Առո՞ղջ է.ոչ, շնորհակալ եմ.աշխարհի տարբեր ժողովուրդների սննդակարգը վատթարանում է

Առո՞ղջ է.ոչ, շնորհակալ եմ.աշխարհի տարբեր ժողովուրդների սննդակարգը վատթարանում է

Հոդվածի առանցքում

  • Միջազգային հետազոտողները ուսումնասիրել են ավելի քան 320 տեսակի սննդակարգ, որն աշխարհում օգտագործել են 1990-ից 2010 թվականներին, և պարզել, թե որքան հաճախ են մարդիկ օգտվել 17 հիմնական ուտելիքից, խմիչքից և սննդարար կերակրատեսակներից, ներառյալ` մրգից, բանջարեղենից և ձկից:
  • -Ծերերը սնվում են ավելի լավ, քան նրանցից երիտասարդ մեծահասակները, կանայք սնվում են ավելի առողջ, քան տղամարդիկ:
  • «Դեռ երկար ճանապարհ կա անցնելու», - ասում է Ֆրիդմանի սննդի դպրոցի և Թաֆթսի համալսարանի դոկտոր Դարիուշ Մոզաֆարյանը, որը հետազոտման հեղինակներից մեկն է: Նրա խոսքով, չնայած արևմտյան երկրների բնակիչները անառողջ սննդի ամենաշատ սպառողներն են, Չինաստանն ու Հնդկաստանը հասնում են նրանց, և այդ երկրների կառավարությունները պետք է միջամտեն. «Մենք չենք կարող դա չհետազոտված թողնել»:

Ուշադրությանն արժանի

Այսօր աշխարհում միրգը, բանջարեղենն ու առողջ սնունդն օգտագործվում է ավելի շատ, քան նախկինում, բայց աշխարհն առավելապես զգում է անորակ ուտելիքի կարիք: Սա է փաստում մոտ 190 երկրներում ուտելիքին առնչվող սովորույթների մասին կատարված հետազոտությունը:

Միջազգային հետազոտողները ուսումնասիրել են ավելի քան 320 տեսակի սննդակարգ, որն աշխարհում օգտագործել են 1990-ից 2010 թվականներին, և պարզել, թե որքան հաճախ են մարդիկ օգտվել 17 հիմնական ուտելիքից, խմիչքից և սննդարար կերակրատեսակներից, ներառյալ` մրգից, բանջարեղենից և ձկից: Մյուս կողմից պարզել են, թե որքան են մարդիկ օգտագործում անառողջ սնունդ, ինչպես համեմված միսն ու շաքարով խմիչքները:

Փորձագետները հայտնաբերել են, որ, չնայած մարդիկ ուտում են ավելի առողջ սնունդ, ինչպես ցորենն ու ձուկը, նրանք էլ ավելի շատ են օգտագործում անառողջ կերակրատեսակներ: Հետազոտությունը ֆինանսավորել է Bill & Melinda Gates հիմնադրամը և բրիտանական Medical Research Council-ը: Եզրակացությունը հինգշաբթի հրապարակվել է Lancet Global Health ամսագրում` որպես ճարպակալման վերաբերյալ նյութ:

Հետազոտության հիմնական բացահայտումներն են.

-Ծերերը սնվում են ավելի լավ, քան նրանցից երիտասարդ մեծահասակները, կանայք սնվում են ավելի առողջ, քան տղամարդիկ

-Առողջ սննդակարգի անցնելու զգալի փոփոխություն է տեղի ունեցել Մոնղոլիայում, Լատինամերիկյան երկրներում և Կարիբյան ավազանում: Անորակ սնունդ սպառելու սովորությունը սահմանափակելու կարիք ունեն Բոսնիան, Հայաստանն ու Դոմինիկյան Հանրապետությունը

-ԱՄՆ-ում պատկերը խառն է, այստեղ կտրուկ աճել է ինչպես որակյալ սննդի օգտագործումը, այնպես էլ` ճիշտը հակառակը

«Դեռ երկար ճանապարհ կա անցնելու», – ասում է Ֆրիդմանի սննդի դպրոցի և Թաֆթսի համալսարանի դոկտոր Դարիուշ Մոզաֆարյանը, որը հետազոտման հեղինակներից մեկն է: Նրա խոսքով, չնայած արևմտյան երկրների բնակիչները անառողջ սննդի ամենաշատ սպառողներն են, Չինաստանն ու Հնդկաստանը հասնում են նրանց, և այդ երկրների կառավարությունները պետք է միջամտեն. «Մենք չենք կարող դա չհետազոտված թողնել»:

-Հետազոտողները Աֆրիկայի և Ասիայի որոշ երկրներում պարզել են, որ անցած 20 տարիներին մարդկանց սննդակարգը չի բարելավվել:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment