Թեև զեկույցը հակառակն է պարզել, ամերիկացիների գրեթե կեսը կարծում է՝ Թրամփը կապեր ունի ՌԴ հետ

Թեև զեկույցը հակառակն է պարզել, ամերիկացիների գրեթե կեսը կարծում է՝ Թրամփը կապեր ունի ՌԴ հետ

Հոդվածի առանցքում

  • Ամերիկացիների գրեթե կեսը դեռ հավատում է, որ նախագահ Թրամփն աշխատել է Ռուսաստանի հետ 2016-ի  նախագահական ընտրութուններում հաղթելու համար: Սա Թրամփի անմեղությունը բացահայտած հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի զեկույցի հրապարակումից հետո Reuters/Ipsos հարցման արդյունքն է: Երեքշաբթի հրապարակված հարցման արդյունքներով, ընտրություններին ռուսական միջամտության հարցի 22 ամիս տևած հետազոտության այսպիսի արդյունքի հարապարակումից հետո ամերիկացիները փոքր-ինչ դրական են խոսում Թրամփի թիմի մասին։

Ուշադրությանն արժանի

Ամերիկացիների գրեթե կեսը դեռ հավատում է, որ նախագահ Թրամփն աշխատել է Ռուսաստանի հետ 2016-ի  նախագահական ընտրութուններում հաղթելու համար: Սա Թրամփի անմեղությունը բացահայտած հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի զեկույցի հրապարակումից հետո Reuters/Ipsos հարցման արդյունքն է:

Երեքշաբթի հրապարակված հարցման արդյունքներով, ընտրություններին ռուսական միջամտության հարցի 22 ամիս տևած հետազոտության այսպիսի արդյունքի հարապարակումից հետո ամերիկացիները փոքր-ինչ դրական են խոսում Թրամփի թիմի մասին։

Մյուլլերի հետաքննության չորս էջանոց ամփոփագիրը, որը ներկայացրեց ԱՄՆ գլխավոր դատախազ Ուիլյամ Բարը, հազիվ թե փոխի հանրային կարծիքը Ռուսաստանի հետ նախագահի կապերի մասին կամ ավելին իմանալու հասարակության ախորժակը:

Ըստ կիրակի հրապարակված ամփոփագրի, Մյուլլերն ապացույց չի գտել, որ Թրամփի քարոզարշավի թիմը կապեր է ունեցել Ռուսաստանի հետ, բայց չի արդարացրել նախագահին հետաքննությանը խոչընդոտելու հարցով:

Դավադրության և արդարադատությանը խոչընդոտելու մասին հստակ հարցին հարցման մասնակիցների 48 տոկոսը պատասխանել է՝ հավատում է, որ Թրամփը կամ նրա թիմից որևէ մեկն աշխատել է Ռուսաստանի հետ 2016-ի ընտրություններում հաղթանակի համար»: Անցած շաբաթ այս կերպ էր պատասխանել հարցվածների 54 տոկոսը:

53 տոկոսն ասել է, որ Թրամփը փորձել է դադարեցնել Ռուսաստանի ազդեցության մասին հետաքննությունը: Անցած շաբաթ այս կերպ էր պատասխանել հարցվածների 55 տոկոսը:

Հանրային կարծիքը նկատելի բաժանված է ըստ կուսակցությունների: Դեմոկրատներն ավելի շատը են հակված հավատալ, որ Թրամփն աշխատել է Ռուսաստանի հետ և փորձել է խոչընդոտել արդարադատությանը, քան հանրապետականները:

Reuters/Ipsos-ի հարցումը չափել է ԱՄՆ-ում հանրային արձագանքը երկուշաբթի և երեքշաբթի, զեկույցի ամփոփագիրը հրապարակելուց հետո, հավաքելով առցանց պատասխաններ 1,003 մեծահասակներից, նրանցից 948-ն ասել է, որ առնվազն լսել է ամփոփ եզրահանգումների մասը:

Թրամփի դրական վարկանիշն աճել է: Ամերիկացիների 43 տոկոսը դրական է գնահատել նրա աշխատանքը նախագահության ընթացքում: Սա այս տարի ամենաբարձր ցուցանիշն է, որն անցած շաբաթվանից աճել է 4 տոկոսով:

Թրամփը Մուիլլերի զեկույցի ամփոփագիրը հայտարարել է «լիակատար և ամբողջական»՝ խոստանալով պատասխան հարված հասցնել իր անանուն քաղաքական թշնամիների դեմ, որոնք, կարծում է, մեղավոր են «չար» և «դավաճանական» քայլերի համար:

Դեմոկրատները Բարրին կոչ են արել հրապարակել զեկույցի ամբողջ բովանդակությունը: Այս կոչը պաշտպանում է հարցվածների մեծամասնությունը:

Հարցմանը մասնակցած մեծահասակների 38 տոկոսը, ներառյալ երեք դեմոկրատներից երկուսը, աջակցում են Ռուսաստանի ներգրավվածության հետաքննությունը կոնգրեսում շարունակելու դեմոկրատ առաջնորդների ջանքերին:

Հարցումը նաև պարզել է, որ ամերիկացիների 39 տոկոսը ցանկանում է Թրամփին իմպիչմենտի ենթարկել, երբ 49 տոկոսը կարծում է, որ պետք չէ այդ քայլն անել:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

 

Write a comment