Գյումրիում լուսանկարչի սխալ շրջադարձը նրան տարել է մոռացված աշխարհ

Գյումրիում լուսանկարչի սխալ շրջադարձը նրան տարել է մոռացված աշխարհ

Հոդվածի առանցքում

  • Շատ ընտանիքներ դեռևս սպասում են օգնության, սակայն ենթակա չեն կառավարության կողմից բնակարանային ապահովման, եթե չեն համարվում երկրաշարժի անմիջական զոհ
  • Խորհրդային ժամանակներում ընդհանուր սենյակներով երկվորյակ շենքերից յուրաքանչյուրում ապաստանում էր 60 ընտանիք, այսօր այնտեղ բնակվող ընդամնեը 4 ընտանիք կա:

Ուշադրությանն արժանի

1988 թվականի դեկտեմբերի 7-ին Հայաստանի հյուսիսը գետնին հավասարվեց 7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով: 25 հազար մարդ զոհվեց, հազարավոր մարդիկ վիրավորվեցին, և հարյուր հազարավորներն անօթևան դարձան այն ժամանակվա դեռևս խորհրդային հանրապետությունում:

Խորհրդային Միության փլուզումը զգալիորեն խոչընդոտեց տուժած քաղաքների վերակառուցմանը, ներառյալ Գյումրիի` Հայաստանի մեծությամբ երրորդ քաղաքի: Շատ ընտանիքներ դեռևս սպասում են օգնության, սակայն ենթակա չեն կառավարության կողմից  բնակարանային ապահովման, եթե չեն համարվում երկրաշարժի անմիջական զոհ: Այս մասին The Wahsington Post-ում գրում է Քլոե Քոլեմանը` ներկայացնելով լուսանկարչուհի Յուլյա Գրիգորյանցի կողմից տրամադրված ֆոտոշարքը: Լուսանկարչուհին սխալմամբ հայտնվել է Գյումրիի լքված շենքերից մեկում և հանդիպել մի քաի ընտանիքների` կիսելով իր տեսածը պարբերականի հետ:

«Խորհրդային ժամանակներում ընդհանուր սենյակներով այս վիթխարի երկվորյակ շենքերից յուրաքանչյուրում ապաստանում էր 60 ընտանիք: Այսօր այնտեղ բնակվող ընդամնեը 4 ընտանիք կա… 4 ընտանիքներ և սերունդներ, որոնք ծնվել ու մեծացել են այստեղ` փլուզվող պատերի մեջ ու միջակայքում. Ապրելով այս դատարկության մեջ… ապրելով իրենց անհույս կալանված կյանքը», – նշել է լուսանկարչուհին:

«Մոտ մեկ տարի առաջ ` անցած հունիսին, վարում էի Գյումրիով և սխալ շրջադարձի պատճառով ավելի շատ ուշադրություն էի դարձնում ճանապարհի` ճիշտ ուղու որոնումներով, երբ նկատեցի այդ երկու հսկա  երկվորյակ շենքերը` մեկը մյուսի առջև: Առաջին հայացքից ինձ թվաց. Թե դրանք բնակեցված չեն. Դա ակնհայտ էր բացակայող լուսամուտներից, տանիքից և շենքերի ընդհանուր վիճակից: Բայց այն, ինչ գրավեց ուշարդությունս` երկրորդ հարկից կախված լվացքն էր», ասել է լուսանկարչուհին:

Մի քանի օր նա այցելել է այդ շենքեր, հանդիպել ընտանիքների հետ. «Մոտ մեկ տարի ես շարունակում էի մտածել նրանց մասին, բայց քաղաքից բացակա լինելու պատճառով հնարավորություն չունեի նրանց կրկին այցելելու: Մարտին 9 օր անցկացրի Գյումրիում` աշխատելով այս պատմության վրա և ամեն օր հանդիպելով  ընտանիքների հետ: Այդ բոլոր օրերը անցկացրեից նրանց հետ այս շենքերում», ասել է նա:

Աղբյուրն` այստեղ:

Write a comment