազմական համագործակցության, փոխադարձ շահերի առումով:

«Սրանք երկու երկրներ են, որոնք կարծում են, որ սառը պատերազմին հետևած շրջանում որոշումները չեն կայացվել իրենց շահերը հաշվի առնելով, և նրանք պետք է ունենան ավելի շատ ներգրավվածություն», – ասել է Ստենտը:

Ռուսաստանը միջամտում է հարևան Ուկրաինայի գործերին, Մոսկվայի ներգրավվածությունը Սիրիայի երկարամյա պատերազմում և Վենեսուելայում քաղաքական տարաձայնությունների վրա ազդելու փորձերը այն կետերն են, որտեղ, ըստ  Ստենտի, Մոսկվան հասել է առավելագույնին՝ ներդնելով նվազագույնը:

«Այսպիսով, նրանք կարողանում են ռազմական ուժ տարածել առանց մեծ ծախսերի, արդարացիորեն, հատկապես այն վայրերում, որտեղ նրանք զարմացնում են Արևմուտքին կամ որտեղ Արևմուտքը չի ցանկանում արձագանքել», – ասում է Ստենտը:

Նա հավելում է, որ պետք է նշել՝Պուտինը ձյուդոիստ է և խորհրդային անվտանգության ծառայություններում աշխատելու փորձից լայնորեն կիրառելի դասեր է քաղել: Այդ հմտությունները նրան օգնել են օգտվել Արևմուտքի ձախողումներից:
«Այլ կերպ ասած Ռուսաստանը, որտեղ մեկ շնչի ՀՆԱ-ն ավելի քիչ է, քան Իտալիայում, որն ունի նվազող բնակչություն, ծանրաբեռնված ենթակառուցվածքներ, շատ սահմանափակ ռեսուրսներ, այդ ռեսուրսներն օգտագործում է բավական հմտորեն է օգտագործում այդ տեսուրսներն իր շահերն առաջ տանելու համար», – ասել է Ստենտը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

 

Write a comment