2015 թվականի ամենաերջանիկ և «ոչերջանիկ» մասնագետները

2015 թվականի ամենաերջանիկ և «ոչերջանիկ» մասնագետները

Հոդվածի առանցքում

  • Դպրոցի տնօրենը, գլխավոր խոհարարը և վարկային աշխատողը թերևս այն երեք գործերն են, որոնք մեր մտքով չեն անցնի, եթե փորձենք պատկերացնել առավել ուրախ մասնագետներին: Բայց դրանք գլխավորում են ամենաերջանիկ և ոչ երջանիկ աշխատատեղերի ցանկը, որը կազմել է CareerBliss կայքը:
  • Գնահատվում էին «միջին շուկայական» աշխատատեղերը, - նշում է CareerBliss ընկերության գործադիր տնօրեն Հեյդի Գոլեջը: Ցանկում չեն ընդգրկվել նաև այլ ցածր մակարդակի աշխատատեղեր, որոնք կարող էին համարվել ծայրահեղ ոչ երջանիկ, ինչպես, օրինակ, թռչնաֆաբրիկայի բանվորը:
  • Դպրոցի տնօրենից հետո, երկու աշխատանքները ամենաերջանիկ-ի ցուցակում ունեն իրենց մարտահրավերներն ու պարգևները: Գլխավոր խոհարարը հաճույք է ստանում ուտելիք պատրաստելուց և վայելում է, երբ գովում են իր ուտեստները, բայց ծայրահեղ մրցունակ, համեմատաբար փոքր շահույթ ունեցող ռեստորանային բիզնեսում մնալը շատ դժվար է: Վարկային աշխատակիցը երրորդ ամենաերջանիկ աշխատանքն է, որն ունի իր բարդությունները, օրինակ, մարդկանց և բիզնեսի վարկային հայտերի գնահատումը:
  • Ամենադժգոհների ցուցակում զարմանալի չէ, որ անվտանգության ծառայության աշխատակիցները առաջին տեղում են: Դժգոհների ցանկում հաջորդ երկու աշխատանքներից են ապրանքներ տեղավորողներն ու վաճառողները: Ըստ CareerBliss-ի՝ ապրանքներ տեղավորողի աշխատանքը պահանջում է խանութի ներսում ապրանքների տեղավորում և տեղադրում:

Ուշադրությանն արժանի

Դպրոցի տնօրենը, գլխավոր խոհարարը և վարկային աշխատողը թերևս այն երեք գործերն են, որոնք մեր մտքով չեն անցնի, եթե փորձենք պատկերացնել առավել ուրախ մասնագետներին: Բայց դրանք գլխավորում են ամենաերջանիկ և ոչ երջանիկ աշխատատեղերի ցանկը, որը կազմել է CareerBliss կայքը:

Ցանկը հիմնվում է ավելի քան 25.000 ակնարկների վերլուծության վրա, որոնք վերջին երկու տարիների ընթացքում տեղադրել են կայքի օգտվողները: CareerBliss-ը խնդրել էր մարդկանց գնահատել իրենց աշխատանքը մեկից հինգ սանդղակով հետյալ անվանակարգերում՝

Անձը աշխատում է … համար

Մարդիկ աշխատում են … հետ

Աջակցություն

Պարգևատրում

Աճի հնարավորության մատչելիություն

Ընկերության մշակույթը

Առօրյա խնդիրների հետ առնչությունը և լուծումը

CareerBliss-ը յուրաքանչյուր կատեգորիային տվել է հավասար պայմաններ: Այն միայն գնահատում է այն աշխատատեղերը, որի համար ստացել է առնվազն 20 ակնարկներ՝ գնահատելով ընդամենը 480 ոլորտներ: Բարձր պաշտոնները, օրինակ, գործադիր տնօրենը հաշվի չէին առնում, ինչպես նաև այնպիսի մասնագիտություններ, ինչպիսիք են՝ ռոք աստղ, լավագույն հեղինակ կամ թենիսի չեմպիոն:

Փոխարենը գնահատվում էին «միջին շուկայական» աշխատատեղերը, – նշում է CareerBliss ընկերության գործադիր տնօրեն Հեյդի Գոլեջը: Ցանկում չեն ընդգրկվել նաև այլ ցածր մակարդակի աշխատատեղեր, որոնք կարող էին համարվել ծայրահեղ ոչ երջանիկ, ինչպես, օրինակ, թռչնաֆաբրիկայի բանվորը:

Այնուամենայնիվ Գոլեջը պնդում է, որ տվյալները արժեքավոր են թե աշխատողների և թե ղեկավարների համար, եթե փնտրում եք անցում մեկ կարիերայից մյուսին կամ այդ ոլորտում եք և մտածում եք առաջ շարժվել: Ցանկը կարող է օգնել դիտարկելու պոտենցիալ դրական կողմերն ու մարտահրավերները: Այս տեղեկությունը կարող է օգտակար լինել ղեկավարության համար ևս, հատկապես դժգոհ աշխատակիցների ղեկավարի համար, ինչպիսիք են, օրինակ, պահակային ծառայության աշխատակիցները ( առաջինըամենադժգոհների ցուցակում), ապրանք տեղավորողները (երկրորդը) կամ վաճառողները (երրորդը):

Ինչ վերաբերում է համար 1 ամենաերջանիկ աշխատանքին…արդյոք դպրոցների տնօրենները ծանրաբեռնված չե՞ն հարյուրավոր երիտասարդների պատասխանատվությամբ, կարգապահական խնդիրներով, ուսուցիչների սոցիալական խնդիրներով, բազմաթիվ թղթային գործերով և լուսաբացին սկսվող աշխատանքով:

60-ամյա Բրայան Ռոզենբլումը Ստորին Մանհեթանում գտնվող Չելսի բարձրագույն հանրային դպրոցի տնօրենը, ուր 435 ուսանողների մեծ մասը ցածր եկամուտ ունեցող ընտանիքներից են և ստանում են անվճար նախաճաշ, ասում է, որ նա զարմացած չէ, որ իր մասնագիտությունը երջանկության սանդղակում զբաղեցնում է ցուցակի առաջին տեղը:

«Ես չէի կարող ավելի երջանիկ լինել, քան հիմա, երբ անում եմ իմ աշխատանքը», – ասում է նա: Գործն ունի շատ գլխացավանք, համաձայնվում է նա: «Ես անտեսում են այս հիմար թղթաբանությունը և մանդատները, որոնք ես համարում եմ մանր ու ծիծաղելի», – ասում է նա: «Բայց ես սիրում եմ զբաղվել երեխաների հետ և հետևել, թե ինչպես են իրենք աճում, ինչպես են նրանք ընդլայնում իրենց մտահորիզոնը և հասնում մեծ բաների»: Երբ նա յոթ տարի առաջ սկսել էր իր աշխատանքը Չելսիի դպրոցում, դպրոցն ավարտում էին ընդամենը ուսանողների 40 տոկոսը: Այժմ Չելսիի ուսանողների գրեթե 90 տոկոսը ավարտում է, մի վիճակագրություն, որը խորապես ուրախալի է Ռոզենբլումի համար:

Չնայած նրան, որ նա աշխատում է օրուգիշեր՝ դուրս գալով իր Մոնրոյի տնից ժամը առավոտյան 5:30 և ծախսելով ժամ ու կես գործի հասնելու համար և պարբերաբար աշխատում է շաբաթ օրերը այն ուսանողների հետ, որոնք կարիք ունեն լրացուցիչ աջակցության, նա ասում է, որ ոգևորվում է, նրանով ինչին կարողանում է հասնել:

Վերջին 12 տարիների ընթացքում տնօրենի պաշտոնն զբաղեցնող Ռոզենբլումը նախկինում աշխատել էր որպես դպրոցի հոգեբան, իսկ մինչ այդ նա ուներ մի աշխատանք, որը գնահատվում է որպես նվազագույն երջանիկ գործ՝ վաճառքի մասնագետ: Նա վաճառում էր գովազդներ Harcourt Brace հրատարակչության համար: Չնայած նրան, որ նա չէր ատում իր աշխատանքը, մշտական ճամփորդությունները շատ էին հոգնեցնում: Նա ոգևորված է, որ անցել է կրթական ոլորտ: «Ես սիրում եմ այն, ինչ անում եմ», – ասում է նա:

Հաջորդ երկու աշխատանքները ամենաերջանիկ-ի ցուցակում ունեն իրենց մարտահրավերներն ու պարգևները: Գլխավոր խոհարարը հաճույք է ստանում ուտելիք պատրաստելուց և վայելում է, երբ գովում են իր ուտեստները, բայց ծայրահեղ մրցունակ, համեմատաբար փոքր շահույթ ունեցող ռեստորանային բիզնեսում մնալը շատ դժվար է:

Վարկային աշխատակիցը երրորդ ամենաերջանիկ աշխատանքն է, որն ունի իր բարդությունները, օրինակ, մարդկանց և բիզնեսի վարկային հայտերի գնահատումը: Ամենադժվարը այս աշխատանքում դա վարկի մերժումն է այն մարդկանց, ում նրանք հավանում են: Ինչպես տնօրենները և խոհարարները, նրանք կարող են աշխատել երկար ժամեր: Բայց երբ նրանք օգնում են արժանի դիմորդներին ստանալ վարկ, գործը խորապես բավարարվածություն է պատճառում:

Ամենադժգոհների ցուցակում զարմանալի չէ, որ անվտանգության ծառայության աշխատակիցները առաջին տեղում են: Նրանք վերահսկում են ընկերության սեփականությունը, պաշտպանում այն վանդալներից և մոնիտորինգի ենթարկում աշխատակիցների ելքն ու մուտքը: Գործը ձանձրալի է, չկա շատ առաջընթացի հնարավորություն, իսկ միջին տարեկան աշխատավարձը կազմում է ընդամենը 24 հազար դոլար:

Դժգոհների ցանկում հաջորդ երկու աշխատանքներից են ապրանքներ տեղավորողներն ու վաճառողները: Ըստ CareerBliss-ի՝ ապրանքներ տեղավորողի աշխատանքը պահանջում է խանութի ներսում ապրանքների տեղավորում և տեղադրում: Միջին վճարումը, ըստ CareerBliss-ի, կազմում է ընդամենը 25,800 դոլար: Վաճառողները ստանում են ավելի շատ: Ըստ CareerBliss-ի, նրանց միջին աշխատավարձը կազմում է 50,100 դոլար, բայց գործը երբեք հեշտ չի լինում: Վաճառողները պետք է մնան հանգիստ, նույնիսկ եթե հաճախորդը կոպիտ է խոսում կամ լարված, մենեջերը փորձում է լրացնել քվոտաները:

Իհարկե, կան բացառություններ բոլոր մասնագիտություններում: Կան շատ երջանիկ բեռնատար մեքենաների վարորդներ (համար 9 դժգոհների ցուցակում) և թշվառ կայքեր զարգացողներ (համար 7 ամենաերջանիկ ցուցակում):

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment