Վախենալու ոչինչ չկա

Վախենալու ոչինչ չկա

Հոդվածի առանցքում

  • Եթե «Նապաստակ»-ի գլխավոր տնօրեն Լուսինե Հարությունյանը կարողանար խորհուրդ տալ յուրաքանչյուր խոհարարի, նա կասեր` « մի վախեցեք»: Երբեք մի վախեցեք օգտագործել որևէ նոր ինգրեդիենտ, երբ հարց է առաջանում կարելի է արդյոք փոխել բաղադրատոմսը, մի հապաղեք, փորձեք:
  • Հարությունյանը և իր ամուսինը` Արթուրը բացել են «Նապաստակը» Օքսբոյի հասարակական շուկայում՝ մայիսին: Տարիներ ի վեր Հարությունյանները երազում էին մի խանութ բացել, որը զարմանք կառաջացնի:
  • Նա խոհարարական բաղադրատոսմերի գիրք է գրում, որը շուտով կտպագրվի և կվաճառվի խանութում: Հարությունյանը չի հետևում բաղադրատոմսերին: «Ոգևորության համար ես հաճախ նայում եմ նկարին»: Նա նույնպես կարողանում է հայացք գցել ուտեստին և ասել, թե ինչից է այն պատրաստված:
  • Լուսինեն նախընտրում է տեղական մատակարարներին, որոնց նա դիտարկում է որպես արհեստավորներ: Նրանց պաստաները, պատրաստված Նապայում Լինդա Կարդա Շիբելի կողմից, հիանալի են, թեթև և համեղ, հնարավորություն են տալիս ավելի լավ զգալ համը:

Ուշադրությանն արժանի

Եթե «Նապաստակ»-ի գլխավոր տնօրեն Լուսինե Հարությունյանը կարողանար խորհուրդ տալ յուրաքանչյուր խոհարարի, նա կասեր` « մի վախեցեք»: Երբեք մի վախեցեք օգտագործել որևէ նոր ինգրեդիենտ, երբ հարց է առաջանում կարելի է արդյոք փոխել բաղադրատոմսը, մի հապաղեք, փորձեք: Դա կարող է ստացվել ավելի լավ քան դուք կարող եք պատկերացնել, իսկ եթե ոչ, ապա ինչ տարբերություն:

«Յուրաքանչյուր բաղադրատոմսում հիմնական ինգրեդիենտը  խոհարարն է: Յուրաքանչյուրը կարող է խոհարարությամբ զբաղվել, սակայն միայն անվախը կարող է «Մեծ մասնագետ դառնալ»,- ասում է Հարությունյանը, նշելով իր կարգախոսը:

Հարությունյանը և իր ամուսինը` Արթուրը բացել են «Նապաստակը» Օքսբոյի հասարակական շուկայում՝ մայիսին: Տարիներ ի վեր Հարությունյանները երազում էին մի խանութ բացել, որը զարմանք կառաջացնի:

«Նապաստակ» բառը հատուկ նշանակություն ունի զույգի համար: Նրանց մայրենի լեզվով այն նշանակում է նապաստակ և դա երկրորդ բառն է, որն արտասանել է նրանց աղջիկը` Իզաբելան (առաջինը հայրիկն էր): Խանութի խորհրդանիշը նապաստակն է ձեռքին գդալով:

Արթուրը պնդում է, որ իր կինը խոհարար է:

«Ես չեմ սովորել խոհարարություն»,- ասում է Լուսինեն: Հայաստանում երիտասարդ աղջիկները մեծանում են խոհանոցում օգնելով մայրիկներին: Ես ժամեր եմ ծախսել կրեպ-ապուր պատրաստելու համար»: Շատերը գտնում են, որ Հարությունյանը համեստություն է անում:

Այնուամենայնիվ նա խոհարարական բաղադրատոսմերի գիրք է գրում, որը շուտով կտպագրվի և կվաճառվի խանութում: Հարությունյանը չի հետևում բաղադրատոմսերին: «Ոգևորության համար ես հաճախ նայում եմ նկարին»: Նա նույնպես կարողանում է հայացք գցել ուտեստին և ասել, թե ինչից է այն պատրաստված:

«Նա շատ հնարամիտ է: Ես չեմ սիրում կարդալ,  բաղադրիչների այս հավաքածում պարտադիր է»: Լուսինեն մի կողմ է գցում բաղադրատոսմերը և ինտուիտիվ որոշ բաղադրիչներ խառնում է իրար հետ: Նա խոհանոցում նույնպես այդպես է անում»,- ակնհայտորեն հպարտանալով իր տիկնոջով նշում է Արթուրը:

Հիմնական բաղադրիչը, որը նա իր հետ բերել է «Նապաստակ» իր անհատականությունն է: Նա շատ մարդամոտ և նրբանկատ է, սիրում է օգնել մարդկանց: «Նապաստակ»-ը հետևում է խորուրդներին և ոգևորությանը: Լուսինեն ողջունում ցանկացած ստեղծագործական դրսևորում և ուրախ ժամանց:

Քացախը ամենատարածված մթերքն է, որը առաջարկվում է 5 համային տեսակների մեջ: Լուսինեն նախընտրում է տեղական մատակարարներին, որոնց նա դիտարկում է որպես արհեստավորներ: Նրանց պաստաները, պատրաստված Նապայում Լինդա Կարդա Շիբելի կողմից, հիանալի են, թեթև և համեղ, հնարավորություն են տալիս ավելի լավ զգալ համը: «Նապաստակը» մատուցում է Նապայի Ապուրների Կազմակերպության արտադրանքի ամբողջ տեսականին:

«Խոհարարները նույնպես պետք է լվանան իրենց ձեռքերը»,- կատակում է Արթուրը: Անձնակազմը լի է էնտուզիազմով, դրական էներգիայով և անհատականությամբ:

«Նապաստակը ոգևորվել է Ռատատույ ֆիլմից: Մենք պետք է ուրախ լինենք»,-նշում է Արթուրը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment