Ցեղասպանությանը նախորդում է ատելության քարոզը

Ցեղասպանությանը նախորդում է ատելության քարոզը

Հոդվածի առանցքում

  • Եթե կա մի դաս, որը պետք է սովորել համաշխարհային պատմությունից, դա այն է, որ բոլոր թիրախավորված հանրույթներում ցեղասպանությանը նախորդել է ատելության պրոպագանդան, ատելություն բորբոքող քարոզչությունը։ Փոքր բռնություններն արհամարհելը նույնն է, թե աստիճաններ շարես ու ճանապարհ հարթես դեպի մեծ ծավալի բռնություններ: Ագրեսիվ ազգայնականության վերելքի այս համաշխարհային շրջանում ՄԱԿ-ը պետք է ավելի ակտիվ և արդյունավետ լինի, քան 70 տարի առաջ էր։

Ուշադրությանն արժանի

Այս տարի դեկտեմբերին 2 կարևոր փաստաթղթերի 70-ամյակն է լրանում, որոնք կարևոր հիմնարար դեր են խաղաղցել «Մարդու իրավունքներ» կոնցեպտի և այդ իրավունքները պաշտպանելու ինստիտուցիոնալ մեխանիզմների զարգացման գործում:

1948-ի դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ն ընդունեց Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժի մասին կոնվենցիան: Դեկտեմբերի 10-ին էլ ընդունվեց Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը: ՄԱԿ-ն իրենով Համաշխարհային երկրորդ պատերազմի արհավիրքների հետևանք էր և ընդունումն այն բանի, որ ազգային պետությունների միջև տարբերությունները և կոնֆլիկտները  պետք է բանակցվեն և լուծվեն ոչ թե ամբողջությամբ անտեսելով այդ տարբերություններն ու կոնֆլիկտները, այլ մեղմելով դրանք, համադրելով, անհրաժեշտության դեպքում ենթարկելով դրանք մարդկության համընդհանուր մտահոգություններին:

Փաստը, որ 1939-ից հետո մեկ այլ համաշխարհային պատերազմ չի սկսվել, վկայում է թեև սահմանափակ, բայց կայունության մասին։ Հաշվի առնենք, որ Երկրորդ համաշխարհային պատերազմը բռնկվեց Առաջինից  աշխարհամարտից 25 տարի հետո, երբ ՄԱԿ-ի նման միջազգային համակարգող մարմին գոյություն չուներ։

Երկրորդ հետպատերազմյան փուլը նաև ապագաղութացման և մի քանի նոր հետգաղութային պետությունների ստեղծման շրջան էր։ Այս ազգային պետությունների միջև աշխարհագրական սահմանների ստեղծումը երբեմն հապճեպ էր, ինչպես 1947-ին Հնդկաստանի և Պակիստանի միջև։ Եվ նոր պետություններ ստեղծելու գաղափարն առանց խնդիրների չէր։  Շատ ազգեր, լեզվական խմբեր և էթնիկ համայնքներ միավորվեցին՝ ձևավորելու հետգաղութային նոր պետությունների տարածքային սահմանները։

Ապագա ազգայնական և էթնիկ կոնֆլիկտների պոտենցիալին հիմք դրվեց հենց այդ նոր ազգային պետությունների ծնունդով։ Ամենևին էլ պատահականություն չէ, որ երկրների միջև պատերազմները մեծապես տեղափոխվել են պետությունների սահմաններից ներս, որոնք քայքայվում են ներքին նացիոնալիստական և էթնիկ կոնֆլիկտներով։ Զորքերը հիմնականում այլևս երկրների միջև պատերազմներում կռվելու համար չեն, այլ ներքին խնդիրների լուծման՝ զենքով, թե այլ կերպ։ Այդպիսի խնդիրները երբ վերածվում են զինված կոնֆլիկտի, ամենամեծ ծավալի բռնություններն են տեղի ունենում մարդու իրավունքների նկատմամբ ոչ միայն Երրորդ աշխարհի հետգաղութային երկրներում, այլև Եվրոպայում, մասնավորապես նախկին Հարավսլավիայի բաժանումից հետո։

Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժի մասին կոնվենցիան ընդունվեց 1948 թվականին՝ որպես պատասխան ընդդեմ սեփական քաղաքացիների նկատմամբ ազգային պետությունների բռնությունների։ Ադոլֆ Հիտլերի նացիստական կառավարությունը վեց միլիոն հրեա սպանեց 1941-1944 թվականներին։ Ոչնչացված հերաների մեծ մասը Գերմանիայի քաղաքացի էին։

Ցեղասպանության կոնվենցիան

Լեհ-հրեական արմատներով իրավաբան Ռաֆայել Լեմկինը 1943-ին ստեղծեց «ցեղասպանություն» տերմինը՝ բնորոշելու այդ զանգվածային սպանությունը, և կազմեց ցեղապսանության կոնվենցիայի սևագիրը, որն ընդունվեց ՄԱԿ-ի կողմից։ 2013-ին հրատարակված ինքնակենսագրականում՝ մահից շատ տարիներ անց (մահացել է 1959-ին 59 տարեկանում), Լեմկինը նկատել էր, որ ի սկզբանե նրա հետազոտությունների և ամբողջ կյանքի ընթացքում հակացեղասպանական քարոզի հիմքում հայերի ցեղասպանությունն է եղել, որը տեղի է ունեցել 1915-17 թվականներին և որի ժամանակ մոտ 1,5 միլիոն հայ է զոհվել։ Ընդունված է, որ Հայոց ցեղապսանությունը առաջին ժամանակակից ցեղասպանությունն էր, որն իրագործել է Օսմանյան կայսրությունը հայերի նկատմամբ։ Ընդ որում՝ սպանված հայերի մեծ մասը հենց Օսմանյան պետության քաղաքացիներ էին։

Ցեղասպանության սահմանումը, որն օգտագործված է 1948-ի կոնվենցիայում, ներառում է գործողություններ, որոնք կատարվում են «ազգը, էթնիկ, ռասսայական կամ կրոնական խումբն ամբողջությամբ կամ մասամբ ոչնչացնելու մտադրությամբ»։ Այս սահմանումը չնայած հստակ է, բայց համապարփակ չէ՝ բոլոր մասսայական սպանություններն ընդգրկելու համար։

Ցեղասպանությունները 20-րդ դարում

20-րդ դարում զանգվածային սպանությունների երկու օրինակներ կան, որոնք տարբեր աստիճանի դժվարություններ են ներկայացնում այս սահմանումի մեջ տեղավորվելու համար։

Առաջինը 1930-ականների ստալինյան զտումներն են քաղաքական ընդդիմախոսնեի շրջանում և ռեպրեսիաները ռուսական գյուղացիության դեմ, որոնք մեկ միլիոն մահվան պատճառ դարձան։ Սրանք չեն տեղավորվում էթնիկ զտումների համատեքստում։

Երկրորդը ստալինիզմի ջատագով Փոլ Փոթի Կարմիր Քմերի ռեժիմն էր, որը 1975-79-ին մոտ 1,5 միլիոն կամբոջիացիների կյանք խլեց՝ բնակչության մոտ 25 տոկոսը, գյուղացիական կոլտնտեսության արշավների ժամանակ։ Կարմիր Քմերների ազգայնականության, ռասսայական շերտի և կորնական ու էթնիկ փոքրամասնությունների ներգրավվածության պաճառով Կարմիր Քմերների իրագործած սպանությունները որակվեցին որպես «ցեղասպանություն»։

Կոնվենցիան, որը ստորագրվել է և վավերացվել երկրների մեծ մասի կողմից (149), նպատակ ունի կանխել և պատժել ցեղասպանության հանցագործությունները։ Կանխարգելման տեսանկյունից զանգվածային ձախողում է, պատժի տեսնակյունից գրանցված սահմանափակ հաջողություններ կան։ Անցած ամիս Կարմիր Քմերների երկու լիդերներ դատապարտվեցին ցեղասպանության մեղադրանքով։ Սերբիայի նախագահ Սլոբոդան Միլոշևիչը  մեղադրվեց  1999-ի ցեղասպանության համար և մահացավ ոստիկանական բաժանմունքում մինչև կդատարպարտվեր, և Հութու քաղաքական գործիչը Ռուանդայից, որտեղ 1994-ին կես միլիոն թութսիներ զոհվեցին, դարձավ առաջին մարդը, որը երբևէ դատապարտվել էր ցեղապսանություն իրագործելու համար (1998թ․)։

Ինստիտուցիոնալ հաշվետվության, դիմադրության և զսպվածության տեսանկյունից կարևոր է ցեղասպանության և մարդու իրավունքների այլ բռնությունների համար դատապարտումը։

Ինչևէ, խոցելի քաղաքացիների պաշտպանության տեսնակյունից ավելի կարևոր է կանխարգելել ցեղասպանությունը։ Սա տվյալների հավաքագրման նոր գործիքակազմ է պահանջում, որը թույլ կտա կանխատեսել զանգվածային սպանությունները և միջամտության ռազմավարություն կապահովի՝ կանխելու այս սպանությունները։ Նոր տեխնոլոգիաները տալիս են հնարավորություն, օրինակ՝ պատկերներ ստանալ տիեզերքից, որն էլ կարող է օգնել տվյալների հավաքագրմանը։ Բայց ավելի կարևոր է մոնիտորինգ անել համայնքների դեմ ատելության քաղաքական լեզուն։

Եթե կա մի դաս, որը պետք է սովորել համաշխարհային պատմությունից, դա այն է, որ բոլոր թիրախավորված հանրույթներում  ցեղասպանությանը նախորդել է ատելության պրոպագանդան, ատելություն բորբոքող քարոզչությունը։ Փոքր բռնություններն արհամարհելը նույնն է, թե աստիճաններ շարես ու ճանապարհ հարթես դեպի մեծ ծավալի բռնություններ: Ագրեսիվ ազգայնականության վերելքի այս համաշխարհային շրջանում ՄԱԿ-ը  պետք է ավելի ակտիվ և արդյունավետ լինի, քան 70 տարի առաջ էր։

Պրիտամ Սայն, Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment