HBO-ի «Չեռնոբիլ» մինիսերիալը Ղազախստանում կառուցվելիք ատոմակայանի դեմ բողոք է առաջացրել

HBO-ի «Չեռնոբիլ» մինիսերիալը Ղազախստանում կառուցվելիք ատոմակայանի դեմ բողոք է առաջացրել

Հոդվածի առանցքում

  • 1986թ-ին տեղի ունեցած Չեռնոբիլի միջուկային աղետի և դրա հետևանքների մասին պատմող վերջին հեռուստատեսային մինիսերիալը Ղազախստանում առաջացրել է հակամիջուկային տրամադրություններ, երբ Կենտրոնական Ասիայում գտնվող այս երկրի քաղաքական առաջնորդները Ռուսաստանի հետ ատոմային էլեկտրաէներգիայի գործարքի շուրջ են բանակցում:

Ուշադրությանն արժանի

 

1986թ-ին տեղի ունեցած Չեռնոբիլի միջուկային աղետի և դրա հետևանքների մասին պատմող վերջին հեռուստատեսային մինիսերիալը Ղազախստանում առաջացրել է հակամիջուկային տրամադրություններ, երբ Կենտրոնական Ասիայում գտնվող այս երկրի քաղաքական առաջնորդները Ռուսաստանի հետ ատոմային էլեկտրաէներգիայի գործարքի շուրջ են բանակցում:

Հինգ մասանոց «Չեռնոբիլի» վերջին սերիան հեռարձակվել է ամերիկյան կաբելային HBO հեռուստաալիքով հունիսի 4-ին: Սերիալը ներկայացնում Չեռնոբիլում խորհրդային պաշտոնյաների անփութությունը, ինչը նպաստել է աղետի տարածմանը և դրա հետևանքների բարդացմանը:

Դատելով սոցմեդիայում Ղազախստանի քաղաքացիների մեկնաբանություններից, նրանք հակված են հակազդել Բալխաշում ատոմակայան կառուցելու ղազախա-ռուսական համատեղ նախագծին: Այն առաջին անգամ քննարկվել է ապրիլի սկզբին Մոսկվայում՝ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ջոմարտ Տոկաևի այցի ժամանակ: Գործարքի հանրային արձագանքը զգուշավոր էր, ինչը հուշում էր Ղազախստանի էներգետիկայի փոխնախարար Մագնուս Միրզագալիևին հայտարարել, որ գործարքը դեռկայացած չէ:

Հեռուստասերիալի հեռարձակումից հետո Ղազախստանի սոցիալական մեդիայի ոլորտի ազդեցիկ ներկայացուցիչները հանդես եկան միջուկային էներգիայի դեմ: «Չեռնոբիլը» դիտելուց հետո դեմ եմ Ղազախստանում ատոմակայանի կառուցմանը», – ֆեյսբուքում գրել է հայտնի բլոգեր Ժաննա Իլիչևան:

«Այո, ատոմային էներգետիկան ավելի էժան, ավելի էկոլոգիական է, քան վառելիքի այլ տեսակները, բայց ես վախենում եմ», – գրել է Իլիչևան՝ ավելացնելով «ես արթնացել եմ» հեշթեգը, որը դարձել է ատոմակայանի դեմ հանդես եկող երիտասարդ ղազախների կարգախոսը:

Ատոմային գիտությունը Ղազախստանում հատկապես զգայուն թեմա է: Խորհրդային Միությունը 1949-1989թթ-ին Ղազախստանում փորձարկել է հարյուրավոր միջուկային ռումբներ` երկրի հյուսիս-արևմուտքը դարձնելով առողջ ապրելու համար անպիտան:

Չեռնոբիլի աղետի մասին հին հոդվածներն ու տեսանյութերը շրջանառվում են սոցիալական մեդիայում, երբ հունիսի 9-ին կայացել են  նախագահական ընտրություններին և այդ ամենը չի ազդել արդյունքի վրա: Տոկաևը հաղթել է ընտրություններում:

Այնուամենայնիվ, Չեռնոբիլի աղետին հեռուստատեսային անդրադարձը ստեղծում է խոչընդոտներ Ղազախստանում միջուկային էներգիայի ապագայի համար: Մինչ այժմ միայն սահմանափակ թվով Ղազախստանի քաղաքացիներ են կարողացել  դիտել մինիսերիալը: Սոցիալական մեդիայի բուռն զարգացումը առաջիկա շաբաթներին կարող է ավելի մեծ հետաքրքրություն առաջացնել:

«Ես վերջապես դիտեցի HBO-ի Չեռնոբիլ փայլուն սերիալը: Երբեք, երբեք, երբեք Ղազախստանում չպետք է լինի ատոմակայան: ԵՐԲԵՔ: Ես չգիտեմ, թե ղազախների ինչին է դա պետ: Բոլորը պետք է դիտեն այս սերիալը», – ֆեյսբուքում գրել է ղազախ ռեժիսոր Ժաննա Իսաբաևան:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

 

Write a comment