Հայաստանի երկրորդ ամենամեծ քաղաքում տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով վեց վիրավոր կա
Հոդվածի առանցքում
- Ոստիկանությունը Գյումրիում որոնում է նրանց, ովքեր ներգրավված են քաղաքի կենտրոնում մարտի 7-ի ուշ գիշերը տեղի ունեցած փոխհրաձգությունում, որի հետևանքով վիրավորվել են վեց հոգի:
- Ասլանյանն ասաց, որ մինչ այս պահը դեպքի կապակցությամբ ոչ ոք ձերբակալված չէ: Չորս հոգի վիրավոր գտնվում է հիվանդանոցում, որից երկուսը ունեն հրազենային, իսկ երկուսը՝ դանակահարության վնասվածքներ:
Ուշադրությանն արժանի
Ոստիկանությունը Գյումրիում որոնում է նրանց, ովքեր ներգրավված են քաղաքի կենտրոնում մարտի 7-ի ուշ գիշերը տեղի ունեցած փոխհրաձգությունում, որի հետևանքով վիրավորվել են վեց հոգի:
Կրակոցները հնչել են կեսգիշերին, որոնք, ինչպես հաղորդվում է, հաջորդել են երկու խմբերի միջև վիճաբանությանը, այնուամենայնիվ ոստիկանությունը դեռևս չի կարողանում պարզել, թե ինչն է եղել վեճի պատճառը:
Շիրակի մարզի, որի կազմի մեջ է մտնում Գյումրին, գլխավոր դատախազ Րաֆֆի Ասլանյանը ասել է, որ դեպքի վայրում հայտնաբերվել են հրազենի պարկուճներ և մի քանի տրանսպորտային միջոցներ, որոնք, ամենայն հավանականությամբ, պատկանում են որոշ կասկածյալների:
Ասլանյանն ասաց, որ մինչ այս պահը դեպքի կապակցությամբ ոչ ոք ձերբակալված չէ: Չորս հոգի վիրավոր գտնվում է հիվանդանոցում, որից երկուսը ունեն հրազենային, իսկ երկուսը՝ դանակահարության վնասվածքներ:
Հայկական ԶԼՄ-ները փոխհրաձգությունը կապում են վերջերս Երևանում տեղի ունեցած հանցավոր խմբերին առնչվող սպանությունների հետ և ենթադրություններ անում, որ հանցավոր խմբերի միջև ընթանում է պատերազմ:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ