Ինչպես ընտրել ուղեղն առողջ պահող աշխատանք
Հոդվածի առանցքում
- Հետազոտվել է 1936 թ. ծնված 1066 մարդկանց IQ-ն, նրանց ընդհանուր ճանաչողական ունակությունները, հիշողությունը և մշակման արագությունը։
- Նրանք, ովքեր աշխատել են տվյալների հետ կամ վերլուծություններ են անել, 70 տարեկանում ավելի լավ ճանաչողական ընդունակություններ ունեն ։
- Հետազոտողները պարզել են, որ մարդիկ, որոնք սկսում են IQ բարձր մակարդակով, որպես կանոն, ավելի բարդ մասնագիտություններ են ընտրում:
- Ուսումնասիրությունը կատարած գիտնականները հորդում են՝ օգտագործիր ուղեղդ կամ սկսիր կորցնել ընդունակություններդ:
Ուշադրությանն արժանի
Վիրաբույժները, պրոբացիայի ծառայության աշխատակիցները, իրավաբանները, հոգեթերապևտները, գրաֆիկական դիզայներները, ճարտարապետներն ու, հույս ունեմ, նաև լրագրողները, կատարում են այնպիսի աշխատանք, որը առողջ կպահի իրենց ուղեղները մինչև խոր ծերություն: Այս շաբաթ «Wall Street Journal»-ում հրապարակվեց «Neorology» ամսագրի նոր ուսումնասիրությունը:
Հետազոտությունը կատարվել է Շոտլանդիայում՝ Էդինբուրգի համալսարանում։ Հետազոտվել է 1936 թ. ծնված 1066 մարդ`հիմնականում թոշակառուներ: Ուսումնասիրվել է 70-ամյա մարդկանց IQ-ն, նրանց ընդհանուր ճանաչողական ունակությունները, հիշողությունը և մշակման արագությունը՝ կախված մասնագիտության բարդությունից ու տվյալների, մարդկանց, առարկաների հետ փոխհարաբերություններից:
Այս IQ թեստի արդյունքները համեմատվել են թոշակառուների 11 տարեկանում արված հետազոտության հետ: Պարզվում է, այդ սերնդի գրեթե բոլոր ներկայացուցիչները 11 տարեկանում անցել են նույն հետազոտությունը: Այդ ժամանակ Շոտլանդիայի գրեթե բոլոր երեխաները անցել են «Շոտլանդական հոգեկան հետազոտություն» (Scottish Mental Survey): բժշկական հետազոտությունը: Հոգեբանության դասախոս Ալան Գոուն, որը ամսագրի ընթերցողներից էր, հայտնել է «Journal»-ին, որ հիշողության թեստի ժամանակ հետազոտողները խնդրել են մասնակիցներին կատարել այնպիսի գործողություններ, ինչպիսին է օրինակ տեղեկատվության կրկնումը՝ լսելուց բավական ժամանակ հետո: Ընդհանուր կոգնիտիվ կարողությունները ստուգելու համար մանսակիցներին խնդրել են նաեւ ավարտին հասցնել նկարները:
Այն մասնակիցները, որոնք իրենց աշխատանքի բնույթով հարկադրված են եղել աշխատել տվյալների հետ կամ վերլուծություններ անել, օրինակ մաթեմատիկոսներն ու ինժեներ-շինարարները, 70 տարեկանում շատ ավելի լավ ճանաչողական ընդունակություններ են դրսևորել, քան նրանք, ովքեր հիմնականում աշխատել են մարդկանց հետ կապված խնդիրների հետ, ինչպիսիք են մենթորությունը, խորհրդատվությունը, մարզումները և բանակցությունները: Մտածե՛ք, դատավորների, սոցիալական աշխատողների և պրոբացիայի աշխատողներ:Այլ հետազոտությունները հանգեցրել են նմանատիպ եզրակացության՝ օգտագործիր ուղեղդ կամ սկսիր կորցնել ընդունակություններդ:
Մի նախազգուշացում: Հետազոտողները պարզել են, որ մարդիկ, որոնք սկսում են IQ բարձր մակարդակով, որպես կանոն, ավելի բարդ մասնագիտություններ են ընտրում:
«Բարդ գործողությունների մեջ անհատական ներգրավման մակարդակը կարող է լինել նախնական բարձր ճանաչողական ընդունակությունների արդյունք»: Սակայն հետազոտողները առայժմ չեն կարողանում գտնել այս պնդման ապացուցման ուղին: Այնուամենայնիվ, հետազոտությունը ցույց է տվել, որ մասնակիցները կարողացել են զգալիորեն ավելացնել իրենց ուղեղի հնարավորությունները՝ առավել բարդ աշխատանք ընտրելով: Կոգնիտիվ գործառույթների մեջ տարբերությունը աննշան է, ընդամենը 1-2 %: Սակայն հետազոտողները նշում են, որ դա էական է: «Ստացված տվյալները համապատասխանում են այն տվյալների հետ, որոնք օժանդակել են մասնագիտական բարդություններին, որպես կոգնիտիվ գործունեության նախագուշակ մասնակիցների հետագա կյանքում, անկախ նրանց նախնական ընդունակություններից»,-գրում են նրանք:
Հետաքրքիր տարբերություն կա «տվյալների» հետ աշխատողների, (ինչը նշանակում է, որ նրանք համադրում, կոորդինացում, վերլուծություն և հաշվարկ են կատարում), մյուս կողմից, այն մասնակիցների միջև, որոնք կապված են եղել մարդկանց հետ: Ուսումնասիրվել են նաեւ այն մասնագիտություները, որոնց գործը «առարկաներն են», դրանք ստեղծելը, վարելը և ընդհանրացնելը: Այն մասնակիցները, որոնք աշխատել են «առարկաների» հետ, 70 տարեկանում ավելի ցածր կոգնիտիվ կարողություններ են ցուցաբերում, քան նրանք, ովքեր աշխատել են մարդկանց կամ տվյալների հետ:
Այսպիսով, ինչպիսի՞ կարիերա ընտրել, եթե ուզում եք ուղեղն առողջ պահել: Թերապևտ, մանկաբույժ, ինժեներ-ծրագրավորող, գիտնականԼ Բայց պետք չէ ստվեր գցել նաեւ հյուրանոցի սպասուհու, զանգեր հավաքողի, պատուհան լվացողի մասնագիտությունների վրա:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ։