Ծխողներն ավելի հակված են հոգեկան անհանգստության և դեպրեսիայի

Ծխողներն ավելի հակված են հոգեկան անհանգստության և դեպրեսիայի

Հոդվածի առանցքում

  • Հակառակ այն համոզմանը, ըստ որի, ծխելը օգնում է սթրեսի ժամանակ, նշենք, որ ծխողները 70 տոկոսով ավելի հակված են հոգեկան խնդիրներին և դեպրեսիայի, քան չծխողները: Բրիտանական սրտաբանական հիմնադրամը և Լոնդոնի Համալսարանի մասնագետները հետազոտություններ են անցկացրել 40 տարեկանից բարձր 6500 մարդու հետ:
  • «Այն համոզմունքը, որ ծխախոտը օգնում է սթրեսի ժամանակ` մոլորություն է, իրականում այն ինչ դուք զգում եք, երբ առաջին անգամ վառում եք ծխախոտը հոգեկան բավարարվածության ձգտումն է, ինչը շատ նման է սթրեսի: Ծխախոտը կթուլացնի այդ զգացողությունը և ձեզ կթվա թե դուք ավելի լավ եք զգում, սակայն միակ բանը որ տեղի է ունենում` դա նիկոտինի ազդեցությունն է ուղեղի վրա: Այս զգացողությունը կրկնվում է յուրաքանչյուր գլանակի հետ»:
  • Այն « հաճույքը», որը դուք ստանում եք ծխախոտից, վնասակար է, քանզի այն կործանում է ձեր մարմինը: Դուք պետք է գտնեք այն «հաճույքը», որը չի հանգեցնում ձեր առողջության վատթարացմանը: Փորձեք գտնել այլ կիրք` մարզանք, զրույց ընկերոջ հետ կամ խոհարարություն: Դա կօգնի, մասնավորապես այն ժամանակ, երբ դեպրեսիան վրա հասնի:

Ուշադրությանն արժանի

Եթե դուք ծխելը թողնելու համար պատճառ էիք փնտրում, ապա ահա այն` ծխելը կարող է հոգեկան խնդիրների ախտանիշ լինել:

Հակառակ այն համոզմանը, ըստ որի, ծխելը օգնում է սթրեսի ժամանակ, նշենք, որ ծխողները 70 տոկոսով ավելի հակված են հոգեկան խնդիրներին և դեպրեսիայի, քան չծխողները:

Բրիտանական սրտաբանական հիմնադրամը և Լոնդոնի Համալսարանի մասնագետները հետազոտություններ են անցկացրել 40 տարեկանից բարձր 6500 մարդու հետ: Քննության արդյունքում պարզ է դարձել, որ ծխողների 18 տոկոսը տառապում են հոգական անհանգստությամբ և դերպրեսիայով` ի համեմատություն չծխողների, այդ թիվը կազմում է 10 տոկոս, իսկ նախկին ծխողների մոտ` 11.3 տոկոս:

Ավելին, ծխելը կարող է հոգեկան անհանգստության պատճառ դառնալ: Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ մարդիկ, ովքեր թողել են ծխելը ավելի քան 10 տարի առաջ, իրենց հոգեկան առողջությամբ շատ մոտ են նրանց, ովքեր երբեք չեն ծխել: Ուսումնասիրության եզրակացությունը այն է, որ ծխելը թողնելը կարող է լինել հոգեկան առողջության վերականգնմանն ուղղված լավագույն քայլը:

«Այն համոզմունքը, որ ծխախոտը օգնում է սթրեսի ժամանակ` մոլորություն է, իրականում այն ինչ դուք զգում եք, երբ առաջին անգամ վառում եք ծխախոտը հոգեկան բավարարվածության ձգտումն է, ինչը շատ նման է սթրեսի: Ծխախոտը կթուլացնի այդ զգացողությունը և ձեզ կթվա թե դուք ավելի լավ եք զգում, սակայն միակ բանը որ տեղի է ունենում` դա նիկոտինի ազդեցությունն է ուղեղի վրա: Այս զգացողությունը կրկնվում է յուրաքանչյուր գլանակի հետ»,- The Huffington Post-ին հաղորդել է Մայք Կնապտոնը` BHF բժշկական կենտրոնի տնօրենը:

Ըստ Կնապտոնի, BHF-ի հարցումը ցույց է տալիս, որ ՄԲԹ ծխողների մեկ երրորդը չի ցանկանում թողնել ծխելու վատ սովորությունը, քանի որ կարծում է, որ հոգեկան անհագստության նվազման պատճառը հենց ծխելն է: «Եթե դուք կարծում եք, որ ծխելը օգնում է ձեզ սթրեսից դուրս գալ, ապա դա այդպես չէ` այն ավելի է խորացնում սթրեսը: Այս զեկույցը հերքում է այդ առասպելը»:

Հոգեկան առողջության մասնագետները խստորեն խորհուրդ են տալիս զերծ մնալ վնասակար սովորությունը որպես սթրեսի դեմ պայքարի միջոց ընտրելուց: Մինչ շատ մարդիկ կարծում են, որ ծխախոտը կամ խմիչքը կարող են օգնել նրանց, Կլեվերլենդի Կլինիկայի ղեկավար Մայքել Ռոուզենը, պնդում է, որ այդ սովորությունները կհանգեցնեն ճիշտ հակառակին:

Լուծման տարբերակը` ավելի առողջարար սովորությունների ձեռքբերումն է:

Այն « հաճույքը», որը դուք ստանում եք ծխախոտից, վնասակար է, քանզի այն կործանում է ձեր մարմինը: Դուք պետք է գտնեք այն «հաճույքը», որը չի հանգեցնում ձեր առողջության վատթարացմանը: Փորձեք գտնել այլ կիրք` մարզանք, զրույց ընկերոջ հետ կամ խոհարարություն: Դա կօգնի, մասնավորապես այն ժամանակ, երբ դեպրեսիան վրա հասնի:

Նոր բացահայտումները, իհարկե, միակը չեն, որոնք վկայում են որ ծխելու սովորությունը պետք է մեկընդմիշտ թողնել: ԱՄՆ-ում յուրաքանչյուր 5-րդ մահի պատճառը ծխելն է: Այս սովորությունը կարող է հանգեցնել թոքի քաղցկեղի, սրտային խնդիրների և մահվան ելք ունեցող այլ խնդիրների:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment