Բացահայտում. Աշխարհի երկրների լավագույն և վատագույն սննդակարգը
Հոդվածի առանցքում
- Ուսումնասիրությունը բացահայտել է, որ աշխարհում առկա է առողջ սննդի սպառման աճ, այդ թվում մրգերի և բանջարեղենի սպառման առումով, բայց այն հետ է մնում աշխարհում անառողջ սննդի սպառման մտահոգիչ ավելացման պատճառով:
- Ուսումնասիրությունը պարզել է, որ բարձր եկամուտ ունեցող երկրները, ինչպիսիք են ԱՄՆ, Կանադան, Արևմտյան Եվրոպան, Ավստրալիան և Նոր Զելանդիան ունեն ավելի լավ սննդակարգեր՝ հիմնված առողջ ապրանքների վրա, բայց զգալիորեն ավելի աղքատ սնունդ անառողջ սննդակարգի դիտարկման ժամանակ:
- Ամենացածր ցուցանիշները առողջ սննդի առումով ունեն նաև եվրոպական երկրները, այդ թվում Բելգիան և Հունգարիան, ինչպես նաև նախկին Խորհրդային Միության հանրապետությունները, այդ թվում Ուզբեկստանը, Թուրքմենստանը և Ղրղզստանը:
Ուշադրությանն արժանի
Առողջ սննդակարգի գործածումը նվազում է. Մարդիկ ավելի շատ են ուտում անառողջ սնունդ:
Սպառելով ավելի շատ մրգեր և բանջարեղեն՝ Չադի քաղաքացիները ունեն առողջ սննդի սպառման լավագույն ցուցանիշը աշխարհում, իսկ վատագույն ցուցանիշն ունի Հայաստանը, ասում է նոր հետազոտությունը, որը համեմատում է աշխարհում սննդակարգի սովորույթները:
Ուսումնասիրությունը բացահայտել է, որ աշխարհում առկա է առողջ սննդի սպառման աճ, այդ թվում մրգերի և բանջարեղենի սպառման առումով, բայց այն հետ է մնում աշխարհում անառողջ սննդի սպառման մտահոգիչ ավելացման պատճառով:
Իրենց եզրակացությունները անելու համար «The Lancet Global Health» ամսագրում հրապարակված ուսումնասիրության հետազոտողները օգտագործել են ազգային տվյալներ, որոնք ընդգրկում են գրեթե ամբողջ բնակչության 90 տոկոսը և պատասխանում են հարցադրմանը, թե ինչպե՞ս են մարդիկ սնվել 1990- 2010 թվականներին:
Նրանք վերլուծել են սննդակարգի երեք խմբեր: Առաջինը հիմնված էր տասը առողջ սննդակարգերի վրա՝ մրգեր, բանջարեղեն, լոբի, ընկույզներ և սերմեր, ձավարեղեն, կաթ, ընդհանուր ճարպային թթուներ, ձուկ, բուսական օմեգա և դիետիկ սննդատեսակներ: Երկրորդը հիմնված էր յոթ անառողջ սննդի վրա. չմշակված կարմիր միս, վերամշակված մսեղեն, շաքար պարունակող խմիչքներ, հագեցած ճարպեր, այլ տեսակի ճարպեր, դիետիկ խոլեստերոլ և սոդիում: Երրորդը հիմնված էր ընդհանուր առմամբ բոլոր 17 սննդատեսակների խմբերի վրա:
Ուսումնասիրությունը պարզել է, որ բարձր եկամուտ ունեցող երկրները, ինչպիսիք են ԱՄՆ, Կանադան, Արևմտյան Եվրոպան, Ավստրալիան և Նոր Զելանդիան ունեն ավելի լավ սննդակարգեր՝ հիմնված առողջ ապրանքների վրա, բայց զգալիորեն ավելի աղքատ սնունդ անառողջ սննդակարգի դիտարկման ժամանակ:
Արևադարձային Աֆրիկայի երկրները և որոշ ասիական երկրներ, այդ թվում Չինաստանը և Հնդկաստանը, վերջին երկու տասնամյակների ընթացքում չեն ունեցել բարելավում իրենց սննդակարգերում:
Մինչդեռ, ցածր եկամուտ ունեցող երկրները, ինչպիսիք են Չադը և Մալին, ունեն լավագույն ցուցանիշներ առողջ սննդակարգի առումով:
Ամենացածր ցուցանիշները առողջ սննդի առումով ունեն նաև եվրոպական երկրները, այդ թվում Բելգիան և Հունգարիան, ինչպես նաև նախկին Խորհրդային Միության հանրապետությունները, այդ թվում Ուզբեկստանը, Թուրքմենստանը և Ղրղզստանը: Տարիքն ու սեռը հաշվի է առնելու պարագայում, հետազոտողները հայտնաբերել են, որ մեծահասակները ուտում են ավելի առողջ սնունդ, քան երիտասարդ չափահասները, ինչպես նաև կանայք ավելի շատ սնվում են առողջ սնունդով, քան տղամարդիկ:
Հետազոտողները հույս ունեն, որ իրենց բացահայտումները կարող են օգնել ազգերին նվազեցնել առողջության և տնտեսության հետ կապված ռիսկերը անառողջ սնունդի պարագայում:
Դոկտոր Ֆումիակի Իմամուրան Քեմբրիջի համալսարանից, ով ղեկավարում էր հետազոտությունը, ասել է, որ սննդակարգի բարելավումը «կարևոր դեր է խաղացել»՝ նվազեցնելով ոչ վարակիչ հիվանդությունները, որոնք կազմում են բոլոր մահերի 75 տոկոսը մինչև 2020 թվականը: Առողջ սննդակարգով երկրներն են՝
- Չադ
- Սիերա Լեոնե
- Մալի
- Գամբիա
- Ուգանդա
- Գանա
- Կոտ դ’Իվուար
- Սենեգալ
- Իսրայել
- Սոմալի
Անառողջ սննդակարգով երկրներն են՝
- Հայաստան
- Հունգարիա
- Բելգիա
- Չեխիայի Հանրապետություն
- Ղազախստան
- Բելարուս
- Արգենտինա
- Թուրքմենստան
- Մոնղոլիա
- Սլովակիա
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ