Քաղաքական գումարների աճող ստվերը
Հոդվածի առանցքում
- 2012-ին նախագահի և կոնգրեսի ընտրություններին ընդհանուր $ 6.3 միլիարդ ծախսված գումարը միայն սկիզբն էր: Գնահատականները հաջորդ տարվա ընտրությունների վերաբերյալ տատանվում են $ 7,5 միլիարդից մինչև $ 8 միլիալրդի միջև: Ակնհայտ է, որ այս փողային տիեզերքը գնալով ավելի է մեծացնելու թիվը:
- Ըստ Politico-ի զեկույցի՝ 100 ամենախոշոր դոնորների քաղաքական ընդհանուր ծախսերը գերազանցում են այն 4.75 միլիոն շարքային ամերիկացիների նվիրատվությունները, որոնք $ 200 կամ ավելի քիչ գումարներ են տվել:
- Հարկային ծառայությունը այլևս նահանջել է՝ ուշադրություն չդարձնելով այդ չարաշահումներին Tea Party-ի բողոքների պատճառով: Դաշնային նախընտրական հանձնաժողովը էլ ավելի իներտ է և կաթվածահար եղած՝ հանրապետական հանձնակատարների հետ բախումների արդյունքում:
Ուշադրությանն արժանի
Լաս Վեգասում սուպերգավաթի ժամանակ խաղադրույք դրածների նման, արագ աճող ազգային ընտրությունների քարոզարշավի ֆինանսավորման ոլորտի մասնագետները, հետևում են ոչ այնքան նրան, թե ով է լինելու հաջորդ թեկնածուն, որքան 2016-ի ընտրություններին, մոտավորապես որքան գումար հնարավոր կլինի դնել շրջանառության մեջ ամերիկյան քաղաքականության այս խաղատանը:
2012-ին նախագահի և կոնգրեսի ընտրություններին ընդհանուր $ 6.3 միլիարդ ծախսված գումարը միայն սկիզբն էր: Գնահատականները հաջորդ տարվա ընտրությունների վերաբերյալ տատանվում են $ 7,5 միլիարդից մինչև $ 8 միլիալրդի միջև: Ակնհայտ է, որ այս փողային տիեզերքը գնալով ավելի է մեծացնելու թիվը, քանի որ քաղաքական քարոզարշավների մենեջերներն ու նրանց թեկնածուները, ովքեր անսահմանափակ տիրապետում են հանգանակության նրբություններին, գիտեն որքան են ծախսելու:
Այդ թվերի հրապարակումը պետք է բավարար լինի հասարակության ուշադրության մեծացման համար: Բայց այդքան անհրաժեշտ բարեփոխումները տեղից չեն շարժվում:
Շատ Կոնգրեսի անդամներ զբաղված են իրենց վերընտրությամբ այդ նույն մեծահարուստ նվիրատուների միջոցով: Անցյալ տարվա ընտրություններում 100 ամենախոշոր նվիրատուները միասին տվել են $ 323 միլիոն դոլար՝ գումարած միլիոնավոր մարդիկ, ովքեր անանուն նվիրատվություններ էին կատարել քաղաքականապես ակտիվ «սոցիալական ապահովության» և այլ նոր խմբերին:
Ըստ Politico-ի զեկույցի՝ 100 ամենախոշոր դոնորների քաղաքական ընդհանուր ծախսերը գերազանցում են այն 4.75 միլիոն շարքային ամերիկացիների նվիրատվությունները, որոնք $ 200 կամ ավելի քիչ գումարներ են տվել:
Այս հատուկ կոռուպցիան ռիսկայի՞ն է: Հինգ տարի առաջ, երբ Գերագույն դատարանը կայացրեց քաղաքացիների միացյալ որոշումը՝ հաստատելով տասնամյակների զգայուն վերահսկման հավասարեցումը անսահմանափակ կորպորատիվ և միության ծախսերի ու անհատական ազատ խոսքի հետ, դատավոր Էնթոնի Քենեդին վստահեցրեց, որ դոնորները կլինեն բավարար պաշտպանված հրապարակայնությունից:
Նա պատկերացրեց մի աշխարհ, որը գոյություն չունի, որտեղ այդ տեղեկության բացահայտումը հնարավորություն է տալիս քաղաքացիներին «գիտակցել, թե արդյոք ընտրված այս կամ այն պաշտոնյան ում գրպանում է կամ այսպես կոչված փողային շահերի դաշտում»: Բայց Կոնգրեսը թույլ չտվեց, որ հաստատվեն բացահայտման պահանջները, և այժմ իրավիճակը այնպիսին է, որ ունենալով անհայտ նվիրատվությունների աճ՝ տեղի է ունենում ավելի շատ հակառակը. փողային այդ շահերն են շարժվում մոտիկ դեպի շնորհակալ պաշտոնյաների գրպանները:
Սա, իհարկե, արդար քարոզչության սպառնալիքներից մեկն է, որը կապված է շարժվող փողի հետ: Ոչ պակաս կործանարար չէ շահում չհետապնդող խմբերի որակումը որպես «սոցիալական ապահովության» կազմակերպություններ, որոնք իրականում քաղաքական գործիքներ են: Այս ֆիքցիան մեծ նվիրատվություններ է հավաքում այն խաղացողներից, ովքեր ձգտում են թաքնվել հարկային կանոնադրության պաշտպանության ներքո:
Հարկային ծառայությունը այլևս նահանջել է՝ ուշադրություն չդարձնելով այդ չարաշահումներին Tea Party-ի բողոքների պատճառով: Դաշնային նախընտրական հանձնաժողովը էլ ավելի իներտ է և կաթվածահար եղած՝ հանրապետական հանձնակատարների հետ բախումների արդյունքում:
Անցած շաբաթ, այսպես կոչված, քաղաքական թունավոր գումարների դեմ հակաթույն առաջարկվեց նոր Կոնգրեսում՝ բարեփոխումների փաթեթի տեսքով: Մեկը կապված է խոշոր գումարների սուպեր փակերի հետ (super-PAC): Մեկ այլ փաթեթը կամրապնդի հասարակ ամերիկացիների քաղաքական ձայնը՝ բարելավելով հանրային ֆինանսավորման համակարգը նախագահի ընտրությունների համար և ստեղծելով խիստ անհրաժեշտ նորը Կոնգրեսի ընտրությունների համար: Երրորդը կապված է արդարադատության Քենեդիի երազանքի հետ և պարտավորեցնում է բացահայտել խոշոր նվիրատվությունը և նվիրատուների ինքնությունը, ովքեր այս պահին գործում են քաղաքականության ստվերում:
Բայց առայժմ բարեփոխումները շարունակում են մնալ ոչ ավելին, քան մի երազանք: Այս անարձագանք Կոնգրեսում դա կարող է այդպես էլ պահպանվել:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ