Ամռանը Արսենալը կփորձի ձեռք բերել Դորթմունդի Բորուսիայի կազմում խաղացող Հենրիխ Մխիթարյանին
Հոդվածի առանցքում
- Metro լրատվականի փոխանցմամբ, անգլիական Պրեմիեր Լիգայի առաջատարներից Արսենալը` ամռանը պատրաստվում է Դորթմունդի Բորուսիային` կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տեղափոխության առաջարկ անել:
- Թեև վերջին շաբաթների ընթացքում անցկացրած 6 անպարտելի հանդիպումները ամրապնդել են դորթմունդցիների դիրքերը, այնուամենայնիվ վերջիններս կարող են չապահովել իրենց տեղը հաջորդ տարվա Չեմպիոնների Լիգայի խաղարկությունում:
- Ֆրանսիացին բարձր է գնահատում կիսապաշտպանի տաղանդը և մի քանի անգամ սկաուտներ է ուղարկել Մխիթարյանի խաղը ուսումնասիրելու համար ու պատրաստվում է առաջարկ անել վերջինիս:
Ուշադրությանն արժանի
Metro լրատվականի փոխանցմամբ, անգլիական Պրեմիեր Լիգայի առաջատարներից Արսենալը` ամռանը պատրաստվում է Դորթմունդի Բորուսիային` կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տեղափոխության առաջարկ անել:
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստը Բունդեսլիգա տեղափոխվեց Դոնեցկի Շախտյորից 2013 թվականին և նրանով հետաքրքրված էին եվրոպական մի շարք ակումբներ, այդ թվում նաև Տոտենհեմը և Լիվերպուլը:
Թեև կիսապաշտպանի գործակալը հայտարարել է, որ Մխիթարյանը երջանիկ է Սիգնալ Իդունա Պարկում, վերջինիս հավատարմությունը Յուրգեն Կլոպի թիմին կարող է փորձությունների ենթարկվել: Թեև վերջին շաբաթների ընթացքում անցկացրած 6 անպարտելի հանդիպումները ամրապնդել են դորթմունդցիների դիրքերը, այնուամենայնիվ վերջիններս կարող են չապահովել իրենց տեղը հաջորդ տարվա Չեմպիոնների Լիգայի խաղարկությունում:
Եթե թիմը չապահովեց իր տեղը աշխարհի ամենահեղինակավոր ակումբային մրցաշարում՝ հարձակողական ոճի կիսապաշտպանը ստիպված կլինի դիտարկել ստացված առաջարկները:
Միևնույն ժամանակ Արսեն Վենգերի գլխավորությամբ լոնդոնցիները վերջերս ամրապնդվեցին Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակի 3-րդ տեղում՝ վստահ հաղթանակ տոնելով Վեսթ Հեմ Յունայթեդի նկատմամբ և այժմ Չեմպիոնների Լիգայի ուղեգիր ձեռք բերելու ճանապարհին են:
Ֆրանսիացին բարձր է գնահատում կիսապաշտպանի տաղանդը և մի քանի անգամ սկաուտներ է ուղարկել Մխիթարյանի խաղը ուսումնասիրելու համար ու պատրաստվում է առաջարկ անել վերջինիս, որի տրանսֆերային գինը ներկայումս՝ մոտ 17 միլիոն դոլար է:
Դեռևս պարզ չէ՝ արդյո՞ք Մխիթարյանը կարող է հաստատվել զինագործների կազմում: Եթե նույնիսկ Վենգերն իր մրցակիցներին զիջի իր կիսապաշտպաններից որևէ մեկին, Մխիթարյանը միևնույն է պետք է լուրջ աշխատանք կատարի՝ պահեստայինների նստարանին չհայտնվելու համար:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ