Համաշխարհային խախտումներ. Ցանցահենները ընդհանուր առմամբ գողացել են 1 միլիարդ դոլար

Համաշխարհային խախտումներ. Ցանցահենները ընդհանուր առմամբ գողացել են 1 միլիարդ դոլար

Հոդվածի առանցքում

  • Կիբերանվտանգության հայտնի ընկերության տվյալով, անցյալ 2 տարվա ընթացքում ցանցահենները կարողացել են ներթափանցել աշխարհի 30 երկրների ավելի քան 100 բանկեր: Ըստ կիբերանվտանգության հայտնի ընկերության, ցանցահենները աշխարհի տարբեր բանկերից գողացել են 1 միլիարդ դոլար:
  • «Kaspersky Lab»-ի համաձայն, թվային գողերը կարողացել են մուտք գործել բանկերի համակարգչային համակարգեր ֆիշինգի և վստահելի խարդախների միջոցով: Այնուհետև ցանցահենները քողարկված և աննկատ ներթափանցել են կազմակերպության համակարգերը:
  • Ցանցահենները իրենց գողացած միջոցները հասցրել են մինչև 10 միլիոնի և անցել հաջորդ բանկին, Associated Press-ին ասել է «Kaspersky Lab»-ի անվտանգության գլխավոր մասնագետ Վիսենտե Դիասը:

Ուշադրությանն արժանի

Կիբերանվտանգության հայտնի ընկերության տվյալով, անցյալ 2 տարվա ընթացքում ցանցահենները կարողացել են ներթափանցել աշխարհի 30 երկրների ավելի քան 100 բանկեր:

Ըստ կիբերանվտանգության հայտնի ընկերության, ցանցահենները աշխարհի տարբեր բանկերից գողացել են 1 միլիարդ դոլար:

«Kaspersky Lab» ռուսական համացանցային  անվտանգության կազմակերպությունը երկուշաբթի օրը ներկայացվելիք  զեկուցման մեջ պնդում է, որ անցյալ 2 տարվա ընթացքում ցանցահենները կարողացել են «կոտրել» աշխարհի 30 երկրների ավելին քան 100 բանկերի համակարգերը:

«Kaspersky Lab»-ի համաձայն, թվային գողերը կարողացել են մուտք գործել բանկերի համակարգչային համակարգեր ֆիշինգի և վստահելի խարդախների միջոցով: Այնուհետև ցանցահենները քողարկված և աննկատ ներթափանցել են կազմակերպության համակարգերը և նկարել մոնիտորները ու նույնիսկ տեսագրել աշխատողներին աշխատանքի ժամանակ:

Բանկային գործարքներին ծանոթանալուց հետո ցանցահենները կարողացել են միջոցները գողանալ առանց տագնապ բարձրացնելու՝ օրինակ,  բանկոմատները ծրագրելով այնպես, որ նրանք որոշակի կոնկրետ ժամի որոշակի գումար տան, կամ բանկային գումարները իրենց խարդախ հաշվեհամարների վրա են փոխանցել:

New York Times-ում առաջինը հրապարակված զեկույցը պետք է ներկայացվի Մեխիկոյում երկուշաբթի օրը կայանալիք անվտանգության համաժողովին: Ցանցահենները իրենց գողացած միջոցները հասցրել են մինչև 10 միլիոնի և անցել հաջորդ բանկին, Associated Press-ին ասել է «Kaspersky Lab»-ի անվտանգության գլխավոր մասնագետ Վիսենտե Դիասը:

«Դա էլ հենց օգնել է, որն նրանք չբռնվեն: Հանցագործության հիմնական դրդապատճառը փողն է: Այս դեպքում նրանք տեղեկատվությամբ հետաքրքրված չեն, նրանց հետաքրքրում է միայն գումարը»,-ասում է նա: «Նրանք ճկուն են և բավականին ագրեսիվ, և կարող են օգտագործել ցանկացած միջոց, որը նրանց կարծիքով կարող է նպաստել իրենց նպատակին հասնելուն»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment