Երջանկության բանալին աշխատանքի վայրում՝ կապված չէ ձեր բուն աշխատանքի հետ

Երջանկության բանալին աշխատանքի վայրում՝ կապված չէ ձեր բուն աշխատանքի հետ

Հոդվածի առանցքում

  • Ըստ Virgin Pulse-ի «Սիրո աշխատանքը» վերնագրով նոր զեկույցի, աշխատանքի վայրում ամենակարևոր գործոններից մեկը 09:00-17:00 ընկած ժամանակահատվածում այն մարդիկ են, որոնք շրջապատում են քեզ աշխատանքային օրվա ընթացքում:
  • Ամեն շաբաթ ամերիկացի աշխատողը միջինում ծախսում է 47.5 ժամ գրասենյակում, որոշ աշխատակիցներ կարող են ծախսել ավելի շատ ժամանակ իրենց գործընկերների, քան ընտանիքի անդամների կամ ընկերների հետ գրասենյակից դուրս:
  • Բացահայտվել է, որ մարդկանց միջև ընկերությունը աշխատանքի վայրում կամ նույնիսկ պարզապես դրա հնարավորությունը ոչ միայն կապված է աշխատողների երջանիկ լինելու հետ, այլև ընդհանուր բիզնեսը դարձնում է ավելի արդյունավետ:
  • Մենք միգուցե ավելի շատ ժամեր ենք անցկացնում աշխատավայրում, քան մեր տանը, և բաց թողնում չօգտագործած արձակուրդի օրերը, սակայն գոնե մենք ունենք աշխատանքի լավագույն ընկերներ, ովքեր կօգնեն մեզ լավ աշխատել և միաժամանակ ժպտալ:

Ուշադրությանն արժանի

Ավելի շատ ժամանակ անցկացնելով գրասենյակում՝ մենք ջանքեր ենք գործադրում հասնելու առասպելական «հավասարակշռությանը աշխատանքի ու կյանքի միջև»: Սկսած ընդմիջմանը գնալուց մինչև ձեր սիրելիներին աշխատանքի դասավորելը՝ մենք, ըստ էության, փոփոխություններ ենք մտցնում մեր աշխատավայրում (և մեծ և փոքր) հանուն երջանկության: Բայց մեզանից շատերը կարող են չգիտակցել, որ տրամադրություն բարձրացնողը մի գուցե նստած է կողքի գրասեղանի առաջ:

Ըստ Virgin Pulse-ի «Սիրո աշխատանքը» վերնագրով նոր զեկույցի, աշխատանքի վայրում ամենակարևոր գործոններից մեկը 09:00-17:00 ընկած ժամանակահատվածում այն մարդիկ են, որոնք շրջապատում են քեզ աշխատանքային օրվա ընթացքում:

Հարցվածների գրեթե 40 տոկոսը նշեցին իրենց աշխատողներին որպես հիմնական պատճառ, թե ինչու են նրանք սիրում աշխատել իրենց ընկերությունում: 66 տոկոսը նշել է, որ դրական հարաբերությունները գործընկերների հետ ավելացրել է արտադրողականությունը, իսկ 55 տոկոսը ասել է, որ դա նրանց օգնել է մեղմացնել առօրյա աշխատանքային սթրեսը:

Ամեն շաբաթ  ամերիկացի աշխատողը միջինում ծախսում է 47.5 ժամ գրասենյակում, որոշ աշխատակիցներ կարող են ծախսել ավելի շատ ժամանակ իրենց գործընկերների, քան ընտանիքի անդամների կամ ընկերների հետ գրասենյակից դուրս:

«Սոցիալական կապերի կարևորությունը մեր առողջության և բարեկեցության համար չի կարող թերագնահատվել»,-ասում է Սոնյա Լյուբոմիրսակը՝ «Ինչպես լինել երջանիկ: Նոր մոտեցում, թե ինչպես կառուցել ձեր ուզած կյանքը» գրքի հեղինակը:

Գործատուները սկսել են կարևորել այդ կապերը գրասենյակում և քայլեր են ձեռնարկում վերաիմաստավորելու աշխատանքային միջավայրի կարևորությունը, որպեսզի օգնեն աշխատակիցներին ստանալ համապատասխան աշխատանքային փորձ, նվազեցնեն վատնումն ու տհաճ միջավայրը:

Բացահայտվել է, որ մարդկանց միջև ընկերությունը աշխատանքի վայրում կամ նույնիսկ պարզապես դրա հնարավորությունը ոչ միայն կապված է աշխատողների երջանիկ լինելու հետ, այլև ընդհանուր բիզնեսը դարձնում է ավելի արդյունավետ: Անկախ նրանից, թե աշխատակիցները օգտագործում են իրենց ժամանակը իրենց ղեկավարությունից դժգոհելու, շաբաթավերջին պլանները քննարկելու կամ միասին ժամանակ անցկացնելու համար՝ մոտ հարաբերությունները օգնում են հաղթահարել դժգոհությունները, որոնք կարող են լինել, ավելի արդյունավետ դարձնել աշխատանքը և մնալ այդ աշխատավայրում ավելի երկար: Մենք միգուցե ավելի շատ ժամեր ենք անցկացնում աշխատավայրում, քան մեր տանը, և բաց թողնում չօգտագործած արձակուրդի օրերը, սակայն գոնե մենք ունենք աշխատանքի լավագույն ընկերներ, ովքեր կօգնեն մեզ լավ աշխատել և միաժամանակ ժպտալ:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment